Добавить в избранное

Проект принят

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի չափն ու տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի չափն ու տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից գիտական աստիճանի համար հավելավճար հատկացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին` պահպանելով այս պահին գործող` ՀՀ կառավարության 2008 թ. հունվարի 10-ի N 2-Ն որոշմամբ սահմանված գիտական աստիճանի համար հավելավճարների չափը՝ գիտությունների դոկտորին 50 000 դրամ, գիտությունների թեկնածուին 25 000 դրամ:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը կփոխի գիտական ներուժի կադրային կառուցվածքը և կնպաստի գիտության ոլորտում կադրերի ամրապնդմանը, գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճին և գիտական ներուժի արդյունավետ նպատակային վերարտադրությանը, լրացուցիչ խթան կհանդիսանա գիտական աշխատանքը՝ որպես հիմնական աշխատանք ընտրելու գործում և կբարձրացնի ՀՀ պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը։

Նախագծի ընդունմամբ ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ կառավարության 2008 թ. հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար հավելավճարի չափը սահմանելու մասին» N 2-Ն որոշումը:

  • Обсуждалось

    09.10.2023 - 24.10.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2208

Принт

Предложения

Ֆլորա Սարուխանյան

17.10.2023

Որպես համակարգի աշխատող, վստահեցնում եմ, որ ակնկալիքը, որի համար նման փոփոխություն է կատարվում, չի արդարանալու։ Գիտական աստիճան ունեցող գիտաշխատողը, ով ստիպված է համատեղությամբ աշխատել, ընտրել է այդ տարբերակը ոչ լավ պայմաններից եւ, հաստատ, ոչ 25000 կամ 50000 դրամի տարբերության համար։ Այս նախագծի հաստատման պարագայում, վստահ եմ, որ մեծ մասը ոչ թե կընտրի գիտական ոլորտը որպես հիմնական աշխատավայր, այլ կհրաժարվի դրանից։ Այնպես որ, եթե ակնկալիքը, իրոք գիտական ոլորտում կադրերի ամրապնդումն է, ապա սխալ մոտեցում է ընտրված։ Բացի այդ, հավելավճարը տրվում է գիտական աստիճանի (որակավորման) դիմաց, ոչ թե աշխատանքային դրույքաչափի, որը որակի ապահովման երաշխիք չէ։ Համաձայն եմ Պրն Եղիազարյանի կարծիքի հետ, որ սույնով խախտվում են աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածը եւ 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը։

vano Yeghiazaryan

12.10.2023

Հավելավճարը տրվում է դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճանի համար, իսկ եթե դոկտորը ոչ լրիվ աշխատաժամանակով է աշխատում, դա չի նշանակում, որ նա դոկտորի գիտական աստիճան չունի: ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված է. Հավելավճարը սույն օրենսգրքով, օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով սահմանված դեպքերում և չափերով հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրացուցիչ վարձատրությունն է, որը վճարվում է որակավորման (դասային, դիվանագիտական, գիտական աստիճան, կոչում և այլն), աշխատանքային ստաժի համար: Հետևաբար դոկտորի գիտական աստիճանի համար տրվող 50.000 դրամ հավելավճարը պետք է վճարել բոլոր գիտաշխատող դոկտորներին` անկախ աշխատաժամանակի տևողությունից:

vano Yeghiazaryan

12.10.2023

Ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատող գիտաշխատողը ևս համարվում է աշխատող, իսկ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված է աշխատողների իրավունքների և հնարավորությունների հավասարության սկզբունքը, որն այս դեպքում ՀՀ կլառավարության որոշման նախագծում խախտվում է: Գիտաշխատողի լրիվ կամ ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատելը կապ չունի նրա գիտական արտադրանք տալու կարողությունների հետ. կան ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատող գիտաշխատողներ, որոնք տալիս են ավելի բարձր գիտական արտադրանք, քանի լրիվ աշխատաժամանակով աշխատողները: Ավելին` երկու դեպքում էլ գործ ունենք իրավաբանորեն նույն եզրույթի` աշխատողի հետ, որին մի դեպքում հավելավճար են տալիս, մյուս դեպքում` ոչ, որն արադարցի չէ, և դրանով խախտվում է աշխատողի իրավունքների ու հնավորությունների հավասարության սկզբունքը: Ուստի առաջարկում եմ որոշման նախագծից հանել «առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող» արտահայտությունը, քանի որ դրանով խախտվում է Աշխատանքային օրեսգրքի 3-րդ հոդվածով սահմանված հիմնական սկզբունքներից մեկը:

Узнать больше