Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020թ-ի մարտի 26-ի N 02-Ն հրամանում

փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ հրամանի նախագծի ընդունման

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարարի 2020թ-ի մարտի 26-ի N 02-Ն
հրամանում փոփոխություննր և լրացումներ կատարելու վերաբերյալ հրամանի նախագիծը մշակման հիմք է
հանդիսացել՝ «Նախադպրոցական կրթության մասին», «Հանրակրթության մասին» և «Պետական ոչ առևտրային
կազմակերպության մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունները, արտադպրոցական
կրթադաստիարակչական ուսումնական հաստատության տնօրենի մրցույթին մասնակցելու համար ՀՀ
քաղաքացիների համար ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային
կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և
չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 539-Ն որոշմամբ հաստատված կարգով նոր չափանիշների
ամրագրումը, գործող կարգի ընթացակարգերում առկա բացթողումների շտկման բացահայտումը և նոր
ընթացակարգերի սահմանման անհրաժեշտությունը։

2․ Առկա իրավիճակը․

ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտվել են մի շարք
խնդիրներ,մասնավորապես`
- Նախադպրոցական կրթության մասին», «Հանրակրթության մասին», և «Պետական ոչ առևտրային
կազմակերպության մասին» ՀՀ օրենքների և ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ
առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր
կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 539-Ն որոշմամբ հաստատված կարգում իրականացված
փոփոխություններով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել համապատասխանեցնել համայնքային ոչ
առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոնների համալրման համար պահանջվող կրթության,
աշխատանքային ստաժի և փորձի չափանիշները վերոնշյալ իրավական ակտերի դրույթներին պահանջներին
համապատասխան։
- «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով
սահմանված չափանիշները բավարարող անձանց համար մրցույթի անցկացման մեկ՝ հարցազրույցի փուլի
նախատեսում, քանի որ չնայած այն հանգամանքին, Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված չափանիշները բավարարող անձին գործող կարգի
համաձայն՝ մասնակցում են մրցույթին հաղթահարելով 2 փուլ՝ թեստավորման և հարցազրույցի, իսկ Կարգում

փոփոխությամբ անելու դեպքում հավաստագիր ունեցող անձանց համա կնախատեսվի մրցույթի անկացման մեկ՝
հարցազրույցի փուլ։
- Մրցույթի մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերի ընդունման գործընթանցում նոր
պահանջների սահմանում, օրինակ՝ փաստաթղթերի ընդունման պարագայում մրցույթի հավակնորդին ստացական
տրամադրելու պահանջի սահմանում՝ գործընթացը ճիշտ կազմակերպելու նպատայկով
- Մրցութային հանձնաժողովի նախագահի գործառույթների հստակեցում, քանի որ այդքան էլ հստակ
սահմանված չեն գործառույթները։
- Մրցույթի անցկացման գործընթացում առկա բացերի լրացում և նոր գործընթացների սահմանում՝
գործընթացը առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով։
- Թեստավորման փուլը հաղթահարելու համար նախատեսված 80 տոկոսի շեմի բարձրացում՝ համակարգը
առավել կոմպետենտ մասնագետներով համալրելու նպատակով։

3․  Կարգավորման նպատակները․

Ներկայացված հրամանի նախագծի նպատակը` համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների
տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման
կարգով նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտված խնդիրներին լուծում տալն է:

4․  Ակնկալվող արդյունքը․

Հրամանի նախագծի ընդունմամբ ակնկալվում է.
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020թ-ի մարտի 26-ի N 02-Ն հրամանով
սահմանված համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու
մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգով, «Նախադպրոցական կրթության
մասին», «Հանրակրթության մասին» , «Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին» ՀՀ օրենքներով և
ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների
գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու
մասին» թիվ 539-Ն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված դրույթների անհամապատասխանությունների
վերացում։
- Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար
սահմանված կրթության, աշխատանքային ստաժի և փորձի չափանիշների վերանայում.
- Մրցույթի կազմակերպման և անկացման գործընթացների առկա բացերի վերացում։

5. Իրավական ակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.

Իրավական ակտի նորմատիվ բնույթը հիմնավորվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի
34-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթով, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում
կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով: 

6․ Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը․

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

7. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական
միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի 
Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում 

սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների
բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ չեն առաջանում:

  • Обсуждалось

    26.09.2023 - 12.10.2023

  • Тип

    Приказ

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1453

Принт