Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

Հ Ր Ա Մ Ա Ն- Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ինչպես նաև ՀՀ
վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-L որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020
թվականի մարտի 26-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն
զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը
հաստատելու մասին» N 02-Ն հրամանով հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել
հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) Հավելվածի 3-րդ կետում․
ա․ 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ․
«2) Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի հանրային
ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային

ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ
բան նախատեսված չէ:»։
բ. 3-րդ ենթակետում «ուսումնական» բառից առաջ լրացնել «հանրակրթական» բառը, ինչպես նաև
«10-րդ» թիվը փոխարինել «12-րդ» թվով։
գ. Ուժը կորցրած ճանաչել 5-րդ ենթակետը։
դ. Լրացնել նոր 6-րդ ենթակետով․
«6) Արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատության տնօրենի դեպքում՝ ՀՀ
կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների
գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները
սահմանելու մասին» թիվ 539-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետով սահմանված
չափորոշիչները բավարարող անձը.»։
2) Հավելվածի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․
«5․ Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը`
1) ով դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ
վերացված չէ.
2) ում օրենքի համաձայն արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել.
3) ով նախընթաց երեք տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց
պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:»։
3) Հավելվածի 7-րդ կետի 6-րդ ենթակետում «երեք» բառը փոխարինել «մեկ» բառով։
4) Հավելվածի 8-րդ կետում՝
ա․ 1-ին ենթակետում «թեստավորում» բառից հետո լրացնել «(բացառությամբ՝ նախադպրոցական
ուսումնական հաստատության տնօրենի մրցույթից)» բառերը։
բ․ Լրացնել նոր 8․1 կետով․
«8․1 Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի մրցույթը անցկացվում մեկ՝
հարցազրույցի փուլով։»։
5) Ուժը կորցրած ճանաչել Հավելվածի 9-րդ կետը։
6) Հավելվածի 10-րդ կետում՝
ա) Առաջին պարբերության մեջ «մեկ ամիս» բառերից հետո լրացնել «առաջ» բառը, հանել
«(բացառությամբ՝ հրատապ Մրցույթի)» բառերը, «մարզպետարանի» բառը փոխարինել «մարզպետի
աշխատակազմի» բառերով։
բ) Ուժը կորցրած ճանաչել 2-ից 4-րդ պարբերությունները։

7) Հավելվածի 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․
«11․ Տնօրենի թափուր պաշտոնի համար Մրցույթ անցկացնելու մասին Աշխատակազմի կողմից
հրապարակվող հայտարարությունը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկատվությունը՝
1) կազմակերպության անվանումը.
2) թափուր պաշտոնի անվանումը.
3) հանրային ծառայության ստաժին կամ մասնագիտական աշխատանքային ստաժին կամ
համապատասխան բնագավառի աշխատանքային ստաժին ներկայացվող պահանջները.
4) հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
5) պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնը զբաղեցնելու հավակնորդի կրթությանը և
ստաժին ներկայացվող պահանջները.
6) դիմումի սահմանված ձևանմուշը.
7) փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը, որը պետք է լինի ոչ շուտ, քան տվյալ մրցույթի
մասին հայտարարության հրապարակման տասնհինգերորդ աշխատանքային օրը։ Եթե փաստաթղթերի
ներկայացման վերջնաժամկետի օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա վերջնաժամկետի
օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը.
8) մրցույթի թեստավորման և հարցազրույցի փուլերը սկսելու օրը, ժամը և վայրը.
9) մրցույթի թեստավորման և հարցազրույցի փուլերին նախապատրաստվելու համար անհրաժեշտ
նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների հստակ շրջանակը.
10) թափուր պաշտոնի հիմնական աշխատավարձի չափը.
11) Կազմակերպության գտնվելու վայրը և հեռախոսահամարը։»։
8) Հավելվածի 12-րդ կետի 5-րդ ենթակետում «անձնագրի» բառից հետո լրացնել «կամ
նույնականացման քարտի բառերով, «պատճենները» բառից առաջ լրացնել «բնօրինակները և» բառերով։
9) Հավելվածի 16-րդ կետում «սույն» բառը փոխարինել «12-րդ» թվով, «պատճենները համեմատում է
բնօրինակների հետ և ընդունում դրանք՝» բառերը փոխարինել «համեմատում է բնօրինակների հետ,
ընդունում դրանք և վերադարձնելով բնօրինակները՝ մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացուն
տրամադրելով համապատասխան նշումով ստացական։» բառերով։
12) Հավելվածի 21-րդ կետում «2-րդ» թիվը փոխարինել «6-րդ» թվով։
13) Հավելվածի 23-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․
«23․ Հանձնաժողովի նախագահը՝
1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները, հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը.
2) իրականացնում է հսկողություն մրցույթի ընթացքի նկատմամբ.

3) Աշխատակազմից ստանում է դիմորդների քանակին համապատասխան թվով (կնքված) ամփոփաթերթեր
և աշխատակազմի կնիքը:
4) իրականացնում է սույն կարգով նախատեսված այլ լիազորություններ:»։
14) Հավելվածի 27-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ․
«Թեստավորումն անցկացվում է մասնակիցների համար ծածկագրի կիրառմամբ՝ գաղտնիությունն
ապահովելու նպատակով:»։
15) Հավելվածի 29-րդ կետում «տեխնիկական սարքեր,» բառերից հետո լրացնել «թեստավորման
հարցերին պատասխանելու համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ (բացառությամբ՝
հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների, որոնք անհրաժեշտ են հաշմանդամություն
ունեցող անձի՝ մյուսների հետ հավասար հիմունքներով թեստավորմանը մասնակցությունն ապահովելու
համար): Նշված միջոցներից որևիցե մեկի հայտնաբերման դեպքում մասնակցի աշխատանքը
դադարեցվում է, և այդ մասին կազմվում է արձանագրություն:» բառերով։
16) Հավելվածի 30-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ․
«Նա պատասխանում է մասնակիցների կողմից հնչեցված տեխնիկական հարցերին, որպեսզի
հավաստիանա, որ բոլոր մասնակիցները հասկացել են հարցերի էությունը:»։
17) Հավելվածի 35-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ․
«Սխալ պատասխաններ են համարվում նաև մեկից ավելի պատասխաններ նշելը և (կամ) որևէ
պատասխան չնշելը:»
18) Հավելվածի 39-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ․
«Թեստերի ճիշտ պատասխանները թեստավորման փուլի ավարտից անմիջապես հետո փակցվում են
մասնակիցներին հասանելի և տեսանելի վայրում»։ նախադասությամբ։
19) Հավելվածի 47-րդ կետում «բողոքարկվել» բառից առաջ լրացնել «գրավոր» բառը։
20) Հավելվածի 48-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ․
«Մրցույթի մասնակիցը ներկայացվող բողոքում հստակ նշում է թեստավորման վիճարկվող հարցը
(հարցերը) և իր կողմից տրված պատասխանները:» նախադասությամբ։
21) Հավելվածի 49-րդ կետում «բողոքը» բառից հետո լրացնել «՝հարցի (հարցերի) մասով» բառերով,
«սխալ» բառից հետո լրացնել «կազմված» բառը։
22) Հավելվածի 52-րդ և 53-րդ կետերում «80» թիվը «90» թվով։
23) Հավելվածի 57-րդ կետում «3» թվից առաջ լրացնել «մինչև» բառը։
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։ 

ՆԱԽԱՐԱՐ՝ Գ. ՍԱՆՈՍՅԱՆ
ք. Երևան

  • Обсуждалось

    26.09.2023 - 12.10.2023

  • Тип

    Приказ

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1452

Принт