Добавить в избранное

«ՀԾԿՀ 25.12.2019թ. №516-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «ՀԾԿՀ 25.12.2019թ. №522-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների նախագծերի վերաբերյալ

 1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշմամբ հաստատված ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի (այսուհետ՝ ԷՄՇ) առևտրային կանոններով շուկայի օպերատորն իրականացնում է ԷՄՇ մասնակիցների շուկայի կառավարման ծրագիր (ՇԿԾ) մուտքի և դրանից դուրս գալու հետ կապված գործառույթներ առանց հանձնաժողովի հետ համաձայնեցման։ Սակայն գործնականում, բացի ԷՄՇ մասնակիցներին ՇԿԾ մուտքի և ելքի թույլտվության տրամադրումից, անհրաժեշտություն է առաջացել ՇԿԾ-ին մշտադիտարկման հասանելիություն տրամադրել նաև երրորդ անձանց։ Քանի որ մշտադիտարկման գործառույթն ուղղված է նպաստելու շուկայի չկարգավորվող բաղադրիչում՝ թափանցիկ և արդարացի միջավայրի ստեղծմանը, իսկ կարգավորվող բաղադրիչում՝ սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վրա ազդող գործոնների ուսումնասիրության և բացասական միտումների կանխարգելման միջոցով դրա առավել կանխատեսելիությանը, և շուկայի մշտադիտարկումը որպես վերահսկողության արդյունավետ և անփոխարինելի գործիք, թույլ է տալիս հնարավորինս արագ բացահայտել շուկայի մասնակիցների կողմից թույլ տված խախտումները (բացթողումները), հասցեական գնահատականներ տալ դրանց, շատ դեպքերում կանխել նոր խախտումների կատարումը, ինչպես նաև օպերատիվ կերպով արձագանքել և լուծումներ առաջադրել շուկայում ընթացող առևտրի ընթացքում ծագող օբյեկտիվ խնդիրներին, առավել հասցեական և թիրախային մարմիններին մշտադիտարկման հասանելիությունը տրամադրելու նպատակով նախատեսվել է ստանալ հանձնաժողովի համաձայնությունը։

Բացի այդ, գործող կարգավորումներով կանոնակարգված չեն սեփական կարիքների համար սպառված էլեկտրական էներգիայի և մատուցված ծառայությունների դիմաց ՀԷԱ կայանների կողմից ՀԾՄ-ին տրվող վճարումների հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները։ Հաշվի առնելով նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել ԷՄՇ կանոններում նախատեսել դրույթ, համաձայն որի ՀԷԱ կայանները սեփական կարիքի համար ձեռք բերված էլեկտրական էներգիայի և ծառայությունների դիմաց վճարում են ՀԾՄ-ին՝ ձեռք բերված էլեկտրական էներգիայի քանակի և տվյալ ՀԷԱ կայանի էլեկտրական էներգիայի, ինչպես նաև ծառայությունների սակագների արտադրյալի չափով։

Միաժամանակ, գործող կարգավորումներով կարգավորված չեն նաև հանձնաժողովի կողմից ՀՊԿԼ կարգավիճակ ստացած ԿԷԱ կայանների՝ այդ կարգավիճակում սեփական կարիքների համար ձեռք բերված էլեկտրաէներգիայի սպառման արդյունքում առաջացած անհաշվեկշռույթի դեպքում ՀԾՄ-ին կատարվող վճարումների հետ կապված հարաբերությունները։ Արդյունքում, անհրաժեշտություն է առաջացել նաև նախատեսել դրույթ հիշյալ դեպքի համար։

Բացի այդ, գործող իրավակարգավորումներով շուկայի օպերատորը ՇԿԾ-ում գրանցման հայտ ստանալուց հետո ստուգում է ԷՄՇ մասնակցի կողմից ներկայացված տվյալների և օֆերտայում կամ ակցեպտում, ինչպես նաև բանկային երաշխիքում պարունակվող տվյալների համապատասխանությունն «Էներգետիկայի մասին» օրենքին, ԷՄՇ մասնակցի լիցենզիայի, ԷՄՇ պայմանագրին միանալու ակցեպտի և ԷՄՇ կանոնների պահանջներին։ Նշված գործընթացի շրջանակում ամրագրվել է դրույթ, համաձայն որի բաշխողը («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն) շուկայի օպերատորի կողմից հայտը ներկայացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս տեղեկատվություն է տրամադրում հայտը ներկայացրած ԷՄՇ մասնակցի հաշվառման համալիրների, հաշվառման առանձնահատկությունների, ենթասպառողների, սպառման համակարգերի տեխնիկական պայմանների  և սպառման կետերի միագծանի սխեմաների, նաև ԷՄՇ մասնակիցների պայմանագրային հզորությունների վերաբերյալ։

Բացի այդ, քանի որ երաշխավորված մատակարարը սակագնային կարգավորման ենթակա ընկերություն է, և վերջինիս կրած վնասները փոխհատուցվում են հանձնաժողովի կողմից, հնարավոր ռիսկերը մեղմելու նպատակով արգելվել է երաշխավորված մատակարարի կողմից էլեկտրաէներգետիկական շուկայի ՉՈՒՊ բաղադրիչում էլեկտրական էներգիայի վաճառքը, միաժամանակ հնարավորություն տալով ընկերությանը հնարավորինս բարձր գնով էլեկտրաէներգիան վաճառելու օր-առաջ շուկայում։ Հստակեցվել է նաև երաշխավորված մատակարարի կողմից ՕԱՇ-ում ներկայացվող հայտերի չափը՝ իր ՕՐԱ կանխատեսվող սպառման և իր հաշվեկշռման խմբում գտնվող կայանների էլեկտրաէներգիայի կանխատեսվող արտադրության տարբերության չափով։

Միաժամանակ, կրճատվել են ԷՄՇ մասնակիցների հաշվեկշռման պատասխանատվության կարգավիճակի փոփոխման կամ դադարեցման ընթացակարգով նախատեսված ժամկետները, ինչպես նաև կրճատվել է ՕԱՇ-ում էլեկտրական էներգիայի առևտրի իրականացման ժամային միջակայքը՝ առավել երկար ժամանակի հնարավորություն տալով ԿԷԱ կայաններին և երաշխավորված մատակարարին ՉՈՒՊ բաղադրիչում վաճառելու ՕԱՇ չպահանջված էլեկտրական էներգիան։

Բացի այդ, գործող կարգավորումներով կարգավորված չէին էլեկտրական էներգիայի արտահանման գործարքի դեպքում ԷՄՇ տվյալ կողմից հաղորդողին նկատմամբ հաշվարկվող պարտավորությունների հետ կապված հարաբերությունները։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել ամրագրել դրույթ՝ հստակեցնելով հիշյալ պարտավորությունների հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները։

 Միաժամանակ, նախատեսվել է համակարգի օպերատորի կողմից էլեկտրական էներգիայի տարեկան արտադրության կանխատեսվող կառուցվածքը կազմելուն զուգահեռ նաև ամսական ու օրական շեղումների ճշտումներն իրականացնել։

Ի լրումն վերը նշվածի, 2023 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգետիկական շուկայի ամբողջական ազատականացման արդյունքում ի հայտ եկած տեխնիկական բնույթի խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել իրականացնել խմբագրական բնույթի փոփոխություններ, մասնավորապես փոփոխություններ առանձին գործառնությունների իրականացման ժամկետներում, ինչպես նաև այլ փոփոխություններ ու լրացումներ։

 2. Կարգավորման նպատակը և բնույթը

2023 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգետիկական շուկայի ամբողջական ազատականացման արդյունքում ի հայտ եկած խնդիրները և հնարավոր ռիսկերը չեզոքացնելու նպատակով նախատեսվել են լրացումներ և փոփոխություններ  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն և №522-Ն որոշումներում։ Մասնավորապես, ներկայացված նախագծերով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններում նախատեսվել է՝

  • ՇԿԾ-ում մշտադիտարկման հասանելության տրամադրումը համաձայնեցնել հանձնաժողովի հետ,
  • սեփական կարիքների համար սպառված էլեկտրական էներգիայի և մատուցված ծառայությունների դիմաց ՀԷԱ կայանների կողմից ՀԾՄ-ին տրվող վճարումների հաշվարկման և վճարման հետ կապված իրավակարգավորումներ, համաձայն որի՝ ՀԷԱ կայանները սեփական կարիքի համար ձեռք բերված էլեկտրական էներգիայի և ծառայությունների դիմաց վճարում են ՀԾՄ-ին՝ ձեռք բերված էլեկտրական էներգիայի քանակի և տվյալ ՀԷԱ կայանի էլեկտրական էներգիայի, ինչպես նաև ծառայությունների սակագների արտադրյալի չափով,
  • հանձնաժողովի կողմից ՀՊԿԼ կարգավիճակ ստացած ԿԷԱ կայանների՝ այդ կարգավիճակում սեփական կարիքների համար ձեռք բերված էլեկտրաէներգիայի սպառման արդյունքում առաջացած անհաշվեկշռույթի դեպքում ՀԾՄ-ին կատարվող վճարումների հետ կապված իրավակարգավորումներ, համաձայն որի ԿԷԱ կայանները ՀԾՄ-ին վճարում են այդ անհաշվեկշռույթի արդյունքում ԷՄՇ-ում վաճառված լրացուցիչ էլեկտրական էներգիայի քանակության և տվյալ ԿԷԱ կայանի էլեկտրական էներգիայի սակագնի արտադրյալի չափով,
  • ՇԿԾ-ում գրանցման հայտ ստանալուց հետո շուկայի օպերատորի կողմից ԷՄՇ մասնակցի ներկայացրած տվյալների ստուգման գործընթացի շրջանակում՝ դրույթ, համաձայն որի բաշխողը շուկայի օպերատորի կողմից հայտը ներկայացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս տեղեկատվություն է տրամադրում հայտը ներկայացրած ԷՄՇ մասնակցի հաշվառման համալիրների, հաշվառման առանձնահատկությունների, ենթասպառողների, սպառման համակարգերի տեխնիկական պայմանների և սպառման կետերի միագծանի սխեմաների, նաև ԷՄՇ մասնակիցների պայմանագրային հզորությունների վերաբերյալ,
  • հնարավոր ռիսկերը մեղմելու նպատակով արգելվել է երաշխավորված մատակարարի կողմից էլեկտրաէներգետիկական շուկայի ՉՈՒՊ բաղադրիչում էլեկտրական էներգիայի վաճառքը,
  • նախատեսվել է իրավակարգավորում՝ որը հնարավորություն կտա ընկերությանը հնարավորինս բարձր գնով էլեկտրաէներգիան վաճառելու օր-առաջ շուկայում,
  • նախատեսվել է իրավակարգավորում՝ համաձայն որի հստակեցվել է երաշխավորված մատակարարի կողմից ՕԱՇ-ում ներկայացվող հայտերի չափը՝ իր ՕՐԱ կանխատեսվող սպառման և իր հաշվեկշռման խմբում գտնվող կայանների էլեկտրաէներգիայի կանխատեսվող արտադրության տարբերության չափով,
  • կրճատվել են ԷՄՇ մասնակիցների հաշվեկշռման պատասխանատվության կարգավիճակի փոփոխման կամ դադարեցման ընթացակարգով նախատեսված ժամկետները,
  • կրճատվել է ՕԱՇ-ում էլեկտրական էներգիայի առևտրի իրականացման ժամային միջակայքը՝ առավել երկար ժամանակի հնարավորություն տալով ԿԷԱ կայաններին և երաշխավորված մատակարարին ՉՈՒՊ բաղադրիչում վաճառելու ՕԱՇ չպահանջված էլեկտրական էներգիան։
  • էլեկտրական էներգիայի արտահանման գործարքի դեպքում ԷՄՇ տվյալ կողմից հաղորդողի նկատմամբ հաշվարկվող պարտավորությունների հետ կապված հարաբերությունները կարգավորող դրույթ, համաձայն որի շուկայի օպերատորը էլեկտրական էներգիայի արտահանման գործարքը հաշվառելուց հետո ԷՄՇ տվյալ մասնակցի էլեկտրոնային վիրտուալ քարտին որպես հաղորդողի նկատմամբ պարտավորություն հաշվեգրում է արտահանվող էլեկտրական էներգիայի քանակության և հաղորդման ծառայության սակագնի արտադրյալին համարժեք գումարը, որը ենթակա է պարտադիր վճարման ԷՄՇ կանոնների 30-րդ գլխով սահմանված կարգով՝ առանց նվազեցման, անգամ եթե գործարքը հաշվառելուց հետո ԷՄՇ մասնակիցը նվազեցնում է կամ չի իրականացնում էլեկտրական էներգիայի արտահանումը,
  • առանձին գործառնությունների իրականացման ժամկետներում փոփոխություններ,
  • խմբագրական բնույթի այլ փոփոխություններ։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշմամբ հաստատված հաղորդման ցանցային կանոններում նախատեսվել է համակարգի օպերատորի կողմից էլեկտրական էներգիայի տարեկան արտադրության կանխատեսվող կառուցվածքը կազմելուն զուգահեռ նաև ամսական ու օրական շեղումների ճշտումներն իրականացնել։

 3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

 4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516Ն և №522-Ն որոշումներով հաստատված՝ ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններում և հաղորդման ցանցային կանոններում կհստակեցվեն ԷՄՇ մասնակիցների գործունեության պայմանները, ՀԷԱ կայանների գործունեությանն առնչվող իրավակարգավորումները և առանձնահատկությունները, ԷՄՇ մասնակիցների կողմից էլեկտրաէներգետիկական շուկայի ՕԱՇ և ՉՈՒՊ բաղադրիչներում էլեկտրական էներգիայի առևտրի իրականացման ժամային միջակայքերը,  արտահանման գործարքի դեպքում ԷՄՇ տվյալ կողմից հաղորդողի նկատմամբ հաշվարկվող պարտավորությունների հետ կապված հարաբերությունները։

  • Обсуждалось

    23.09.2023 - 08.10.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1810

Принт