«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 275-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների երկաթուղային փոխադրողները մաքսային մարմինների պահանջով ներկայացնում են ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող երկաթուղային տրանսպորտային միջոցի և (կամ) երկաթուղային տրանսպորտային միջոցներով փոխադրվող բեռնարկղերի, այդ թվում՝ նույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան ներքին փոխադրումների համար օգտագործվող, գտնվելու վայրի մասին տեղեկատվություն: Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել երկաթուղային փոխադրողների կողմից նշված տեղեկատվությունը մաքսային մարմիններ ներկայացնելու կարգը:
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 275-րդ հոդվածի 13-րդ կետին համապատասխան՝ Կառավարությունը սահմանում է երկաթուղային փոխադրումների ժամանակ օգտագործվող՝ ժամանակավոր ներմուծված երկաթուղային տրանսպորտի կամ կոնտեյներների մասին տեղեկությունների՝ մաքսային մարմիններ ներկայացման կարգը: