Հիշել նախագիծը

«ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ՝ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՄ ԿՈՆՏԵՅՆԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 275-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների երկաթուղային փոխադրողները մաքսային մարմինների պահանջով ներկայացնում են ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրակա­նացնող երկաթուղային տրանսպորտային միջոցի և (կամ) երկաթուղային տրանսպորտային միջոցներով փոխադրվող բեռնարկղերի, այդ թվում՝ նույն հոդվածի 5-րդ կետին համապա­տասխան ներքին փոխադրումների համար օգտագործվող, գտնվելու վայրի մասին տեղեկատ­վություն: Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել երկաթուղային փոխադրողների կողմից նշված տեղեկատվությունը մաքսային մարմիններ ներկայացնելու կարգը:

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 275-րդ հոդվածի 13-րդ կետին համապատասխան՝ Կառավարությունը սահմանում է երկաթուղային փոխադրումների ժամանակ օգտագործվող՝ ժամանակավոր ներմուծված երկաթուղային տրանսպորտի կամ կոնտեյներների մասին տեղեկությունների՝ մաքսային մարմիններ ներկայացման կարգը:

  • Քննարկվել է

    11.09.2023 - 26.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1230

Տպել

Առաջարկներ`

Գագիկ Աղաջանյան

15.09.2023

Կոնտեյներներ- հայերեն բեռնարկղկ,տարածված է գրականության մեջ, նվազ հայտնի անվանումն է ՏԱՊԱՆ։

Գագիկ Աղաջանյան

15.09.2023

Կոնտեյներների վերաբերյալ տեղեկությունների ստացման և դրա արդյունքում արդյունավետ մաքսային հսկողության իրականացման համար ընդհամենը պետք է վավերացնել 1972 թ․ կոնտեյներներին վերաբերող Ժնեվի կոնվենցիան։ Այս կոնվենցիայով են առաջնորդվում բոլոր Եվրոպական երկրները և խոշորագույն ծովային ընկերությունները։ Մենք չպետք է նոր բան հորինենք,այլ պետք է խաղանք նույն խաղի կանոններով,այդ դեպքուն մենք կաշխատենք ավելի հեշտ և հասկանալի մեր գործընկերների հետ։

Տեսնել ավելին