Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի

 


1. Կարգավորման ենթակա ոլորտն ու առկա իրավիճակը
Սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման հարաբերությունները կարգավորվում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշմամբ հաստատված՝ ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով։ Նշված կանոնների համաձայն՝ բազմաբնակարան շենքերի ու կառուցապատվող թաղամասերի դեպքում բաշխողի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման պայմանագիր կնքում է ու համապատասխան միացման վճարը վճարում է կառուցապատողը, իսկ շենքի կամ թաղամասի էլեկտրամատակարարման ապահովման բոլոր աշխատանքներն իրականացնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն։
Վերջին տարիներին շեշտակի աճել են կառուցապատողների դիմումները և կառուցվող շենքերի ու թաղամասերի պահանջվող հզորությունները, իսկ ընկերությունը պարտավոր է սահմանված կարգով ու ժամկետներում ապահովել դրանց էլեկտրամատակարարումը, ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն իր ներդրումային ծրագրի մեծ մասն ուղղում է այդ պարտավորությունների կատարմանը, ինչը հանգեցնում է ծրագրի մյուս ուղղություններով նախատեսված աշխատանքների թերկատարմանը։ Հարկ է նշել, որ դեռևս 2017 թվականին հաստատված՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տասնամյա ներդրումային ծրագրով նախատեսված՝ սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման կանխատեսվող ծավալը արդեն իսկ գերազանցվել է շուրջ երեք անգամ։


2. Կարգավորման նպատակը

Վերը նշված գործոնները հաշվի առնելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մշակել է որոշման նախագիծ, որով նախատեսվում է, որ 3 ՄՎԱ-ն գերազանցող հզորությամբ բազմաբնակարան շենքերի ու թաղամասերի էլեկտրամատակարարման ապահովմանն ուղղված աշխատանքներն իրականացվելու են կառուցապատողների կողմից՝ բաշխողի հետ համաձայնեցված նախագծի համաձայն, իսկ սպառման համակարգի միացումը բաշխման ցանցին իրականացվելու է կառուցապատողների կողմից բաշխողին կառուցված էլեկտրատեղակայանքների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման պայմանով։ Կառուցված էլեկտրատեղակայանքները սեփականության իրավունքով փոխանցվելու են 100 000 դրամ արժեքով՝ նախքան բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով շահագործման փաստագրումը։ Նշված կարգավորման նպատակը շենքերի ու թաղամասերի ապագա բնակիչների շահերի ապահովումն է, քանի որ հակառակ պարագայում կառուցված ենթակառուցվածքները (բաշխիչ կետեր, ենթակայաններ, մալուխային գծեր, մուտքերում տեղակայվող սարքավորումներ) կհանդիսանան կառուցապատողի սեփականությունը, ինչի դեպքում կարող են առաջանալ խնդիրներ դրանց հետագա շահագործման առումով, իսկ դրանց՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականությունը հանդիսանալու պարագայում մասնագիտացված կառույցը կկրի ողջ պատասխանատվությունը դրանց հետագա շահագործման, ինչպես նաև վթարների վերացման համար։ 100 000 դրամ արժեքը պայմանական մեծություն է և գանձվում է գործարքը առուվաճառք, այլ ոչ թե որպես նվիրատվություն ձևակերպելու համար։ Հարկ է նշել նաև, որ նշված 3 ՄՎԱ հզորությունը էական հզորություն է, ու կառուցապատողների ներուժը թույլ կտա դրա կառուցման աշխատանքները սեփական ուժերով իրականացնել։

3. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ մեծ հզորությունների կառուցման պարտավորությունը կկրեն կառուցապատողները, ովքեր իրենց ուժերով ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ համաձայնեցված նախագծով կկառուցեն բազմաբնակարան շենքերի ու թաղամասերի էլեկտրամատակարարման ապահովման համար համապատասխան ենթակառուցվածքները, կազատվեն ընկերությանը միացման վճար վճարելու պարտավորությունից, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն իր միջոցները կուղղի իր ներդրումային ծրագրով նախատեսված՝ սպառողների սպասարկման որակի բարելավմանն ուղղված աշխատանքների իրականացմանը։

 

  • Обсуждалось

    18.08.2023 - 03.09.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2789

Принт

Предложения

Հովհաննես Բուրմանյան

23.08.2023

1. Նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետի 2-րդ պարբերությամբ նախատեսվում է, որ ԷԲՑ կանոնների 179-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված դեպքում սպառման համակարգի միացումը Բաշխման ցանցին իրականացվում է Դիմող անձի կողմից Բաշխողին կառուցված էլեկտրատեղակայանքների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման պայմանով։ Կառուցված էլեկտրատեղակայանքները սեփականության իրավունքով փոխանցվում են Բաշխողին 100 000 դրամ արժեքով՝ նախքան բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով շահագործման փաստագրումը։ Վերը նշված պարբերության դրույթն ուղղակիորեն հակասում է ՀՀ քաղ. օր-ի 163 հոդվածի 1-ին մասին, համաձայն որի՝ սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը, ինչպես նաև 279 հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի՝ չի թույլատրվում սեփականատիրոջ գույքը հարկադրաբար վերցնել կամ առգրավել, բացի այն դեպքերից, երբ օրենքով նախատեսված հիմքերով` 1) պարտավորությունների համար գույքի վրա տարածվում է բռնագանձում (հոդված 281). 2) օտարվում է այն գույքը, որն օրենքի ուժով չի կարող պատկանել տվյալ անձին (հոդված 282). 3) սեփականությունն օտարվում է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հոդված 218). 4) վերցվում են անտնտեսվար պահվող մշակութային արժեքները (հոդված 284). 5) կատարվում է ռեկվիզիցիա (հոդված 285). 6) կատարվում է բռնագրավում (հոդված 288). 7) իրավաբանական անձը դատարանի վճռով վերակազմակերպվում կամ լուծարվում է (63 և 67 հոդվածներ). 8) գույքն օտարվում է` սույն օրենսգրքի 197 հոդվածի 4-րդ կետով, 208 և 220 հոդվածներով նախատեսված դեպքերում. 9) կատարվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում: 2. Նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետի 2-րդ պարբերության դրույթով արարքը որակավորվում է ՀՀ Քր. օր-ի «Խարդախությունը» 255, «Շորթումը» 258 և «Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը» 441 հոդվածներով նախատեսված հանցագործություններ:

Узнать больше