Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Հովհաննես Բուրմանյան 23.08.2023 13:59:22 1. Նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետի 2-րդ պարբերությամբ նախատեսվում է, որ ԷԲՑ կանոնների 179-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված դեպքում սպառման համակարգի միացումը Բաշխման ցանցին իրականացվում է Դիմող անձի կողմից Բաշխողին կառուցված էլեկտրատեղակայանքների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման պայմանով։ Կառուցված էլեկտրատեղակայանքները սեփականության իրավունքով փոխանցվում են Բաշխողին 100 000 դրամ արժեքով՝ նախքան բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով շահագործման փաստագրումը։ Վերը նշված պարբերության դրույթն ուղղակիորեն հակասում է ՀՀ քաղ. օր-ի 163 հոդվածի 1-ին մասին, համաձայն որի՝ սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը, ինչպես նաև 279 հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի՝ չի թույլատրվում սեփականատիրոջ գույքը հարկադրաբար վերցնել կամ առգրավել, բացի այն դեպքերից, երբ օրենքով նախատեսված հիմքերով` 1) պարտավորությունների համար գույքի վրա տարածվում է բռնագանձում (հոդված 281). 2) օտարվում է այն գույքը, որն օրենքի ուժով չի կարող պատկանել տվյալ անձին (հոդված 282). 3) սեփականությունն օտարվում է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հոդված 218). 4) վերցվում են անտնտեսվար պահվող մշակութային արժեքները (հոդված 284). 5) կատարվում է ռեկվիզիցիա (հոդված 285). 6) կատարվում է բռնագրավում (հոդված 288). 7) իրավաբանական անձը դատարանի վճռով վերակազմակերպվում կամ լուծարվում է (63 և 67 հոդվածներ). 8) գույքն օտարվում է` սույն օրենսգրքի 197 հոդվածի 4-րդ կետով, 208 և 220 հոդվածներով նախատեսված դեպքերում. 9) կատարվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում: 2. Նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետի 2-րդ պարբերության դրույթով արարքը որակավորվում է ՀՀ Քր. օր-ի «Խարդախությունը» 255, «Շորթումը» 258 և «Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը» 441 հոդվածներով նախատեսված հանցագործություններ: Նշված նախագծի մեջ ՀՀ քաղաքացիական օրենսգրքին հակասող որևէ դրույթ չկա, հաշվի առնելով, որ կանոններով կարգավորվում են բազմաբնակարան շենքի՝ բաշխման ցանցին միացման հարաբերությունները, այդ թվում՝ միացման պայմանները։ Այսինքն, միացման հարաբերություններում գործում է ըստ էության երկու տարբերակ՝ կառուցապատողը միացման վճարը վճարում է բաշխողին, որն այնուհետև իրականացնում է միացմանն ուղղված շինմոնտաժային աշխատանքները, իսկ բարձր հզորությունների դեպքում՝ կառուցապատողը բաշխողին որևէ գումար չի վճարում, սակայն նրան է հանձնում իր կողմից կառուցված տեղակայանքները։ Ինչպես նշված է հիմնավորման մեջ՝ նշված կարգավորման նպատակը շենքերի ու թաղամասերի ապագա բնակիչների շահերի ապահովումն է, քանի որ հակառակ պարագայում կառուցված ենթակառուցվածքները (բաշխիչ կետեր, ենթակայաններ, մալուխային գծեր, մուտքերում տեղակայվող սարքավորումներ) կհանդիսանան կառուցապատողի սեփականությունը, ինչի դեպքում կարող են առաջանալ խնդիրներ դրանց հետագա շահագործման առումով, իսկ դրանց՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականությունը հանդիսանալու պարագայում մասնագիտացված կառույցը կկրի ողջ պատասխանատվությունը դրանց հետագա շահագործման, ինչպես նաև վթարների վերացման համար։ Փոփոխություն չի կատարվել