Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ,  «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ,  «ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

1.Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին»,  «Տեսչական մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի մշակման անհրաժեշտությունը բխում է ստուգումների կազմակերպման և անցկացմանն առնչվող իրավակարգավորումների հստակեցման և պարզեցման, տեսչական մարմինների կողմից վերահսկողության գործառույթի արդյունավետ իրականացման համար համապատասխան նախադրյալներ ստեղծելու, առկա օրենսդրական բացերը վերացնելու, օրենսդրական կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությունից:

 2.Առկա իրավիճակը 

 «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Օրենքի նախագիծ) վերաբերյալ

  • Օրենքի նախագծով առաջարկվում է Օրենքով կարգավորել միայն Տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումների ընթացակարգը՝ ուժը կորցրած ճանաչելով այլ մարմինների վերաբերյալ կարգավորումները․
  • Գործող օրենքում բացակայում են օգտագործվող հիմնական հասկացությունների սահմանումները, իսկ որոշ դեպքերում՝ առհասարակ որոշ գործառույթների իրականացման վերաբերյալ ընթացակարգերի վերաբերյալ կարգավորումները, ինչը տարընթերցումների տեղիք է տալիս, ուստի առաջարկվում է կարգավորել նշված հարցերը՝ սահմանելով համապատասխան կարգավորումներ օրինակ, էական վնասի, ստուգման օբյեկտի, փորձաքննության նշանակման, նմուշառման վերաբերյալ և այլն
  • Գործող օրենքում միաժամանակ առկա են «կրկնակի ստուգում» և «վերստուգում» եզրույթները, սակայն, դրանց հիմքերը ըստ էության նույնական են, ինչը ևս տարընթերցումների և հայեցողության լայն հնարավորություն է ստեղծում, ուստի Օրենքի նախագծով առաջարկվում է հանել «կրկնակի ստուգում» հասկացությունը առհասարակ՝ միաժամանակ հստակեցնելով վերստուգման հիմքերը․
  • Գործող օրենքում առկա է «Ուսումնասիրություն» եզրույթը, սակայն հստակեցված չեն վերջինիս իրականացման ընթացակարգային առանձնահատկությունները, ուստի առաջարկվում է նախատեսել համապատասխան կարգավորումներ․
  • Նախատեսվում են կարգավորումներ Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի /այսուհետ՝ Գրասենյակ/ կողմից ստուգման համակարգման վերաբերյալ, մասնավորապես՝ «Տեսչական մարմինների մասին» օրենքով սահմանված են Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի լիազորությունները և գործառույթները առհասարակ, սակայն հստակեցված են չեն դրանց առանձնահատկությունները ստուգման շրջանակում․
  • Ներկայումս ստուգում իրականացնող Տեսչական մարմինները հաստատում են ստուգումների տարեկան ծրագրեր, ինչը պարունակում է որոշակի ռիսկեր թե ծրագրերը կազմելիս որոշակի սուբյեկտիվ մոտեցման կիրառման, թե տարեկան ծրագրի կազմման պարագայում տվյալ ժամանակահատվածում հնարավոր փոփոխությունների արդիականացման տեսանկյունից, ուստի առաջարկվում է ստեղծել իրավական հիմքեր ստուգումների տարեկան ծրագրերի փոխարեն ամսեկան ծրագրեր մշակելու վերաբերյալ
  • Ստեղծվում են իրավական հիմքեր Ստուգումների էլեկտրոնային միասնական համակարգի ստեղծման համար, որի միջոցով կապահովվի ստուգումների ամսական ծրագրերի գեներացումը ինքնաշխատ եղանակով․
  • Սահմանվում են կարգավորումներ առ այն, որ պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինները՝ յուրաքանչյուրը իր լիազորությունների շրջանակում պետք է ապահովի Ստուգումների էլեկտրոնային համակարգ տնտեսավարող սուբյեկտների, քաղաքաշինական օբյեկտների, ինչպես նաև դրանց գործունեության կամ շահագործման ռիսկայնությունը բնութագրող չափանիշների հիման վրա գնահատվող անհատական ռիսկի բաղադրիչի հաշվարկը իրականացնելու համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվության ներբեռնումը, իսկ էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի առկայության պարագայում՝ դրանց փոխկապակցվածությունը՝  Ստուգումների էլեկտրոնային համակարգին․
  • Սահմանվում են դրույթներ առ այն, որ ստուգման ավարտից հետո Տեսչական մարմինները պարտավոր են Ստուգումների էլեկտրոնային համակարգ մուտքագրել ստուգման արդյունքների վերաբերյալ տեղեկությունները․
  • ՀՀ Կառավարությանն է վերապահվում ստուգման հետ կապված և ստուգումների էլեկտրոնային համակարգ մուտքագրվող փաստաթղթերի ձևի հաստատումը․
  • Հանվում է ստուգումը սկսելուց առաջ տնտեսավարողին 3 օր առաջ ստուգման մասին պարտադիր ծանուցելու վերաբերյալ դրույթը՝ ամրագրելով, որ ստուգումը իրականացվում է առանց նախնական ծանուցման, իսկ Հրամանի կամ հանձնարարագրի օրինակը ներկայացվում է միայն համապատասխան պահանջի առկայության պարագայում․

«Տեսչական մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի /այսուհետ՝ Նախագիծ/ վերաբերյալ

  • Նախագծով սահմանվում է «վերահսկողություն» հասկացության բնորոշումը․
  • գործունեության արդյունավետության բնորոշումըև կատարողականի գնահատումը սահմանվում է որպես  վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի /այսուհետ՝ Գրասենյակ/ գործառույթ, որը իրականացվելու է յուրաքանչյուր կիսամսյակ և ներկայացվելու է Գրասենյակի կողմից Խորհրդին, ընդ որում Ուժը կորցված է ճանաչվել Տեսչական մարմնի՝ գործունեության որակի ապահովում իրականացնելու գործառույթի վերաբերյալ կարգավորումը և այն ամբողջությամբ վերապահվել է Գրասենյակին, իսկ նշված գործառույթի պատշաճ իրականացման նպատակով Գրասենյակին Նախագծով առաջարկվել է տալ ամբողջական հասանելիություն տեսչական մարմինների էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգերին և հնարավորություն այցելել համապատասխան տեսչական մարմիններ՝ որակի ապահովման լիազորություններից բխող գործառույթները իրականացնելու նպատակով,  որտեղ պետք է ապահովվեն աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով:
  • Գործող օրենքով ներկայումս սահմանված է, որ տեսչական մարմնի վերահսկողության ոլորտի նկատմամբ տեսչական մարմինը ՀՀ կառավարության կողմից է ճանաչվում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին, ըստ այդմ, առաջարկվում է վերանայել նշված կարգավորումը՝ Օրենքով սահմանելով Տեսչական մարմինների վերահսկողության ոլորտները, որոնք ներկայումս ամրագրված են ՀՀ Կառավարության 22․08․2019թ․ N 1071-Ա որոշմամբ․
  • Գործող օրենքով տեսչական մարմիններին վերապահված է լիցենզավորող մարմիններին լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու միջնորդագրեր ներկայացնելու լիազորություն, սակայն նախատեսված չէ լիցենզավորման ենթակա գործունեության համար սահմանված պարտադիր պահանջների կամ պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունը: Վերոգրյալի տրամաբանությամբ տեսչական մարմնի վերահսկողությունը պետք է ներառի նաև ծանուցման կամ թույլտվություն ստացման ենթակա գործունեության համար սահմանված պարտադիր պահանջների կամ պայմանների նկատմամբ վերահսկողությունը, որը գործող օրենքում բացակայում է, ուստի Նախագծով սահմանվում են համապատասխան կարգավորումներ․
  • Ներկայումս առկա են դրույթներ Տեսչական մարմնի կառավարման խորհրդում միայն լիազոր մարմնի և քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ղեկավարների ընդգրկված լինելու վերաբերյալ, ուստի Նախագծով առաջարկվում է ամրագրել նաև վերջիններիս փոխարեն նրանց տեղակալներին ընդգրկելու հնարավորությունը՝ միաժամանակ սահմանելով դրույթ առ այն, որ այն պարագայում, երբ եթե խորհուրդը նախագահում է համապատասխան ոլորտի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի ղեկավարը, ապա նրա տեղակալը չի կարող ընդգրկվել խորհրդի կազմում․
  • Ներկայումս Խորհրդի կազմում համապատասխան ոլորտի հասարակական կազմակերպությունների և գիտական կազմակերպության ներկայացուցիչներին ներկայացվող ընդհանուր պահանջները և թեկնածուներից Խորհրդի անդամներ ընտրելու օրինակելիկարգը հաստատատելու լիազորությունը վերապահված է  ՀՀ կառավարությանը, իսկ օրենքով սահմանված են վերջիններիս անդամությունը դադարեցնելու որոշակի հիմքեր: Ըստ այդմ, Նախագծով առաջարկվում է Կառավարությանը վերապահել նաև անդամությունը դադարեցնելու դեպքերը և կարգը, այդ թվում՝ վերջիններիս ներկայացուցիչներին  ներգրավելու կարգը՝ ուժը կորցրած ճանաչելով օրենքով ներկայումս սահմանված հիմքերը։ Ընդ որում, ձևակերպումները տրվել են այնպես, որ հնարավորություն լինի հետագայում համապատասխան անձանց ներգրավել  «ի պաշտոնե»՝ խուսափելով անհատականացումից․
  • Ներկայումս խորհրդի նիստերը առնվազն 3 ամիսը մեկ անգամ հրավիրելու փոխարեն սահմանվել է առնվազն տարին 2 անգամ հրավիրելու վերաբերյալ դրույթ, ինչպես նաև լրացվել են դրույթներ առ այն, որ խորհրդի նախագահի, կամ անդամների առնվազն 1/3-ի առաջարկով կարող են հրավիրվել արտահերթ նիստեր, իսկ Խորհրդի նախագահի կամ անդամների առնվազն 1/3-ի առաջարկով հրատապ լուծում պահանջող հարցերի դեպքում խորհրդի նիստերը կարող են անցկացվել հեռավար, իսկ որոշումները՝ ընդունվել հեռավար էլեկտրոնային քվեարկություն անցկացնելու միջոցով՝ նաև ոչ հեռավար նիստերի անցկացման դեպքում
  • Նախագծով սահմանվել է դրույթ առ այն, որ Խորհրդի նախագահի համաձայնությամբ խորհրդի անդամը կարող է մասնակցել խորհրդի նիստին՝ նաև հեռավար եղանակով
  • Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Տեսչական մարմնի կառավարման խորհրդի՝ տեսչական մարմնի կողմից ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերին և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին հավանություն տալու, ստուգումներին առնչվող ուղեցույցները հաստատելու, որակի ապահովման ստորաբաժանման հսկողական գործողությունների արդյունքում բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումները նախաձեռնելու և դրանց իրականացումը վերահսկելու, ինչպես նաև տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը քննարկելու և դրան հավանություն տալու, կատարողականի գնահատման ընթացակարգերը հաստատելու լիազորությունները․
  • Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել եռամսյակային հաշվետվությունների վերաբերյալ դրույթները՝ թողնելով միայն Տեսչական մարմնի կողմից տարեկան հաշվետվություն ներկայացնելու վերաբերյալ կարգավորումը․
  • Առաջարկվում է Տեսչական մարմնի կառավարման խորհրդին վերապահել իր աշխատակարգը, պլանավորված ստուգումների տարեկան քանակը հաստատելու լիազորությունները, ինչպես նաև վերջինիս հնարավորություն ընձեռել տեսչական մարմնի տարեկան հաշվետվության նախագծին հավանություն չտալու կամ գործունեության տարեկան ծրագիրը չհաստատելու դեպքում՝ տեսչական մարմնին դրանք վերանայելու առաջարկություն ներկայացնել, իսկ վերանայված հաշվետվության նախագծին հավանություն չտալու կամ  վերանայված գործունեության տարեկան ծրագիրը չհաստատելու դեպքում՝ անվստահություն հայտնել Տեսչական մարմնի ղեկավարին և դիմել վարչապետին՝ Տեսչական մարմնի ղեկավարին  պաշտոնից ազատելու առաջարկությամբ
  • Տեսչական մարմնի ղեկավարին վերապահվում է ըստ անհրաժեշտության Տեսչական մարմնի ձևաթղթերը, խորհրդանիշը, անհատականացման այլ միջոցները և դրանց կիրառման կարգն ու պայմանները հաստատելու լիազորություն․
  • Առաջարկվում է ուժը կրոցրած ճանաչել տեսչական մարմնում մասնագիտական կարողությունների կառավարման և վերապատրաստման վերաբերյալ դրույթները․
  • Ամրագրվել է, որ վերահսկողության միասնական էլեկտրոնային շտեմարանը և տեղեկատվության փոխանակման համակարգը պետք է ներառի նաև ստուգումների էլեկտրոնային միասնական համակարգը, որի ներդրման հիմքերը ամրագրվել են «Հայաստանի Հանրապետությունումստուգումների կազմակերպման և անցկացման մասին» նոր օրենքի նախագծում․
  • Վերանայվում են Տեսչական մարմինների տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամկետները՝ մինչև ընթացիկ տարվա փետրվարի 5-ը ՀՀ վարչապետին ներկայացնելու փոխարեն ամրագրվում է մինչև փետրվարի 5-ը Կառավարման խորհրդին, իսկ մարտի 5-ը՝ ՀՀ վարչապետին ներկայացնելու վերաբերյալ դրույթներ։
  • Ներկայումս հանրությունից ստացվող բողոքների ընդունման ընդհանուր կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը, որի հիման վրա Խորհուրդը սահմանում է բողոքների ընդունման և դրանց հետագա ընթացք տալու կարգը: Նախագծով առաջարկվում է նշված գործառույթը ամբողջությամբ վերապահել ՀՀ Կառավարությանը։
  • Ամրագրվում է Տեսչական մարմնի ծառայողի կողմից յուրաքանչյուր ստուգումից առաջ շահերի հայտարարագիր լրացնելու վերաբերյալ կարգավորում՝ հայտարարագրի ձևի և լրացման կարգի սահմանումը վերապահելով ՀՀ կառավարությանը։

«Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի /այսուհետ՝ Նախագծեր/ վերաբերյալ

  • Ներկայումս տեսչական մարմնի ղեկավարի, ղեկավարի տեղակալի պաշտոնների, Գրասենյակի ղեկավարի և տեղակալի համար բարձրագույն կրթությունից զատ, որևէ այլ պահանջ նախատեսված չէ։ Ընդ որում, Գրասենյակի ղեկավարի պաշտոնը հանդիսանում է վարչական պաշտոն, այնինչ նրա տեղակալի պաշտոնը հանդիսանում է քաղաքացիական ծառայության պաշտոն, ուստի նախագծերով առաջարկվում է սահմանել համապատասխան պաշտոնները զբաղեցնելու համար որոշակի պահանջներ, ինչպես նաև Գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը սահմանել որպես վարչական պաշտոն՝ նախատեսելով պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման 50 գործակից։

3.Կարգավորման նպատակը 

Նախագծի մշակման նպատակն է տեսչական մարմինների կողմից պատշաճ վերահսկողության, այդ թվում՝ ստուգման իրականացման, իրավական հիմքերի կատարելագործումը, առկա օրենսդրական բացերի վերացումը, տեսչական մարմինների որակի ապահովման գործառույթի պատշաճ իրականացման ապահովումը, լիազորությունների հստակեցումը, տեսչական մարմինների կառավարման խորհուրդների բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ կարգավորումների նախատեսումը: 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման արդյունքում, ի թիվս այլ փոփոխությունների՝

  • կստեղծվեն իրավական հիմքեր ստուգումների էլեկտրոնային միասնական համակարգի ներդրման և ստուգումների ծրագրերը ստուգումների էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով գեներացնելու համար, որի արդյունքում հնարավորինս կբացառվի ստուգումների ծրագրերի ձևավորման պարագայում մարդկային գործոնը՝ հնարավոր չարաշահումները և ռիսկերը բացառելու նպատակով
  • կսահմանվեն մի շարք հասկացություններ, որոնց սահմանումները ներկայում բացակայում են
  • ստուգումների տարեկան ծրագրերի փախարեն կամրագրվեն դրույթներ՝ ամսական ծրագրերի վերաբերյալ, որը հնարավորություն կընձեռի տեսչական մարմինների առավել արդյունավետ իրականացնել վերահսկողություն՝ բացառելով ստուգման պահին, օրինակ, տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ պահին այլևս գործունեություն առհասարակ չիրականացնելու դեպքերը և այլն․
  • կվերացվեն կարգավորումները ստուգումը սկսելու առաջ տնտեսավարողին նախապես ծանուցելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով դրանով պայմանավորված տնտեսավարող սուբյեկտների կողմից ստուգում իրականացնող Տեսչական մարմինների՝ ստուգմանը խոչընդոտելու բազմաթիվ դեպքերը և բացառությունների դեպքերը, որի արդյունքում հնարավորություն կընձեռվի նաև ապահովել միատեսակ մոտեցում․
  • կվերացի «կրկնակի ստուգում» եզրույթը, քանի որ վերջինիս՝ «վերստուգում» եզրույթի հետ ըստ էության նույնական հիմքերը ևս տարընթերցումների և հայեցողության լայն հնարավորություն են ստեղծում վերահսկողություն իրականացնող մարմնի համար․
  • կսահմանվի «վերահսկողություն» հասկացությունը.
  • կնախատեսվի կարգավորում, որի համաձայն տեսչական մարմինների որակի ապահովման գործառույթը կիրականացվի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից, քանի որ գործնականում որակի ապահովման ստորաբաժանման ղեկավարի՝ Տեսչական մարմնի ղեկավարի ենթակայությամբ գործելը բազմաթիվ խոչընդոտներ է առաջացնում՝ սահմանափակելով որակի ապահովման ստորաբաժանման անկողմնակալությունը և լիազորությունների՝ ամբողջ ծավալով իրականացումը.
  • կնախատեսվի ֆիզիակական և իրավաբանական անձանց կողմից լիցենզավորման, ծանուցման կամ թույլտվության ստացման ենթակա գործունեության պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու և դրա հիման վրա իրավասու մարմիններին լիցենզիաները, ծանուցման ենթական գոծունեությամբ զբաղվելու իրավունքը, թույլտվությունը դադարեցնելու, ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու միջնորդագրերի ներկայացնելու լիազորությունները.
  • կհստակեցվեն տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում թեկնածուների առաջադրման և նշանակման կարգի վերաբերյալ դրույթները․
  • կնախատեսվեն տեսչական մարմինների կառավարման խորհուրդների բնականոն գործունեությունն ապահովող կարգավորւմներ, վերջիններիս լիազորությունները և այլն.
  • տեսչական մարմնի ղեկավարին հնարավորություն կընձեռվի ըստ անհրաժեշտության՝ սահմանել Տեսչական մարմնի ձևաթղթերը, խորհրդանիշը, անհատականացման այլ միջոցները և դրանց կիրառման կարգն ու պայմանները:

 5.Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից: 

6 «Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

7 Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում:

8 . «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից, մասնավորապես՝ N 1 հավելվածում ներառված է «Տեսչական մարմինների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացում կառավարության հաստատմանը» և  «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ներկայացում կառավարության հաստատմանը» միջոցառումները, որոնց նպատակները անվտանգության մակարդակի բարձրացմանը միտված, պլանավորված և ըստ ռիսկի թիրախավորված հստակ ընթացակարգերով ստուգումների իրականացման ապահովումն է և Տեսչական համակարգի կառավարման և գործունեության արդյունավետության բարձրացումը։

 

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    10.08.2023 - 26.08.2023

  • Тип

    Закон

  • Область

    Инспекционная система

  • Министерство

    Аппарат Премьер-министра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1142

Принт