Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կուրվագծվեն 2023-2026 թվականների հակակոռուպցիոն հիմնական ուղղությունները՝ հստակ գործողությունների ծրագրով: Փաստաթուղթը կսահմանի կոռուպցիայի դեմ պայքարում պետության հիմնական ռազմավարական ուղղությունները՝ ներառելով կոռուպցիոն խնդիրների վերհանումը և լուծումը, միջազգային պարտավորությունների իրականացմանն ուղղված քայլերը: Ռազմավարությունը կարտացոլի Կառավարության ծրագրում ընդգրկված կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ուղղությունները:

  • Обсуждалось

    13.07.2023 - 21.08.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Борьба с коррупцией

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4352

Принт

Предложения

Իրավաբանների հայկական ասոցիացիա

21.08.2023

«Ազդարարիր» միասնական էլեկտրոնային հարթակով ներկայացված ազդարարումների սակավաթվությունը վկայում է հանրության շրջանում հարթակի և առհասարակ ազդարարման ինստիտուտի նկատմամբ վստահության ցածր մակարդակի մասին։ Ազդարարման ինստիտուտի կայացման և ինստիտուտի նկատմամբ հանրության շրջանում վստահության մակարդակի բարձրացման կարևորագույն նախադրյալներից է ազդարարման հարթակների՝ օրենքով սահմանված գաղտնիության երաշխիքների արդյունավետության և գործնական պահպանման նկատմամբ վստահելիության ապահովումը։ Մինչդեռ, գտնում ենք, որ գործող կառուցակարգերը և առաջարկվող փոփոխությունները բավարար չեն հանրության լայն շերտերում ազդարարման հարթակի վստահելիության ապահովման համար։ Այսպես․ Գործող կարգավորումների համաձայն՝ «Ազդարարիր» միասնական էլեկտրոնային հարթակին հասանելիություն ունի միայն ՀՀ գլխավոր դատախազությունը, իսկ հարթակի ծրագրային ապահովումն իրականացվում է մասնավոր ընկերության կողմից։ Այս կապակցությամբ գտնում ենք, որ նշյալը կարող է բացասաբար ազդել ազդարարման հարթակի վստահելիության վրա, քանի որ մասնավոր ընկերության պարագայում, ի տարբերություն պետական մասնակցությամբ ընկերության, ավելանում է առևտրային շահերով առաջնորդվելու կամ, առնվազն, նման հակման առերևույթ հնարավորության վերաբերյալ հանրային ընկալման ռիսկը, թափանցիկության առավել մեղմ չափանիշներին հետևելու ռիսկը և տեղեկատվության անվտանգության ապահովման ոլորտում առավել մեղմ պահանջներով առաջնորդվելու և առավել սակավ մասնագիտացված ռեսուրսներին տիրապետելու ռիսկը։ Բացի այդ, 07.12.2022 թվականին կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում նախատեսվեց, որ ՄԻՊ-ն իր տարեկան հաղորդման շրջանակներում ամփոփում է ազդարարման հետ կապված հաշվետվությունը և վիճակագրությունը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ ազդարարման հետ կապված համապատասխան վիճակագրական տվյալների հիման վրա և հրապարակում ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի կայքէջում: Ընդ որում, ՄԻՊ-ի՝ հաշվետվությունը և վիճակագրությունը միասնական էլեկտրոնային հարթակում հրապարակելու լիազորությունը ծագում է միասնական էլեկտրոնային հարթակին վերջինիս հասանելիությունն ապահովելու պահից։ Նշյալ օրենքի կիրարկման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագիծ, որը դրվեց հանրային քննարկման իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքէջում 26.05.2023 - 10.06.2023 թթ․ ընկած ժամանակահատվածում, որով նախատեսվում է միասնական էլեկտրոնային հարթակին ՄԻՊ-ի հասանելիության ապահովում՝ համապատասխան վիճակագրություն ներբեռնելու նպատակով: Այս կապակցությամբ գտնում ենք, որ պետության՝ հարթակին ամբողջական ծավալով ՄԻՊ-ի հասանելիության ապահովմանն ուղղված քայլերը կարող են բացասաբար ազդել միասնական էլեկտրոնային հարթակի գաղտնիության երաշխիքների արդյունավետության և գործնական պահպանման գնահատականի նկատմամբ հանրության վստահության վրա, քանի որ տվյալ պարագայում աճում է թե՝ տեխնիկական, թե՝ մարդկային գործոնով պայմանավորված տվյալների նկատմամբ չարտոնված մուտքի, տվյալների արտահոսքի, տվյալների պատահական բացահայտումների և տվյալների գաղտնիության պահպանման մասին օրենսդրական պահանջների այլ խախտումների ռիսկը։ Ելնելով վերոգրյալից, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռազմավարության նախագծում որպես ազդարարման համակարգի հիմնախնդիր կարևորվել է հանրության շրջանում վստահության մակարդակի բարձրացումը՝ ամրագրելով քաղաքացիների վստահության ապահովումը որպես ազդարարման համակարգի վերջնական նպատակը, իսկ Ռազմավարության միջոցառումների ծրագրի նախագծով նախատեսվել է միասնական էլեկտրոնային հարթակի անվտանգության լրացուցիչ երաշխիքների սահմանումը, այս համատեքստում առաջարկվում է Ռազմավարության նախագծի և միջոցառումների ծրագրի, մասնավորապես՝ վերջինիս «Կատարելագործել ազդարարման էլեկտրոնային հարթակը» թիվ 2.22 գործողության շրջանակներում անդրադարձ կատարել վերոնշյալ խնդրին՝ նախատեսելով հետևյալը՝ • Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի անվտանգության լրացուցիչ երաշխիքների սահմանման շրջանակներում դիտարկել հարթակի ծրագրային ապահովման իրականացումը մասնավոր ընկերության կողմից «Ekeng» էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակին հանձնելը։ • Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակին շարունակել ապահովել բացառապես ՀՀ գլխավոր դատախազության հասանելիությունը, կամ, որպես այլընտրանքային տարբերակ, էլեկտրոնային հարթակին ՄԻՊ-ի հասանելիությունը ապահովել սահմանափակ՝ բացառապես վիճակագրության ներբեռնման ծավալով։

Իրավաբանների հայկական ասոցիացիա

21.08.2023

07.12.2022 թվականին կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ներդրվեց հանրությանն ազդարարելու ինստիտուտը։ Միևնույն ժամանակ, հանրությանն ազդարարելուն ուղղված գործող իրավակարգավորումները չեն բավարարում միջազգային ստանդարտներին, մասնավորապես՝ ՏՀԶԿ Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 5-րդ փուլի առնչությամբ սահմանված «Հանրությանն ազդարարելու» արդյունավետության թեստին։ Այսպես․ Համաձայն Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 5-րդ փուլի ազդարարման ոլորտի թիվ 2.1. հենանիշի՝ օրենքով պետք է նախատեսված լինի և գործնականում կիրառվի հանրային ազդարարման հնարավորություն։ Մոնիթորինգային ուղեցույցը «ազդարարում հանրությանը» եզրույթը մեկնաբանում է որպես ազդարարում ԶԼՄ-ներին, սոցիալական մեդիայում կամ այլ հարթակներում՝ հետևյալ նախապայմանների պահպանմամբ. երբ ազդարարման այլ տեսակներով ներկայացված ազդարարումը ընթացք չի ստացել, կամ երբ կոռուպցիոն հակաօրինական արարքը անմիջական կամ ակնհայտ վտանգ է ներկայացնում հանրության համար, կամ երբ առկա է հաշվեհարդարի (վնասակար գործողությունների) վտանգ կամ խախտումը վերացնելու ցածր հավանականություն արտաքին ազդարարման տեսակներով ազդարարելու դեպքում։ Մինչդեռ, «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի 9.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Եթե ազդարարման մյուս տեսակներով հաղորդումը օրենքով նախատեսված կարգով և ժամկետներում ընթացք չի ստացել, ապա ազդարարը կարող է հաղորդումը հայտնի դարձնել հանրությանը զանգվածային լրատվության միջոցներով»: Ինչպես տեսնում ենք, հանրությանն ազդարարել նախքան ներքին և արտաքին ազդարարման տեսակներով ազդարարելը չի թույլատրվում, ներառյալ՝ ՏՀԶԿ ստանդարտներով նախատեսված այն դեպքերում, երբ կոռուպցիոն հակաօրինական արարքը անմիջական կամ ակնհայտ վտանգ է ներկայացնում հանրության համար, կամ երբ առկա է հաշվեհարդարի (վնասակար գործողությունների) վտանգ կամ խախտումը վերացնելու ցածր հավանականություն ազդարարման այլ տեսակներով ազդարարելու դեպքում։ Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվում է Ռազմավարության նախագծի և միջոցառումների ծրագրի, մասնավորապես՝ վերջինիս «Ապահովել ազդարարման համակարգի գործունեության արդյունավետությունը» թիվ 2.20 գործողության շրջանակներում անդրադարձ կատարել վերոնշյալ խնդրին՝ նախատեսելով հետևյալը՝ վերանայել հանրությանն ազդարարելուն ուղղված գործող իրավակարգավորումները և համապատասխանեցնել միջազգային, մասնավորապես՝ ՏՀԶԿ ստանդարտներին՝ նախատեսելով առանց ներքին և/կամ արտաքին ազդարարման տեսակները սպառելու հանրությանն ազդարարելու հնարավորություն այն դեպքերում, երբ կոռուպցիոն հակաօրինական արարքը անմիջական կամ ակնհայտ վտանգ է ներկայացնում հանրության համար, կամ երբ առկա է հաշվեհարդարի (վնասակար գործողությունների) վտանգ կամ խախտումը վերացնելու ցածր հավանականություն ազդարարման այլ տեսակներով ազդարարելու դեպքում։

Իրավաբանների հայկական ասոցիացիա

21.08.2023

Գործող օրենսդրական կարգավորումների շրջանակներում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրավասու չէ ընթացք տալ «EmployeeProtect» աշխատողների իրավունքների պաշտպանության հարթակով ստացված անանուն ազդարարումներին, ինչը խաթարում է ազդարարման սկզբունքի էությունը և հնարավորություն չի տալիս պատշաճ կերպով իրականացնել աշխատողների իրավունքների պաշտպանություն։ Այդ նպատակով, առաջարկվում է Ռազմավարության նախագծի և միջոցառումների ծրագրի, մասնավորապես՝ վերջինիս «Ապահովել ազդարարման համակարգի գործունեության արդյունավետությունը» թիվ 2.20 գործողության շրջանակներում անդրադարձ կատարել նշյալ խնդրին՝ նախատեսելով՝ • Օրենսդրական կարգավիճակի տրամադրում այլընտրանքային էլեկտրոնային ազդարարման հարթակներին, որոնք գործում են ինչպես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների (օրինակ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից գործարկվող «EmployeeProtect» հարթակ), այնպես էլ՝ կազմակերպությունների կողմից (օրինակ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործարկվող «Բիզպաշտպան» հարթակ), • «EmployeeProtect» և այլ ազդարարման հարթակներով անանուն ազդարարումներին ընթացք տալու օրենսդրական խոչընդոտների վերացում։

Узнать больше