ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ

  

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.3-րդ հոդվածով.

«Հոդված 20.3. Քաղաքացիական ավիացիայի բնագավառում կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

 

  1. Քաղաքացիական ավիացիայի բնագավառում կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

 

1.

Աերոդրոմի, ուղղաթիռադաշտի (հրապարակ) և թռիչք-վայրէջքի հարթակների  համապատասխանության գնահատման և սերտիֆիկատի/թույլտվության տրամադրում

1.1.

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) միջազգային ստանդարտներով սահմանված ճշգրիտ վայրէջքի համար II/III կարգախմբով վազքուղով աերոդրոմի սերտիֆիկացում

1.1.1.

սերտիֆիկատի տրամադրման համար

բազային տուրքի 2000-պատիկի չափով

1.1.2.

աերոդրոմի շահագործողական ցուցանիշերի կամ տվյալների փոփոխությունների դեպքում աերոդրոմի ձեռնարկի փոփոխությունների և լրացումների գնահատման և հաստատման համար

բազային տուրքի 1000-պատիկի չափով

1.1.3

առանց նախնական հաստատման փոփոխության համաձայնեցման համար

բազային տուրքի 500-պատիկի չափով

1.1.4.

սերտիֆիկատի պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 500-պատիկի չափով

1.2.

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) միջազգային ստանդարտներով սահմանված ճշգրիտ վայրէջքի համար I կարգախմբով վազքուղով աերոդրոմի սերտիֆիկացում

1.2.1.

սերտիֆիկատի տրամադրման համար

բազային տուրքի 1500-պատիկի չափով

1.2.2.

աերոդրոմի շահագործողական ցուցանիշերի կամ տվյալների փոփոխությունների դեպքում աերոդրոմի ձեռնարկի փոփոխությունների և լրացումների գնահատման և հաստատման համար

բազային տուրքի 700-պատիկի չափով

1.2.3.

առանց նախնական հաստատման փոփոխության համաձայնեցման համար

բազային տուրքի 400-պատիկի չափով

1.2.4.

սերտիֆիկատի պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 350-պատիկի չափով

1.3.

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) միջազգային ստանդարտներով սահմանված ոչ ճշգրիտ վայրէջքի համար վազքուղով աերոդրոմի սերտիֆիկացում

1.3.1.

սերտիֆիկատի տրամադրման համար

բազային տուրքի 900-պատիկի չափով

1.3.2.

աերոդրոմի շահագործողական ցուցանիշերի կամ տվյալների փոփոխությունների դեպքում աերոդրոմի ձեռնարկի փոփոխությունների և լրացումների գնահատման և հաստատման համար

բազային տուրքի 600-պատիկի չափով

1.3.3.

առանց նախնական հաստատման փոփոխության համաձայնեցման  համար

բազային տուրքի 200-պատիկի չափով

1.3.4.

սերտիֆիկատի պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 500-պատիկի չափով

1.4.

Ուղղաթիռադաշտի (հրապարակ) համապատասխանության գնահատում և սերտիֆիկացում

1.4.1.

սերտիֆիկատի տրամադրման համար

բազային տուրքի 1000-պատիկի չափով

1.4.2.

Ուղղաթիռադաշտի (հրապարակ) շահագործողական ցուցանիշերի կամ տվյալների փոփոխությունների դեպքում ուղղաթիռադաշտի (հրապարակ)  ձեռնարկի փոփոխությունների և լրացումների գնահատման և հաստատման համար

բազային տուրքի 1000-պատիկի չափով

1.4.3.

առանց նախնական հաստատման փոփոխության համաձայնեցման համար

բազային տուրքի 300-պատիկի չափով

1.4.4.

սերտիֆիկատի պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 250-պատիկի չափով

1.5.

Ընդհանուր նշանակության ավիացիայի կամ ներքին ոչ կանոնավոր առևտրային փոխադրումների համար նախատեսված թռիչք-վայրէջքի հարթակների համապատասխանության գնահատում և թույլտվության տրամադրում

1.5.1.

թույլտվության տրամադրման համար

բազային տուրքի 600-պատիկի չափով

1.5.2.

փոփոխության համաձայնեցման համար

բազային տուրքի 200-պատիկի չափով

1.5.3.

թույլտվության պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 300-պատիկի չափով

2.

Աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների թույլտվության տրամադրում (սերտիֆիկացում)

2.1.

օդային երթևեկության կազմակերպման ծառայություն մատուցող կազմակերպությանը թույլտվության (սերտիֆիկատի) տրամադրում

բազային տուրքի 2000-պատիկի չափով

2.2.

աերոնավիգացիոն կապի և դիտարկման ծառայություն մատուցող կազմակերպությանը թույլտվության (սերտիֆիկատի) տրամադրում

բազային տուրքի 1500-պատիկի չափով

2.3.

աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն մատուցող կազմակերպությանը թույլտվության (սերտիֆիկատի) տրամադրում

բազային տուրքի 800-պատիկի չափով

2.4.

աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման ծառայություն մատուցող կազմակերպությանը թույլտվության (սերտիֆիկատի) տրամադրում

բազային տուրքի 800-պատիկի չափով

2.5.

աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից օդային երթևեկության կազմակերպման համակարգերում թռիչքների անվտանգությանն առնչվող նշանակալի փոփոխությունների ընդունման կամ չընդունման համար

բազային տուրքի 500-պատիկի չափով

2.6.

աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից օդային երթևեկության կազմակերպման համակարգերում թռիչքների անվտանգությանն առնչվող ոչ նշանակալի փոփոխությունների ուսումնասիրության համար

բազային տուրքի 100-պատիկի չափով

2.7.

աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների սերտիֆիկատների պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 500-պատիկի չափով

3.

Օդանավակայանների շրջակայքում կառուցվելիք խոչընդոտների վերաբերյալ ուսումնասիրություն և համաձայնության տրամադրում կամ մերժում

բազային տուրքի 40-պատիկի չափով

4.

Օդային տրանսպորտով բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայության ծավալի (միջինացված հաշվարկը՝ կիլոմետրով) վերաբերյալ տեղեկանքի տրամադրման համար

բազային տուրքի 10-պատիկի չափով

5.

Օդային երթևեկության սպասարկման կարգավարի որակավորում

5.1.

ուսանող-կարգավարների վկայականների տրամադրման համար

բազային տուրքի 60-պատիկի չափով

5.2.

վկայականների տրամադրման համար

բազային տուրքի 60-պատիկի չափով

5.3.

որակավորման նիշի տրամադրման և դրա երկարաձգման համար

բազային տուրքի 50-պատիկի չափով

5.4.

որակավորման հատուկ նիշի տրամադրման և դրա երկարաձգման համար

բազային տուրքի 50-պատիկի չափով

5.5.

միավորի հատուկ նիշի տրամադրման և դրա երկարաձգման համար

բազային տուրքի 30-պատիկի չափով

5.6.

լեզվի հատուկ նիշի տրամադրման համար

բազային տուրքի 30-պատիկի չափով

5.7.

վկայականի գործողության ժամկետը երկարաձգելու համար

բազային տուրքի 30-պատիկի չափով

5.8.

վկայականի վերականգնման համար

բազային տուրքի 50-պատիկի չափով

5.9.

վկայականի կրկնօրինակ տրամադրելու համար

բազային տուրքի 10-պատիկի չափով

5.10.

վկայականի փոխարինման համար

բազային տուրքի 30-պատիկի չափով

5.11.

օտարերկրյա օդային երթևեկության կառավարման կարգավարի վկայականի ճանաչման համար

բազային տուրքի 60-պատիկի չափով

6.

Օդային երթևեկության կարգավարների վերապատրաստման համար սկզբնական ուսուցման դասընթացների ծրագրերի հաստատման կամ ճանաչման համար 

բազային տուրքի 150-պատիկի չափով

7.

Ավիացիոն անվտանգության ծառայությունների համար

7.1.

Օդանավակայաններ շահագործող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի հաստատման համար

7.1.1.

միջազգային օդային փոխադրումներն սպասարկող օդանավակայանների համար

բազային տուրքի 50-պատիկի չափով

7.1.2.

ներքին օդային փոխադրումներն սպասարկող օդանավակայանների համար

բազային տուրքի 15-պատիկի չափով

7.2.

Օդանավակայաններ շահագործող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի փոփոխության հաստատման համար

7.2.1.

միջազգային օդային փոխադրումներն սպասարկող օդանավակայանների համար

բազային տուրքի 40-պատիկի չափով

7.2.2.

ներքին օդային փոխադրումներն սպասարկող օդանավակայանների համար

բազային տուրքի 15-պատիկի չափով

7.3.

Օդանավ շահագործողի վկայականի կրող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի հաստատման համար

7.3.1.

5700 կգ և ավել կամ 19 ուղևորից ավելի օդանավերի դեպքում

բազային տուրքի 30-պատիկի չափով

7.3.2.

մինչև 5700 կգ կամ 19 ուղևորից պակաս օդանավերի դեպքում

բազային տուրքի 25-պատիկի չափով

7.4.

Օդանավ շահագործողի վկայականի կրող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի փոփոխության համար

7.4.1.

5700 կգ և ավել կամ 19 ուղևորից ավելի օդանավերի դեպքում

բազային տուրքի 30-պատիկի չափով

7.4.2.

մինչև 5700 կգ կամ 19 ուղևորից պակաս օդանավերի դեպքում

բազային տուրքի 25-պատիկի չափով

7.5.

Օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի հաստատման համար

բազային տուրքի 50-պատիկի չափով

7.6.

Օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի փոփոխության համար

բազային տուրքի 30-պատիկի չափով

7.7.

Ավիացիոն գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի հաստատման համար

բազային տուրքի 50-պատիկի չափով

7.8.

Ավիացիոն գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի փոփոխության համար

բազային տուրքի 30-պատիկի չափով

7.9.

Ավիացիոն անվտանգության մասով մասնագետների սերտիֆիկացում

7.9.1.

Ավիացիոն անվտանգության որակի հսկողության տեսուչի սերտիֆիկացման համար

բազային տուրքի 15-պատիկի չափով

7.9.2.

Ավիացիոն անվտանգության մասով հրահանգիչների սերտիֆիկացման համար

բազային տուրքի 15-պատիկի չափով

7.9.3.

Թռիչքային անձնակազմի անդամների թռիչքային անցագրերի տրամադրման համար

բազային տուրքի 10-պատիկի չափով

7.9.4.

Ավիացիոն անվտանգության մասով զննող օպերատորների սերտիֆիկացման համար

բազային տուրքի 15-պատիկի չափով

7.10.

Ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագրերի հաստատում

7.10.1.

Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագրերի հաստատում

բազային տուրքի 30-պատիկի չափով

7.10.2.

Ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագրերի հաստատում

բազային տուրքի 30-պատիկի չափով

8.

Վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպություններին թույլտվություննների տրամադրման համար

8.1.

Օդանավ շահագործող կազմակերպություններին վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման թույլտվության տրամադրման համար

բազային տուրքի 50-պատիկի չափով

8.2.

Վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին թույլտվությունների տրամադրման համար

բազային տուրքի 50-պատիկի չափով

8.3.

Վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպություններին թույլտվություննների տրամադրում

բազային տուրքի 50-պատիկի չափով

8.4.

Վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպության թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 50-պատիկի չափով

8.5.

Վտանգավոր բեռների փոխադրման սահմանված կարգից ազատման համար

բազային տուրքի 50-պատիկի չափով

9.

Օդանավի պետական գրանցման և թռիչքային պիտանիության պահպանման համար

9.1.

Օդանավի պետական գրանցման համար (ներառյալ օդանավի աղմուկի վկայականի տրամադրումը)

9.1.1.

5700 կգ և ավել կամ 19 ուղևորից ավելի օդանավերի դեպքում

բազային տուրքի 100-պատիկի չափով

9.1.2.

մինչև 5700 կգ կամ 19 ուղևորից պակաս օդանավերի դեպքում

բազային տուրքի 25-պատիկի չափով

9.1.3.

Օդանավի ապագրանցման համար

բազային տուրքի 100-պատիկի չափով

9.2.

Օդանավի պիտանիության արտահանման վկայական տալու համար

9.2.1.

5700 կգ և ավել կամ 19 ուղևորից ավելի օդանավերի դեպքում

բազային տուրքի 100-պատիկի չափով

9.2.2.

մինչև 5700 կգ կամ 19 ուղևորից պակաս օդանավերի դեպքում

բազային տուրքի 60-պատիկի չափով

9.3.

Օդանավի գրանցման սերտիֆիկատի փոխարինման համար

բազային տուրքի 50-պատիկի չափով

9.4.

Օդանավի գրանցման սերտիֆիկատի կրկնագրի տրման համար

բազային տուրքի 20-պատիկի չափով

9.5.

Օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի տրամադրման համար (ներառյալ օդանավի ռադիոկայանի վկայականի տրամադրումը)

9.5.1.

5700 կգ և ավել կամ 19 ուղևորից ավելի օդանավերի դեպքում

բազային տուրքի 150-պատիկի չափով

9.5.2.

մինչև 5700 կգ կամ 19 ուղևորից պակաս օդանավերի դեպքում

բազային տուրքի 80-պատիկի չափով

9.6.

Օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի գործողության ժամկետը երկարաձգման համար

9.6.1.

5700 կգ և ավել կամ 19 ուղևորից ավելի օդանավերի դեպքում

բազային տուրքի 100-պատիկի չափով

9.6.2.

մինչև 5700 կգ կամ 19 ուղևորից պակաս օդանավերի դեպքում

բազային տուրքի 60-պատիկի չափով

9.7.

Աերոնավտիկական արտադրատեսակների ռեսուրսների երկարաձգման վերաբերյալ եզրակացության տրամադրում

բազային տուրքի 10-պատիկի չափով

9.8.

Օդանավի թռիչքի թույլտվության տրամադրման համար

բազային տուրքի 30-պատիկի չափով

9.9.

Օդանավի թռիչքային պիտանիության պահպանման կազմակերպության (PART M) սերտիֆիկատի տրամադրման համար

բազային տուրքի 160-պատիկի չափով

9.10.

Օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայագրում

9.10.1.

Օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայականի (Part 66) տրամադրման համար

բազային տուրքի 12-պատիկի չափով

9.10.2.

Օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայականի  գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 7-պատիկի չափով

9.10.3.

Օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայականի  կրկնօրինակ տրամադրելու համար

բազային տուրքի 9-պատիկի չափով

9.10.4.

Օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայականում համապատասխան որակավորման վերաբերյալ նշումներ կատարելու համար

բազային տուրքի 5-պատիկի չափով

9.10.5.

Օտարերկրա օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայականի ճանաչման համար

բազային տուրքի 10-պատիկի չափով

9.11.

Օդանավի տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկացում

9.11.1.

Օդանավի տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկատի (Part 145) տրամադրման համար

բազային տուրքի 120-պատիկի չափով

9.11.2.

Օդանավի տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկատի (Part 145) փոփոխության համար

բազային տուրքի 50-պատիկի չափով

9.11.3.

Օտարերկրյա տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկատի (Part 145) ճանաչման համար

բազային տուրքի 200-պատիկի չափով

10.

Ավիացիոն ուսումնական հաստատությունների հաստատում կամ ճանաչում

10.1.

Ավիացիոն ուսումնական հաստատությունների համապատասխանության ուսումնասիրության և վկայականի տրամադրման համար

բազային տուրքի 600-պատիկի չափով

10.2.

Հաստատված ավիացիոն ուսումնական հաստատության ձեռնարկի (Approved Training Organization Manual) փոփոխության ուսումնասիրության և հաստատման համար

բազային տուրքի 300-պատիկի չափով

10.3.

Ավիացիոն ուսումնական ծրագրի հաստատման կամ փոփոխությունների կատարման համար

բազային տուրքի 200-պատիկի չափով

10.4.

Ուսումնական թռիչքային վարժասարքի հաստատման համար

բազային տուրքի 50-պատիկի չափով

10.5.

Ուսումնական թռիչքային վարժասարքի ճանաչման համար

բազային տուրքի 100-պատիկի չափով

10.6.

Հաստատված կամ ճանաչված ուսումնական թռիչքային վարժասարքի պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 50-պատիկի չափով

10.7.

Հաստատված ավիացիոն ուսումնական հաստատության վկայականի տարեկան պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 300-պատիկի չափով

10.8.

Օտարերկրյա ավիացիոն ուսումնական հաստատության ճանաչման համար

10.8.1.

Ընդհանուր հիմունքներով

բազային տուրքի 400-պատիկի չափով

10.8.2.

Ավտոմատ կերպով

բազային տուրքի 100-պատիկի չափով

10.9.

Ճանաչված օտարերկրյա ավիացիոն ուսումնական հաստատության պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 50-պատիկի չափով

10.10.

Հայտարարագրված ավիացիոն ուսումնական հաստատության ուսումնասիրության և հայտարարագրի հաստատման համար

բազային տուրքի 130-պատիկի չափով

10.11.

Հայտարարագրված ավիացիոն ուսումնական հաստատության հայտարարագրի պահպանման համար՝ տարեկան

բազային տուրքի 30-պատիկի չափով

11.

Ավիացիոն բժշկական հաստատության սերտիֆիկացում

11.1.

Ավիացիոն բժշկական հաստատության սերտիֆիկատի տրամադրման համար

բազային տուրքի 400-պատիկի չափով

11.2.

Ավիացիոն բժշկական հաստատության սերտիֆիկատի պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 150-պատիկի չափով

11.3.

Ավիացիոն բժշկական փորձագետի համապատասխանության վկայականի տրամադրման համար

բազային տուրքի 50-պատիկի չափով

11.4.

Ավիացիոն բժշկական փորձագետի համապատասխանության վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 20-պատիկի չափով

12.

Հայաստանի Հանրապետության տարածքում օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրամադրման համար

12.1.

Օդանավ շահագործողի վկայականի տրամադրման համար

12.1.1.

5700 կգ և ավել կամ 19 ուղևորից ավելի օդանավերի դեպքում

բազային տուրքի 5000-պատիկի չափով

12.1.2.

մինչև 5700 կգ կամ 19 ուղևորից պակաս օդանավերի դեպքում

բազային տուրքի 2000-պատիկի չափով

12.1.3.

Օդանավի քանակի ավելացմամբ պայմանավորված օդանավ շահագործողի վկայականին կից շահագործման հատուկ դրույթների փոփոխության կամ նոր շահագործման հատուկ դրույթների տրամադրման համար

բազային տուրքի 800-պատիկի չափով

12.1.4.

Օդանավ շահագործողի վկայականի տրամադրման համար հաստատման ենթակա փաստաթղթերի փոփոխությունների գնահատման և հաստատման համար

բազային տուրքի 350-պատիկի չափով

12.1.5.

Օդանավ շահագործողի վկայական տալու համար հիմք հանդիսացած պայմանների վրա հնարավոր ազդեցություն ունեցող և նախնական հաստատում պահանջող փոփոխությունների գնահատման և հաստատման համար

բազային տուրքի 200-պատիկի չափով

12.1.6.

Օդանավ շահագործողի վկայականի պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 2500-պատիկի չափով

12.2.

Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի տրամադրման համար

բազային տուրքի 5000-պատիկի չափով

12.3.

Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի փոփոխության համար

բազային տուրքի 1000-պատիկի չափով

12.4.

Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 800-պատիկի չափով

12.5.

Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու

12.5.1.

Կանոնավոր օդային հաղորդակցության դեպքում

բազային տուրքի 30-պատիկի չափով

12.5.2.

Երկու և ավել ոչ կանոնավոր օդային հաղորդակցության դեպքում

բազային տուրքի 15-պատիկի չափով

12.5.3.

Մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցության դեպքում

բազային տուրքի 5-պատիկի չափով

12.6.

Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու

12.6.1.

կանոնավոր օդային հաղորդակցության դեպքում

բազային տուրքի 30-պատիկի չափով

12.6.2.

երկու և ավել ոչ կանոնավոր օդային հաղորդակցության դեպքում

բազային տուրքի 15-պատիկի չափով

 

մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցության դեպքում

բազային տուրքի 5-պատիկի չափով

12.7.

Հայաստանի Հանրապետությունում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման թույլտվության տրամադրման համար

12.7.1.

անօդաչու թռչող համակարգերի դեպքում

բազային տուրքի 2-պատիկի չափով

12.7.2

ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի դեպքում

բազային տուրքի 5-պատիկի չափով

12.7.3.

Հայաստանի Հանրապետությունում ուսումնական բնույթի թռիչքների իրականացման մեկանգամյա թույլտվության տրամադրման համար

բազային տուրքի 2-պատիկի չափով

12.7.4.

Հայաստանի Հանրապետությունում ուսումնական բնույթի թռիչքների իրականացման տարեկան թույլտվության տրամադրման համար

բազային տուրքի 200-պատիկի չափով

13.

Թռիչքային և սրահի անձնակազմի անդամների վկայագրման համար

13.1.

Կոմերիցիոն  օդաչուի վկայականի (CPL) տրամադրման համար

բազային տուրքի 300-պատիկի չափով

13.2.

Կոմերիցիոն  օդաչուի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 100-պատիկի չափով

13.3.

Օտարերկրյա կոմերիցիոն  օդաչուի վկայականի ճանաչման համար

բազային տուրքի 80-պատիկի չափով

12.4.

Սիրողական օդաչուի վկայականի (PPL) տրամադրման համար

բազային տուրքի 150-պատիկի չափով

13.5.

Սիրողական օդաչուի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 50-պատիկի չափով

13.6.

Օտարերկրյա սիրողական օդաչուի վկայականի ճանաչման համար

բազային տուրքի 50-պատիկի չափով

13.7.

Գծային օդաչուի վկայականի տրամադրման համար

բազային տուրքի 400-պատիկի չափով

13.8.

Գծային օդաչուի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 200-պատիկի չափով

13.9.

Օտարերկրյա գծային օդաչուի վկայականի ճանաչման համար

բազային տուրքի 120-պատիկի չափով

13.10.

Շտուրմանի վկայականի տրամադրման համար

բազային տուրքի 100-պատիկի չափով

13.11.

Շտուրմանի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 50-պատիկի չափով

13.12.

Օտարերկրյա շտուրմանի վկայականի ճանաչման համար

բազային տուրքի 30-պատիկի չափով

13.13.

Բորտինժեների վկայականի տրամադրման համար

բազային տուրքի 100-պատիկի չափով

13.14.

Բորտինժեների վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 50-պատիկի չափով

13.15.

Օտարերկրյա բորտինժեների վկայականի ճանաչման համար

բազային տուրքի 30-պատիկի չափով

13.16.

Բորտօպերատորի և բորտուղեկցորդի վկայականի տրամադրման համար

բազային տուրքի 75-պատիկի չափով

13.17.

Բորտօպերատորի և բորտուղեկցորդի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 40-պատիկի չափով

13.18.

Օտարերկրյա բորտօպերատորի և բորտուղեկցորդի վկայականի ճանաչման համար

բազային տուրքի 50-պատիկի չափով

13.19.

Օդապարիկի օդաչուի վկայականի տրամադրման համար

բազային տուրքի 80-պատիկի չափով

13.20.

Օդապարիկի օդաչուի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 40-պատիկի չափով

13.21.

Օտարերկրյա օդապարիկի օդաչուի վկայականի ճանաչման համար

բազային տուրքի 20-պատիկի չափով

13.22.

Օդաչուի վկայականում հրահանգչի որակավորման տրամադրման համար

բազային տուրքի 100-պատիկի չափով

13.23.

Օդաչուի վկայականում հրահանգչի որակավորման գործունեության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 50-պատիկի չափով

13.24.

Օտարերկրյա հրահանգիչ օդաչուի վկայականի ճանաչման համար

բազային տուրքի 100-պատիկի չափով

13.25.

Քննող օդաչուի վկայականի տրամադրման համար

բազային տուրքի 250-պատիկի չափով

13.26.

Քննող օդաչուի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 200-պատիկի չափով

13.27.

Օտարերկրյա քննող օդաչուի վկայականի ճանաչման համար

բազային տուրքի 150-պատիկի չափով

13.28.

Թռիչքային և սրահի անձնակազմի անդամի վկայականի կրկնօրինակի տրամադրման համար

բազային տուրքի 50-պատիկի չափով

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

  • Обсуждалось

    13.07.2023 - 29.07.2023

  • Тип

    Закон

  • Область

    Авиация

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1916

Принт

Связанные документы / ссылки