Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ  ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1 Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության զարգացման  ծրագիրը 2023-2027 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության մեջ ներառված մի շարք միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ։

2 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում բուծվող գյուղատնտեսական կենդանիների մթերատվության միջին ցուցանիշները տասնամյակներ շարունակ մի քանի անգամ զիջում են զարգացած երկրների համանման ցուցանիշներին։ Ցածր մթերատվության արդյունքում զգալիորեն ցածր են նաև կենդանական ծագման մթերքների արտադրության ցուցանիշները, ինչի հետևանքով դեռևս բարձր են կաթի և կաթնամթերքի, ինչպես նաև տավարի, խոզի և հատկապես թռչնի մսի ներկրման ծավալները։ Թերևս բացառություն են կազմում ձուն և ոչխարի միսը, որոնց տեղական արտադրությունը բավարարում է մեր երկրի ազգաբնակչության պահանջարկը։ 2022 թվականի կեսերին մեր երկրում պարենային անապահովության միջին մակարդակը կազմել է 23,2%, իսկ կաթի, կաթնամթերքի, ինչպես նաև մսի ու մսամթերքի առումով այդ ցուցանիշներն ավելի բարձր են։

Ցածր մթերատվության հետևանքով կենդանական ծագման մթերքների արտադրության նվազ ծավալները պայմանավորված են կենդանիների մթերատվության բարձրացմանը միտված լայնամասշտաբ տոհմասելեկցիոն աշխատանքների ցածր մակարդակով, ինչպես նաև համախշարհային ճանաչում ունեցող դասական ցեղերի գենոֆոնդի և երկրի բնատնտեսական ներուժի ոչ լիարժեք օգտագործմամբ, ինչը ստիպում է համապատասխան քալեր ձեռնարկել վերոհիշյալ խնդիրների լուծման ուղղությամբ։

3 Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության կառավարության խրախուսմամբ անասնաբուծության ճյուղում իրականացվում են ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման և գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրեր, որոնց շնորհիվ արդիականացվել են մի շարք ֆերմաներ, հիմնվել են «խելացի անասնաշենքեր», ներկրվել են համաշխարհային լավագույն ցեղերի տոհմային կենդանիներ։ 2022 թվականից հանրապետությունում մեկնարկեց նաև խոշոր եղջերավոր կենդանիների համատարած հաշվառման և նույնականացման գործընթացը։ Վերոհիշյալ միջոցառումները համապատասխան նախադրյալներ կստեղծեն կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների կատարելագործմանն ուղղված լայնամասշտաբ տոհմասելեկցիոն աշխատանքներ իրականացնելու համար։

4 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «3․ Առաջնահերթությունները, առաջադրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները» բաժնի՝ «28․ բարելավել պարենային անվտանգությունը և սնուցումը» առաջնահերթությունից, ինչպես նաև «գյուղատնտեսության ոլորտի գերակայություններն» բաժնի 13-րդ կետի 3-րդ ենթակետի՝ պետական աջակցության ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի միջոցով ներմուծման փոխարինում ենթակետից։

5 Կարգավորման նպատակը և բնույթը

Կարգավորման նպատակն է նպաստել անասնաբուծության ոլորտում լայնամասշտաբ տոհմասելեկցիոն աշխատանքների իրականացման միջոցով գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձրացմանը և երկրի բնատնտեսական ներուժի լիարժեք օգտագործման շնորհիվ կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների ավելացմանը։ Վերոհիշյալ խնդիրների լուծման նպատակով առաջարկվում է պետական աջակցության տարբեր գործիքակազմերի կիրառմամբ իրականացնել բազմաբնույթ միջոցառումներ։

6 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

7 Ակնկալվող արդյունքը

Ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման շնորհիվ ակնկալվում են ներքոհիշյալ արդյունքները.

1. տավարի կաթնային և կաթնամսային ուղղության դասական ցեղերի գենոֆոնդի օգտագործման շնորհիվ կովերի միջին կաթնատվությունը կբարձրացնա գրեթե 20%-ով՝ հասնելով շուրջ 3000 կգ-ի կամ տարեկան լրացուցիչ կարտադրվի առնվազն 130 հազար տոննա կաթ,

2. հանրապետության տարբեր տարածաշրջանների բնակլիմայական և տնտեսական ներուժի լիարժեք օգտագործման հետևանքով տարեկան հավելյալ կարտադրվի 4000 տոննա տավարի, 2000 տոննա խոզի և 1000 տոննա ոչխարի միս,

3. հանրապետությունում կներդրվի գյուղատնտեսական կենդանիների ապահովագրման գործառույթը, որի շնորհիվ վարկեր ստանալու առումով էականորեն կընդլայնվեն գյուղական ազգաբնակչության հնարավորությունները,

4. կբարձրանա տեղական արտադրության կենդանական ծագման մթերքների որակական հատկանիշները և մրցունակության մակարդակը։

8․ Այլ տեղեկություններ

Այլ տեղեկություններ չկան։

 

  • Обсуждалось

    13.07.2023 - 28.07.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2837

Принт

Предложения

Թաթուլ Ստեփանյան

15.07.2023

Առաջարկում եմ հանել նախագիծը շրջանառությունից։

Թաթուլ Ստեփանյան

15.07.2023

Անասնաբուծության վարման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, որի իրականացման ուղղությամբ նախարարությունն արդեն իսկ իրականացնում է մի շարք ծրագրեր, իսկ առաջիկայում հանդես կգա նոր նախաձեռնություններով։ Մասնավորապես՝․․․․․ Եթե ներկայացնում եք այս ծրագրերը պոզիտիվ լույսի ներքո, ուրեմն նրանց դրական ազդեցության մասին մի քանի տվյալներ բերեք, օրինակ՝ ինչ տնտեսական դրական ցուցանիշներեր են արձանագրվել, ոլորտի վրա ինչ դրական ազդեցություն ունեցաք, ներգրաված ֆերմերներն ինչ հավելյալ եկամուտներ ստացան և այլն։

Թաթուլ Ստեփանյան

15.07.2023

6) Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առավել սահմանափակ են օգտագործվում բարձր լեռնային թեք արոտավայրերը, մինչդեռ դրանք խմելու ջրով ապահովելու և որոշ ենթակառուցվածքների մասամբ բարեկարգման շնորհիվ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և Շիրակի մարզերում կշրջանառվի առնվազն 30-40 հազար հա արոտավայր՝ շուրջ 200 հազար ոչխարի արածեցման լրացուցիչ հնարավորությամբ։ Խնդրում եմ ներկայացրեք ուսումնասիրության մասին տեղեկություններ, երբ է կատարվել, ում կողմից, ինչ մեթոդով, ինչ արդյուքններ են արձանագրվել և այլն։

Узнать больше