Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Թաթուլ Ստեփանյան 14.07.2023 23:19:53 5․ Հայաստանի Հանրապետությունում 1990-ական թվականների սկզբին իրականացված ագրարային բարեփոխումների արդյունքում հանրապետությունում ածան հավերի և խոզերի գլխաքանակը նվազեց շուրջ 4 անգամ, ոչխարինը` 3 անգամ, իսկ տավարինը` գրեթե կիսով չափ: Այդ նույն ժամանակահատվածում հանրապետությունում մսի արտադրության ծավալը կրճատվեց ավելի քան 2 անգամ (այդ թվում թռչնամսինը` 10 անգամ), կաթինը` շուրջ 40 % -ով, իսկ ձվինը` գրեթե 3,4 անգամ: - Նկարագրությունը բնորոշ չէ բարեփոխում ձևակերպմանը, առաջարկում եմ տերմինը ներառել չակերտների մեջ, կամ վերախմբագրել։ Ընդունվել է
2 Թաթուլ Ստեփանյան 14.07.2023 23:22:48 Նույն գլխի 6-8 պարբերություններում ներկայացված նկարագրությունների պատճառներն առաջարկում եմ ներկայացնել։ Ընդունվել է
3 Թաթուլ Ստեփանյան 14.07.2023 23:26:02 1) գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձրացումը, որը թերևս, երկրի անասնաբուծության առջև ծառացած ամենագլխավոր առաջնայնությունն է, քանզի մեր հանրապետությունում բուծվող գյուղատնտեսական կենդանիների մթերատվության միջին ցուցանիշները տասնամյակներ շարունակ 3-4 անգամ զիջում են զարգացած երկրների համանման ցուցանիշներին։ Առաջարկում եմ ինչպես ներկայացված են վերևում, նույն կերպ նաև բերեք մթերատվության ցուցանիշների մասին աղուսյակ։ Չի ընդունվել Ինչպես նշված է տեքստում, այդ ցուցանիշները տասնամյակների ընթացքում գրեթե չեն փոխվել, իսկ ցուցանիշներով զիջելու մակարդակն արդեն իսկ նշված է (3-4 անգամ), ուստի դրանք առանձին աղյուսակով ներկայացնելն անիմաստ է (առավել ևս տասնամյակների կտրվածքով)։
4 Թաթուլ Ստեփանյան 14.07.2023 23:27:09 Ինչ մեթոդաբանությամբ եք սահամնել առաջնահերթությունները, խնդրում եմ ներկայացրեք նաև սրա մասին։ Չի ընդունվել Մեղվաբուծությունը ուղեցույց է և, որպես կանոն, ռազմավարական բնույթի ծրագրերում մեթոդաբանությունը չի շարադրվում։ Իսկ առաջնահերթությունները սահմանվել են ներկա պահին ծառացած այն խնդիրների առաջնահերթությամբ, որոնք ունեն հրատապ լուծման կարիք և որոնց լուծման համար առաջիկա տարիներին տեսանելի են իրատեսական հնարավորություններ։
5 Թաթուլ Ստեփանյան 14.07.2023 23:31:51 <<Առաջնահերթությունների>> 3-ր պարբերությունում անդրադարձ կա արոտներին, սակայն վերջիններիս նկարագրության չենք հանդիպում, առաջարկում եմ նկարագրել։ Չի ընդունվել Տվյալ պարբերությունում անդրադարձ է կատարվել ընդամենը արոտների օգտագործման անհրաժեշտությունը, մինչդեռ արոտների նկարագրությանը ներկայացված է 13-րդ պարբերության 5-րդ կետում։
6 Թաթուլ Ստեփանյան 14.07.2023 23:34:02 Նախկինում (1980-ական թթ) հանրապետությունում տարեկան սերմնավորվում էին 200-220 հազար կովեր (կովերի 60-65%-ը), իսկ ներկայումս տարեկան սերմնավորվում է ընդամենը մինչև 20 հազար կով (ներկայումս բուծվող կովերի մինչև 7%-ը), մինչդեռ նախրի վերարտադրությունը կազմակերպելու համար սերմնավորման գործընթացում տարեկան պետք է ներգրավել կովերի առնվազն 30%-ը։ Առաջարկում եմ ներկայացնել այս ցուցանիշների պատճառները, որոնք են դրանք, ինչով են պայմանավորված և այլն։ Չի ընդունվել Ծրագրի նպատակն է ներկայացնել ներկայումս ծառացած խնդիրը և դրա լուծմանն ուղղվող առաջիկայում նախատեսվող քայլերը, ուստի նպատակահարմար չէ անդրադառնալ անցյալում տվյալ խնդրի ձևավորման պատճառներին։
7 Թաթուլ Ստեփանյան 14.07.2023 23:40:22 Նախարարության նախաձեռնությամբ և միջազգային կառույցների աջակցությամբ 2022 թվականին մեկնարկեց մեր հանրապետությունում բուծվող տավարի ողջ գլխաքանակի հաշվառման և նունականացման գործընթացը, որը ներկայումս ընթացքի մեջ է։ Առաջարկում եմ ներկայացնել Նախարարության կողմից իրականացվող կենդանիների համարակալման ծրագրի տնտեսական արդյունավետությունը։ Չի ընդունվել Ծրագրում անասնագլխաքանակի հաշվառման և նույնականացման գործընթացը շեշտադրվում է որպես նպաստող գործոն՝ տոհմային հաշվառման և բարձր մթերատու կենդանիների անհատական տոհմային քարտերի վարման համար և անիմաստ է անդրադառնալ կենդանիների համարակալման ծրագրի տնտեսական արդյունավետությունը։
8 Թաթուլ Ստեփանյան 15.07.2023 10:56:55 Տնային տնտեսություններում արդյունավետ է շարունակել ավանդական թռչնաբուծությունը՝ երևանյան ցեղի հավերի բուծմամբ, իսկ Հայաստանի Հանրապետության Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում խթանել լեռնաանտառային խոզաբուծությունը՝ տարվա զգալի մասը խոզերին խնամելով անտառածածկ տարածքներում։ Լեռնաանտառային խոզաբուծությունը խթանելու նպատակով տարբեր գործիքակազմի կիրառման շնորհիվ խոզի մսի տարեկան արտադրությունը կարելի է ավելացնել առնվազն երկու հազար տոննայով։ Այս պարբերությունը իրավաչափության հետ խնդիրներ ունի։ Չի ընդունվել Այս եզրույթի հիմքում ընկած են տնամերձ թռչնաբուծության և լեռնաանտառային խոզաբուծության ոլորտներում տասնամյակների ընթացքում իրեն արդարացրած ավանդական հարուստ փորձը և այդ տարածաշրջանների բնատնտեսական հնարավորությունները։
9 Թաթուլ Ստեփանյան 15.07.2023 10:59:02 Եթե գյուղամերձ արոտավայրերն օգտագործվում են գերծանրաբեռնված, ապա հեռագնա արոտների ծանրաբեռնվածությունը կազմում է ընդամենը 25-30%։ - Որտեղից է այս տվյալը, խնդրում եմ ներկայացրեք սկզբնաղբյուրը։ Ընդունվել է
10 Թաթուլ Ստեփանյան 15.07.2023 11:01:33 6) Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առավել սահմանափակ են օգտագործվում բարձր լեռնային թեք արոտավայրերը, մինչդեռ դրանք խմելու ջրով ապահովելու և որոշ ենթակառուցվածքների մասամբ բարեկարգման շնորհիվ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և Շիրակի մարզերում կշրջանառվի առնվազն 30-40 հազար հա արոտավայր՝ շուրջ 200 հազար ոչխարի արածեցման լրացուցիչ հնարավորությամբ։ Խնդրում եմ ներկայացրեք ուսումնասիրության մասին տեղեկություններ, երբ է կատարվել, ում կողմից, ինչ մեթոդով, ինչ արդյուքններ են արձանագրվել և այլն։ Չի ընդունվել Արոտավայրերի ներկայիս վիճակի վերաբերյալ կան բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնցից վերջին ուսումնասիրությունը կատարվել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից։ Ուսումնասիրությունների մեթոդաբանության և դրա իրականացման վերաբերյալ տեղեկետվության ներառումը ծրագրում նպատակահարմար չի գտնվել, քանի որ արոտներին առնչվող խնդիրը ծրագրի բուն նպատակը չէ, այլ ծառացած բազմաբնույթ խնդիրներից ընդամենը մեկը (ի դեպ, ծրագրի միջոցառումների ցանկում նախատեսվում է մշակել «ՀՀ-ում արոտների կայուն կառավարման ծրագիր», որում մանրամասն անդրադարձ կկատարվի նշված հարցերին)։
11 Թաթուլ Ստեփանյան 15.07.2023 11:06:41 Անասնաբուծության վարման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, որի իրականացման ուղղությամբ նախարարությունն արդեն իսկ իրականացնում է մի շարք ծրագրեր, իսկ առաջիկայում հանդես կգա նոր նախաձեռնություններով։ Մասնավորապես՝․․․․․ Եթե ներկայացնում եք այս ծրագրերը պոզիտիվ լույսի ներքո, ուրեմն նրանց դրական ազդեցության մասին մի քանի տվյալներ բերեք, օրինակ՝ ինչ տնտեսական դրական ցուցանիշներեր են արձանագրվել, ոլորտի վրա ինչ դրական ազդեցություն ունեցաք, ներգրաված ֆերմերներն ինչ հավելյալ եկամուտներ ստացան և այլն։ Չի ընդունվել Անդրադարձ է կատարվել ընդամենը ծրագրեր իրականացնելու փաստին և ոչ թե դրանց դրական կամ բացասական հետևանքներին, ինչն անիմաստ է դարձնում այդ ծրագրերի ազդեցության վերաբերյալ տեղեկատվության ներառումը։
12 Թաթուլ Ստեփանյան 15.07.2023 11:09:39 Առաջարկում եմ հանել նախագիծը շրջանառությունից։ Չի ընդունվել Անդրադարձ է կատարվել ընդամենը ծրագրեր իրականացնելու փաստին և ոչ թե դրանց դրական կամ բացասական հետևանքներին, ինչն անիմաստ է դարձնում այդ ծրագրերի ազդեցության վերաբերյալ տեղեկատվության ներառումը։