Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանահատման ժամանակ պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքին առնչվող հասկացությունները և «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառումն ապահովող դրույթները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 -------- ----------------------- 2017 թվականի N  - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՀԱՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՒՄ «ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ «ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1404-Ն որոշմամբ հաստատված հավելվածի ծրագրի 7.1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքին առնչվող հասկացությունները և «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառումն ապահովող դրույթները՝ համաձայն N 1 հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                           

                   ՎԱՐՉԱՊԵՏ                                                          ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ  

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թվականի ------------ի ------ի

N ---- - Ն որոշման

 

 

«ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔԻՆ

ԱՌՆՉՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ «ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով սահմանվում են «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքին առնչվող հետևյալ հասկացությունները և «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառումն ապահովող հետևյալ դրույթները՝
  • «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի ճարտարապետություն՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի տարրերի ամբողջություն՝ դրանց համակարգային փոխազդեցությունը, սկզբունքներն ու ղեկավարումը, այդ տարրերի նախագծումը, ստեղծումը, զարգացումն ու փոխգործակցումը.
  • «Մեկ կանգառ, մեկ պատուհան» մեխանիզմ՝ արտաքին տնտեսական գործունեությունը կանոնակարգող պետական կառավարման մարմինների և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև փոխհամագործակցության մեխանիզմ, որն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին տալիս է միասնական հարթակում փաստաթղթերը ստանդարտացված եղանակով ներկայացնելու մեկանգամյա հնարավորություն՝ պետական կառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից իրենց իրավասությունների շրջանակներում արտաքին տնտեսական գործունեության իրականացման նկատմամբ հսկողության անցկացման դեպքում հետագայում օգտագործելու համար.
  • «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի օգտագործող՝ էլեկտրոնային փոխգործակցության շրջանակներում արտաքին տնտեսական գործունեությունը կանոնակարգող պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ և արտաքին տնտեսական գործունեության իրականացման շրջանակներում ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ կամ անհատներ.
  • B2B գործընթաց (բիզնես-բիզնես)՝ արտաքին տնտեսական գործունեության ոլորտում շահագրգիռ անձանց միջև փոխգործակցության ընքացքում իրականացվող գործողությունների հաջորդականություն.
  • B2G/G2B գործընթաց (բիզնես-պետական կառավարման մարմիններ/ պետական կառավարման մարմիններ-բիզնես)՝ արտաքին տնտեսական գործունեության ոլորտում շահագրգիռ անձանց և իրավասու մարմինների միջև փոխգործակցության ընքացքում իրականացվող գործողությունների հաջորդականություն.
  • G2G գործընթաց (պետական կառավարման մարմին-պետական կառավարման մարմին)՝ արտաքին տնտեսական գործունեության ոլորտում պետական կառավարման մարմնի միջև փոխգործակցության ընքացքում իրականացվող գործողությունների հաջորդականություն.
  • Արտահանման, ներմուծման և տարանցման գործողություններ՝ ՀՀ տարածքից ապրանքների արտահանման, ՀՀ տարածք ապրանքների ներմուծման և ՀՀ տարածքով ապրանքների տեղափոխման ընթացքում արտաքին տնտեսական գործունեության հետ կապված ցանցակած տեսակի գործողություն.
  • Բիզնես գործընթաց՝ համակարգված և փոխկապակցված գործողությունների համախումբ՝ ուղղված արտաքին տնտեսական գործունեության ոլորտում որոշակի արդյունքի արձանագրմանը.
  • Բիզնես գործընթացների վերլուծություն՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի պետական մարմինների և կազմակերպությունների, շահագրգիռ անձանց կողմից իրականացվող գործընթացների մասին տվյալների համակարգված հավաքագրում՝ դրանց նույնականացման, գնահատման և հետագա օպտիմալացման համար.
  • Բիզնես-գործընթացի քարտ՝ բիզնես-գործընթացների մանրամասն տեքստային և (կամ) գրաֆիկական նկարագրություն.
  • Դասակարգիչ՝ դասակարգման օբյեկտների անվանումների համակարգված և կոդավորված ցանկ.
  • Էլեկտրոնային առևտուր՝ ինտերնետ ցանցի միջոցով իրականացվող ձեռնարկատիրական գործունեություն կամ ցանկացած գործարք, որն իրականացվում է էլեկտրոնային եղանակով տվյալների փոխանակմամբ և հանգեցնում է ապրանքների կամ ծառայությունների ամբողջական կամ մասնակի սեփականության իրավունքի փոխանցմանը.
  • Էլեկտրոնային փաստաթղթի թղթային կրկնօրինակ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված էլեկտրոնային փաստաթղթի կրկնօրինակ՝ թղթային կրիչի վրա,
  • Էլեկտրոնային փաստաթուղթ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված էլեկտրոնային փաստաթուղթ, որը համապատասխանում է էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փաստաթղթավորման ենթակառուցվածքի ընդհանուր պահանջներին.
  • Էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտներ՝ էլեկտրոնային փաստաթղթերի, ինչպես նաև էլեկտրոնային տեսքով տեղեկատվության ստեղծման, առաքման, փոխանցման, ստացման, պահպանման և օգտագործման ընթացքում փոխգործակցող պետական կառավարման մարմիններ, ֆիզիկական և իրավաբանական անձինք.
  • Թույլատրման փաստաթղթեր՝ պետական կառավարման մարմինների և (կամ) պետության կողմից լիազորված կազմակերպությունների կողմից տրամադրվող փաստաթղթեր, որոնց առկայությունը պարտադիր է արտաքին տնտեսական գործարքի, ինչպես նաև ներմուծման, արտահանման և տարանցման գործընթացների ընթացքում առանձին իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների իրականացման համար.
  • Ժամանակավոր ծախսեր՝ արտաքին տնտեսական գործունեության ոլորտում որոշակի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ ռեսուրսներ՝ արտահայտված ժամերով/օրերով.
  • Իրավասու մարմին՝ ՀՀ պետական կառավարման մարմին կամ ՀՀ պետական կառավարման մարմնի գործառույթների կամ նրա կողմից մատուցվող ծառայությունների տրամադրման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիազորություններ ունեցող կազմակերպություն.
  • Լիցենզավորում՝ լիցենզաների, եզրակացությունների (թույլատրման փաստաթղթերի) և (կամ) թույլտվությունների տրամադրման կարգը սահմանող վարչարարական միջոցառումների համախումբ՝ կապված լիցենզիաների տրման, դրանց գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, գործողության կասեցման և դադարեցման հետ.
  • Լիցենզիա՝ ապրանքների ներմուծում և (կամ) արտահանում իրականացնելու իրավունք վերապահող հատուկ փաստաթուղթ.
  • Էլեկտրոնային հաղորդագրություն՝ տեղեկատվական-հեռահաղորդակցության ցանցի միջոցով ուղարկողից ստացողին տրամադրվող ձևավորված տեղեկատվություն.
  • Տվյալ՝ տեղեկատվություն՝ ներկայացված որոշակի ձևաչափով, որը հնարավոր է փոխանակել, ջնջել, ճշգրտել, մշակել մեխանիկական և (կամ) ավտոմատացված միջոցներով.
  • Հաշվառման համակարգ՝ տեղեկատվական համակարգ, որը տեղեկատվություն է պարունակում էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների իրավաստեղծ փաստաթղթերից և որի օգտագործմամբ ստեղծվում կամ տրամադրվում են իրավաբանական ուժ ունեցող էլեկտրոնային փաստաթղթեր.
  • Շահագրգիռ անձ՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման հետ կապված ծառայություններ մատուցող անձիք.
  • Պետական ընթացակարգեր՝ պետական կառավարման մարմինների կողմից իրենց վերապահված իրավասության շրջանակներում իրականացվող գործունեություն՝ ուղղված պետական կառավարման մարմինների գործառույթների իրականացման և շահագրգիռ անձանց պետական ծառայությունների մատուցման ընթացքում արտաքին տնտեսական գործունեության ոլորտի իրավահարաբերությունների կարգավորմանը.
  • Պետական ծառայություն՝ շահագրգիռ անձանց հարցումների հիման վրա պետական գործառույթների կատարման նպատակով լիազորված մարմինների կողմից իրականացվող մասնագիտական գործունեություն, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացմանը.
  • Պետական կառավարման մարմինների գործառույթներ՝ իրավասու մարմինների կողմից իրենց իրավասությանն առնչվող՝ ՀՀ միջազգային պայմանագրերով և ակտերով, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված նորմերի կատարում.
  • Տեղեկատվական միջավայր՝ տեղեկատվական ռեսուրսների, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական համակարգերի համախումբ.
  • Տեղեկատվական համակարգ՝ տեղեկատվության ռեսուրսների մշակումն ապահովող տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների համախումբ.
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ տեղեկատվության փնտրման, հավաքագրման, փոխանակման, կուտակման, համակարգման, պահպանման, ճշգրտման, մշակման, ներկայացման, տարածման և ջնջման (ոչնչացման) մեթոդներ, գործընթացներ, ինչպես նաև այդ գործընթացների և մեթոդների իրականացման եղանակները.
  • Մեծ տվյալներ՝ մոտեցումների, գործիքների, ինչպես նաև մեծ քանակությամբ մեկ կամ մի քանի տեղեկատվական ռեսուրսներից ստացվող՝ այդ թվում տարանջատված կամ թույլ փոխկապակցված, կառուցվածքային և ոչ կառուցվածքային տեղեկատվության ավտոմատ մշակման մեթոդների համախումբ.
  • Բաց տվյալներ՝ համացանցում տեղակայված տվյալներ, որոնք հնարավոր է ավտոմատ մշակել կրկնակի օգտագործման նպատակով՝ ազատ և անվճար հիմունքներով, առանց հեղինակային իրավունքի, արտոնագրի կամ այլ հսկողական միջոցների սահմանափակումների.
  • Տվյալների էլեկտրոնային փոխանակում՝ տվյալների բաղադրիչների փոխանակում՝ էլեկտրոնային եղանակով.
  • Տվյալների բաղադրիչ՝ տվյալի միավոր, որի համար սահմանված են նույնականացման, նկարագրման, նշանակության և ներկայացման մեթոդներ և չափորոշիչներ.
  • Տեղեկատվության ռեսուրս՝ տեղեկատվական համակարգերում պարունակվող փաստաթղթավորված տեղեկատվության (տվյալների բազաներ, տեղեկատվության այլ աղբյուրներ) հերթական համախումբ.
  • Տվյալների միասնականացում՝ ըստ կիրառման ոլորտի միջազգային առևտրում ընդունված ստանդարտների, մեթոդոլոգիաների և խորհրդատվական փաստաթղթերի հիման վրա էլեկտրոնային փաստաթղթերում և էլեկտրոնային փաստաթղթերի թղթային պատճեններում պարունակվող տեղեկությունների համախմբի սահմանում և համաձայնեցում.
  • Տվյալների ներդաշնակեցում՝ կիրառման միևնույն ոլորտին վերաբերող և (կամ) փոխկապակցված էլեկտրոնային փաստաթղթերում և էլեկտրոնային փաստաթղթերի թղթային կրկնօրինակներում պարունակվող տեղեկատվությանը վերաբերող պահանջների սահմանում և հավաքագրում, վերլուծություն և համաձայնեցում՝ ուղղված այդ փաստաթղթերի համադրելիության բարձրացմանը՝ կառուցվածքի և բովանդակության տեսանկյունից.
  • Տվյալների վերլուծություն՝ տեղեկատվության մեկ կամ մի քանի աղբյուրների միջոցով ստացվող տվյալների հավաքագրում, համակարգում և ընդհանրացում՝ այդ թվում ավտոմատացված համակարգերի միջոցներով.
  • Փաստաթղթերի փոխադարձ ճանաչում՝ որևէ պետության լիազոր մարմնի (կազմակերպության) կողմից ձևավորված՝ արտաքին տնտեսական գործունեության իրականացման համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթի ճանաչում և օգտագործում մեկ այլ պետության կողմից.
  • փաստաթղթի էլեկտրոնային տեսք՝ տեղեկություններ, տեղեկույթ, տվյալներ, որոնք ներկայացված են էլեկտրոնային հաշվողական մեքենաների օգտագործմամբ մարդու կողմից ընկալելի, ինչպես նաև տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ դրանց փոխանցման և մշակման համար պիտանի տարբերակով՝ պահպանելով ձևաչափի և կառուցվածքի սահմանված պահանջները.
  • Փաստաթղթի ստանդարտացված տեսք՝ էլեկտրոնային տեսքով փաստաթուղթ՝ ձևակերպված նույն իրավաբանական ուժն ունեցող նույնանման թղթային կրիչով փաստաթղթին՝ համապատասխան ներդաշնակեցված և միասնականացված կառուցվածով և ձևաչափով.
  • Փոխգործակցության էլեկտրոնային ձև՝ տեղեկատվական փոխգործակցության եղանակ՝ հիմնված կապի տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման վրա.
  • Իրավական նշանակության տվյալներ՝ տվյալներ, որոնք առաջացնում են իրավական հետևանքներ.
  • Ֆինանսական ծախսեր՝ արտաքին տնտեսական գործունեության բնագավառում որոշակի արդյունքի հասնելու համար դրամական տեսքով արտահայտված անհրաժեշտ ռեսուրսներ:
  1. «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառման ապահովումն իրականացվում է հետևյալ փուլերով՝
  • «Մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի շահառուների պահանջների սահմանում և կառավարում.
  • Շահառուների համագործակցության հարթակի ստեղծում.
  • Բիզնես գործընթացների վերլուծություն և պարզեցում.
  • Տվյալների ներդաշնակեցում և փաստաթղթերի պարզեցում.
  • «Մեկ պատուհան, մեկ կանգառ» համակարգի գործառույթների և ճարտարապետության կառուցվածքի մշակում.
  • Ստանդարտների և փոխգործելիության ապահովում.
  • «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման համար իրավական դաշտի ստեղծում.
  • Բիզնես և կառավարման մոդելների մշակում.
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքի և լուծումների ներդրում.
  • ՀՀ պետական սահմանի համալիր կառավարման պատասխանատու գերատեսչությունների կարողությունների զարգացում՝ ուսուցման և կանոնավոր վերապատրաստման ուսումնական ծրագրերով.
  • Հասարակության իրազեկվածության ապահովում.
  • «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի ներդրման մոնիթորինգի և գնահատման իրականացում:
  • Обсуждалось

    01.12.2017 - 20.12.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Здравоохранение, Безопасность, Сельское хозяйство, Образование и наука, Государственные доходы, Охрана природы, Авиация, Градостроителство, Спорт и молодежь, Культура, Экономика, Транспорт, связь и информационные технологии, Территориальное управление и развитие, Экономическая, Чрезвычайные ситуации, Диаспора, Борьба с коррупцией, Уголовно-исполнительная

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 690

Принт