«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանահատման ժամանակ պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքին առնչվող հասկացությունները և «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառումն ապահովող դրույթները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանահատման ժամանակ պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքին առնչվող հասկացությունները և «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառումն ապահովող դրույթները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների իրականացման 2015-2017 թվականների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1404-Ն որոշմամբ հաստատված հավելվածի միջոցառումների ծրագրի 7.1-ին կետում սահմանված դրույթների իրավակիրարկումն ապահովելու պահանջով:
Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է սահմանել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի շահառու հանդիսացող կողմերի փոխգործակցության ընթացքում կիրառվող հասկացությունները, ինչպես նաև համակարգի կիրարկումն ապահովող դրույթները:
-
Обсуждалось
01.12.2017 - 20.12.2017
-
Тип
Pешение
-
Область
Юстиция, Здравоохранение, Безопасность, Сельское хозяйство, Образование и наука, Государственные доходы, Охрана природы, Авиация, Градостроителство, Спорт и молодежь, Культура, Экономика, Транспорт, Территориальное управление и развитие, Экономическая, Чрезвычайные ситуации, Диаспора, Борьба с коррупцией, Уголовно-исполнительная
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 11928
Принт