Добавить в избранное

Проект принят

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ)  ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջով՝

 

Հրամայում եմ

 

  1. Սահմանել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը»` համաձայն հավելվածի:
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

   ՆԱԽԱՐԱՐ՝                              Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ 

 

 

 

 

Հավելված

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի
և սպորտի նախարարի 2023 թվականի
.............-ի N ......-Ն հրամանի

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ

 

  1. ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

  1. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետականուսումնական հաստատության (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) անվանակոչման մասին որոշումները, սույն կարգի պահանջներին համապատասխան, ընդունում է ուսումնական հաստատության լիազոր մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ ըստ ենթակայության։
  2. Ուսումնական հաստատության անվանակոչման վերաբերյալ առաջարկություններ կարող են լիազոր մարմին ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան ուսումնական հաստատությունը, պետական կոլեգիալ մարմինը՝ խորհուրդը, իրավաբանական և ֆիզիկական անձինք:
  3. Առաջարկությունները պետք է պարունակեն հետևյալ տեղեկությունները`

1) ուսումնական հաստատության հասցեն,

2) ուսումնական հաստատության առաջարկվող և գործող անվանումները,

3) հիմնավորումը,

4) անվանումն առաջարկողի տվյալները,

5) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից ուսումնական հաստատության անվանակոչման դեպքում՝ ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի և ուսումնական հաստատության (տնօրինական, մանկավարժական և ուսանողական խորհուրդների) համաձայնությունը, որի բացակայության դեպքում անվանակոչության առաջարկությունը չի կարող քննարկվել,

6) այն ֆիզիկական անձի և (կամ) կազմակերպության գործունեության վերաբերյալ, որի անունով առաջարկվում է իրականացնել անվանակոչությունը:

  1. Անվանակոչման վերաբերյալ առաջարկը ստանալուց հետո լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում քննարկում է ներկայացված առաջարկությունը և ընդունում որոշում ուսումնական հաստատության անվանակոչման կամ գործող անվանումն անփոփոխ թողնելու մասին:
  2. Ուսումնական հաստատության անվանակոչման մասին որոշում ընդունած լիազոր մարմինը որոշումն ընդունելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, այն տրամադրում է ուսումնական հաստատությանը՝ ուսումնական հաստատության կանոնադրության փոփոխությունը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ պետական գրանցման ներկայացնելու համար, իսկ գործող անվանումն անփոփոխ թողնելու մասին որոշում ընդունելու դեպքում՝ որոշումն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է առաջարկությունը ներկայացնողին՝ ներկայացնելով նաև մերժման համար հիմք հանդիսացած պատճառները:

 

  1. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
  2. Ուսումնական հաստատությունների բաղադրյալ անունների գոյական կամ գոյականական բառակապակցություն լրացումը լրացյալի հետ պետք է անվանակոչվի և գործածվի սեռական-տրական հոլովաձևերով. օրինակ` Բուժականի պետական քոլեջ:
  3. Ուսումնական հաստատությունների բաղադրյալ անունների` -յան, -յանց, -ոնց, -ունց և այլ ածանցներով կազմված ազգանուն լրացումը լրացյալի հետ անվանակոչվում և գործածվում է սեռական-տրական հոլովաձևերով. օրինակ` Երևանի Առնո Բաբաջանյանի անվան թիվ 4 պետական քոլեջ:
  4. Ուսումնական հաստատությունների բաղադրյալ անունների` ինչպես գոյական, այնպես էլ ածական լրացումները, իբրև հատուկ անուններ, այլ լեզուներով գործածվելիս չեն կարող թարգմանվել:
  5. Ուսումնական հաստատությունները կարող են անվանակոչվել թվային կամ անվանական կարգով. օրինակ՝ թիվ 26 պետական ուսումնարան:
  6. Ուսումնական հաստատությունների թվային կամ անվանական անվանակոչման դեպքում ուսումնական հաստատության թվային անվանմանը պետք է նախորդի մարզի կամ համայնքի կամ բնակավայրի անունը. օրինակ՝ Կոտայքի Մուշեղ Իշխանի անվան թիվ 26 պետական քոլեջ:
  7. Անվանումներ (անվանական կամ թվային) տրվում են`

1) նոր կառուցվող կամ հիմնադրվող ուսումնական հաստատություններին,

2) անանուն ուսումնական հաստատություններին,

3) միայն թվային անվանում կրող ուսումնական հաստատություններին,

4) ուսումնական հաստատության անվանումը փոխելու որոշում կայացրած հաստատություններին,

5) ուսումնական հաստատությունների անվանումները կանոնավորելու դեպքում,

6) ուսումնական հաստատության անվանման փոփոխության դեպքում,

7) ուսումնական հաստատության նոր գործառույթների ավելացման կամ ուղղվածության (արվեստ, սպորտ, գյուղատնտեսություն և այլն) նշելու դեպքում:

  1. Ուսումնական հաստատությունները կարող են անվանակոչվել․

1) ֆիզիկական անձանց անունով կամ ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություններ) անվամբ, եթե այդ անձինք կամ կազմակերպությունները նշանակալից ներդրում ունեն պետական ուսումնական հաստատության հիմնանորոգման, վերակառուցման գործում: Սույն կետի իմաստով նշանակալից ներդրում է համարվում այդ ուսումնական հաստատությունների հիմնանորոգման կամ վերակառուցման ծախսերի (ներառյալ դրամ, գույք կամ սարք, սարքավորումներ) առնվազն 2/3-րդը ֆիզիկական անձի կամ կազմակերպության միջոցների հաշվին իրականացնելը կամ այդ նպատակով օրենքով սահմանված կարգով կնքված գործարքի հիման վրա նվիրաբերություն կատարելը,

2) ուսումնական հաստատության աշխատակցի կամ շրջանավարտների անունով՝

ա. ուսումնական հաստատության միջազգայնացման և վարկանիշը բարձրացնելու գործում ունեցած ավանդի,

բ. հայրենիքին մատուցած ծառայությունների համար,

3) պետական շինարարության, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, արվեստի բնագավառներում, առողջապահության, սպորտի զարգացման ոլորտներում, օրինականության ամրապնդման, հայրենիքի պաշտպանության և պետության անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդ կամ նշված բնագավառների և ոլորտների զարգացման գործում ակնառու հաջողություններ ունեցած կամ բարեգործական ակտիվ գործունեություն ծավալած անձանց կամ որոշակի ժամանակահատվածում տեղի ունեցած պատմական իրադարձությունների անուններով, տարեթվերով կամ ամսաթվերով:

  1. Ուսումնական հաստատությունը սույն կարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ և 3-րդ ենթակետով սահմանված պահանջներին բավարարող որևէ անհատի անվամբ կարող է անվանակոչվել տվյալ անհատի մահվանից առնվազն 5 տարի հետո:
  2. Սույն կարգին համապատասխան անվանակոչություն չի կարող իրականացվել՝

1) հանրային շահերի համար ռիսկեր ստեղծող գործունեություն իրականացրած կամ դրա մեջ ընդգրկված ֆիզիկական անձանց անվամբ կամ կազմակերպությունների անվանումով,

2) հանցագործությունների համար դատապարտված անձանց անվամբ, եթե դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ:

  1. Ուսումնական հաստատություններն անվանակոչվում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվով՝ գրական հայերենով, իսկ թվային անվանակոչման դեպքում` արաբական թվերով:
  2. Եթե անվանակոչված ուսումնական հաստատությունը վերակազմակերպման ձևով միավորվում (միաձուլվում) է այլ ուսումնական հաստատության հետ, ապա միավորման (միաձուլման) արդյունքում ստեղծված ուսումնական հաստատությունը պահպանում է սույն կարգի պահանջներին համապատասխան տրված անվանումը:
  3. Եթե միավորվող (միաձուլվող) բոլոր ուսումնական հաստատություններն էլ անվանակոչված են սույն կարգի պահանջներին համապատասխան, ապա միավորման (միաձուլման) արդյունքում ստեղծված ուսումնական հաստատության անվանման մասին որոշումը կայացնում է լիազոր մարմինը:
  4. Անվանակոչված ուսումնական հաստատության անվանումը կարող է փոփոխվել միայն այն անվանակոչելուց առնվազն 20 տարի հետո՝ համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում՝ սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:
  5. Բացառիկ դեպքերում ուսումնական հաստատությունների անվանակոչումը կամ անվանման փոփոխությունը կարող է քննարկվել ավելի վաղ ժամկետում, եթե անվանակոչման ներկայացված են միջպետական համաձայնագրերով ամրագրված գործիչների անուններ կամ բացահայտվել են հիմնավոր պատճառներ անվանափոխության համար:
  • Обсуждалось

    16.06.2023 - 02.07.2023

  • Тип

    Приказ

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1668

Принт

Связанные документы / ссылки