Добавить в избранное

В стадии разработки

««ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Artak Zakarian 06.06.2023 22:20:42 Օրենքի 11-րդ հոդվածի՝ 1) 3-րդ մասի 1-ին կետը ՊԵՏՔ Է շարադրել հետևյալ խմբագությամբ․ «քաղաքացիական և ծառայողական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու թույլտվություն՝ վեց ամիս գործողության ժամկետով.»
2 Artak Zakarian 06.06.2023 22:36:52 ՀՀ քաղաքացի ֆիզ. անձի համար հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու թույլտվությունը մոռացվել է, ավելացնել է պետք։
3 Artak Zakarian 06.06.2023 22:40:04 «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ավելացնել «ՀՀ քաղաքացի ֆիզ. անձի համար հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու թույլտվությունը բազային տուրքի եռապատիկի չափով»
4 Artak Zakarian 06.06.2023 22:48:56 Հոդված 11-ում ավելացնել՝ «հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. 1) սահմանված ձևի դիմում. 2) այդ հրազենի կրելու գործող թույլատվություն»
5 Artak Zakarian 06.06.2023 22:58:06 Հոդված 31, 12-րդ մասի վերջում գրված է՝ «... զենքի պարագաները հաշվառման ենթակա չեն, և քաղաքացին դրանք առանց թույլտվության կարող է ձեռք բերել միայն քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանցից:» Առաջարկում եմ «միայն քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանցից:» բառերը փոխարինել «առանց սահմանափակման» բառերով, քանի որ հակառակ պարագայում փայտագործ վարպետը չի կարողանա վաճառել իր իսկ պատրաստած հրացանի խզակոթը։ Սա այնքան էլ ճիշտ չէ։
6 Ռոբերտ Մանուկյան 07.06.2023 11:15:12 Առաջարկում եմ հանել Օրենքի Հոդված 37-ի 7-րդ կետը, քանի որ, փոփոխություններով սահմանվում է նոր դրույթ, որով հնարավորություն է ընձռվում արդեն իսկ քաղաքացիական կամ ծառայողական զենք պահելու և կրելու գործող թույլտվություն ունեցող ՀՀ քաղաքացին ՀՀ ոստիկանություն չներկայանցի զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին դիմողին տրվող բժշկական եզրակացությունը, ինչպես նաև զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու համապատասխան փաստաթուղթ։
7 Ռոբերտ Մանուկյան 07.06.2023 11:30:37 Միաժամանակ տեղեկացնում եմ, որ «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք, ՀՀ Ոստիականություն արդեն իսկ ներկայացրել են նախկին Օրենքով սահմանված զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր։
8 Իշխան Գևորգյան 07.06.2023 15:55:01 Ակոսափող փամփուշտների վերալիցքավորումը խնդրում եմ թույլատրել: Հիմա կարելի է վերալիցքավորել միայն հարթափող զենքերի փամփուշտները: 12 տրամաչափ , 16 տրամաչափ .336տկմ և այլն... Դրանց վերալիցքավորումը ոչինչով պակաս վտանգավոր չէ քան ակոսափող զենքերի փամփուշտների վերալիցքավորումը: https://www.youtube.com/watch?v=DPbZ4Ymzzpc Ավելին, հանցավոր մտքերով անձը շատ ավելի վտանգավոր բաներ կարող է պատրաստել վերալիցքավորելով օրինակ 12 տրամաչափը: Ինչ վերաբերվում է կրակելուց փամփուշտի վրա թողնվող հետքին, այդ խնդիրը հավասարապես կա թե հարթափողերի ու թե ակոսափողերի համար: Իսկ .366 տրամաչափը մինչև 500 մետրը շատ նման է 7,63*39 ին: Ու անտրամաբանական է մեկի թույլատրումը ու մյուսի արգելումը: Միաժամանակ երեշխավորում եմ ձեզ դիպուկահար սպորտաձևերի զգալի աճ, թույլ տալու դեպքում: Կից կդնեմ ռուսական հաջողությունների մասին հոլովակի լինք https://www.youtube.com/watch?v=Kuk1cIoiFPc
9 Arman Mkrtchyan 07.06.2023 16:01:29 փամփուշտները շատ թանկ են և նաև լինում է չի էլ ճարվում, մեզ անհրաժեշտ է լիցքավորումը թույլատրելի լինի քաղաքացիների համար
10 Վարդան Պետրոսյան 07.06.2023 16:21:07 Առաջարկում եմ ակոսափող զենք ունեցողներին տրվի իրավունք փամփուշտները վերալիցքավորելու, ինչպես արվում է հարփաթողի դեպքում: Հաշվի առնելով որ 308,338 տրամաչափի փամփուշտների սահմանափակ հասանելիությունը, ինչպես նաև ՌԴ կառավարության վերջերս ընդունած որոշումը, ըստ որի Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական և ծառայողական ակոսավոր զենքի փամփուշտներ, ինչպես նաև որոշակի տրամաչափերի ակոսավոր հրաձգային զենքի փամփուշտների պարկուճներ, Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները ովքեր ունեն ակոսափող զինատեսակներ, տրամադրել սեփական օգտագործման համար փամփուշտներ պատրաստելու իրավունք
11 Արմեն Բարսեղյան 07.06.2023 23:33:28 Թույլատրել ակոսափող զենքերի ռելոադինգը