Добавить в избранное

В стадии разработки

««ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը միտված է իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրների հաղթահարմանը և կարգավորվող իրավահարբերությունների կատարելագործմանը։ 

Մասնավորապես, ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի շրջանակներում առաջարկվում է կարգավորման ենթարկել փամփուշտների շրջանառության,  քաղաքացիական հրազեն ձեռք բերող քաղաքացիների համար անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների հանձնման, ինչպես նաև օդաճնշիչ և այլ տեսակի քաղաքացիական զենքերի՝ ոչ սպորտային միջոցառումների ժամանակ օգտագործելու սահմանափակման բացակայությանը վերաբերող իրավնորմերը, իսկ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով կսահմանվի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով նախատեսված լիցենզիաներ և թույլտվություններ տալու և դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի նոր դրույքաչափերը։

  • Обсуждалось

    06.06.2023 - 21.06.2023

  • Тип

    Закон

  • Область

    Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2618

Принт

Предложения

Արմեն Բարսեղյան

07.06.2023

Թույլատրել ակոսափող զենքերի ռելոադինգը

Վարդան Պետրոսյան

07.06.2023

Առաջարկում եմ ակոսափող զենք ունեցողներին տրվի իրավունք փամփուշտները վերալիցքավորելու, ինչպես արվում է հարփաթողի դեպքում: Հաշվի առնելով որ 308,338 տրամաչափի փամփուշտների սահմանափակ հասանելիությունը, ինչպես նաև ՌԴ կառավարության վերջերս ընդունած որոշումը, ըստ որի Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական և ծառայողական ակոսավոր զենքի փամփուշտներ, ինչպես նաև որոշակի տրամաչափերի ակոսավոր հրաձգային զենքի փամփուշտների պարկուճներ, Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները ովքեր ունեն ակոսափող զինատեսակներ, տրամադրել սեփական օգտագործման համար փամփուշտներ պատրաստելու իրավունք

Arman Mkrtchyan

07.06.2023

փամփուշտները շատ թանկ են և նաև լինում է չի էլ ճարվում, մեզ անհրաժեշտ է լիցքավորումը թույլատրելի լինի քաղաքացիների համար

Узнать больше