Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 327-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

_____  ­_____________ 2023 թվականի    N ________Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ  29-Ի N 327-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 327-Լ որոշման հավելվածի՝

1) 27-րդ կետի 2-րդ ենթակետի.

ա.  «բ.» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«բ. յուրաքանչյուր շահառու տարեկան կարող է ձեռքբերել առավելագույնը 300 գլուխ կաթնային և համակցված ուղղության կամ 250 գլուխ մսային ուղղության տոհմային ԽԵԿ։ Ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի հանրագումարի մնացորդը մեկ շահառուի համար չի կարող գերազանցել 300 մլն ՀՀ դրամը,»,

 բ. « ե.» պարբերությունում «առավելագույնը 12 ամիս» բառերը փոխարինել «կաթնային և համակցված ուղղության ԽԵԿ ձեռքբերելու դեպքում՝ առավելագույնը 12 ամիս, իսկ մսային ուղղության ԽԵԿ ձեռքբերելու դեպքում՝ առավելագույնը 24 ամիս,» բառերով,

 

2) 41-րդ կետի 1-ին ենթակետում «և 12» բառերը փոխարինել «,ինչպես նաև կաթնային և համակցված ուղղության ԽԵԿ ձեռքբերելու դեպքում՝ 12 ամսվա, իսկ մսային ուղղության ԽԵԿ ձեռքբերելու դեպքում՝ 24» բառերով,

3) 44-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«1) ծրագրի շրջանակներում ձեռք բերվող 1 գլուխ կաթնային և համակցված ուղղության տոհմային ԽԵԿ-ի հաշվարկային արժեք է ընդունվել 1.0 մլն ՀՀ դրամը, իսկ մսային ուղղության տոհմային ԽԵԿ-ինը՝ 1.2 մլն ՀՀ դրամը.»,

4) Աղյուսակ 3-ում «Ցուցանիշը» սյունակի «Մեկնարկային տարվա մայր գումարի արտոնյալ ժամկետը, ամիս» բառերը փոխարինել «Կաթնային և համակցված ուղղության ԽԵԿ ձեռքբերելու դեպքում մեկնարկային տարվա մայր գումարի արտոնյալ ժամկետը, ամիս» բառերով,

5) Աղյուսակ 3-ում «Ցուցանիշը» սյունակի «Մեկնարկային տարվա մայր գումարի արտոնյալ ժամկետը, ամիս» տողից հետո լրացնել նոր տողով հետևյալ բովանդակությամբ․

«

Մսային ուղղության ԽԵԿ ձեռքբերելու դեպքում մեկնարկային տարվա մայր գումարի արտոնյալ ժամկետը, ամիս

-

-

-

-

24

24

-

-

-

-

-

                                                                                                                        »։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                          ՎԱՐՉԱՊԵՏ՝                                                         Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Обсуждалось

    31.05.2023 - 15.06.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2261

Принт