Добавить в избранное

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԿԻՑ ԳՈՐԾՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ, ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅԱՄԱՆԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԿԻՑ ԳՈՐԾՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ, ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅԱՄԱՆԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը և առաջարկվող կարգավորման բնույթը

Ներկայումս, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության առևտրական, ռազմական, կցորդների և ներկայացուցիչների, մասնագիտացված միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչների նշանակման և գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են կառավարության մի շարք որոշումներով: «Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնին կից գործող ռազմական, առևտրական կցորդների, մասնագիտացված միջազգային կազմակերպություններում, օտարերկրյա պետություններում միջազգային պայամանգրի հիման վրա նշանակված Հայաստանի Հանրապետության կցորդների և ներկայացուցիչների նշանակման, գործունեության կարգը և կարգավիճակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջից, որի համաձայն՝ նույն հոդվածում նշված կցորդների և ներկայացուցիչների նշանակման, գործունեության կարգի, կարգավիճակի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են կառավարության որոշմամբ:

Նախագծով առաջարկվում է մեկ միասնական ակտով, սակայն առանձին հավելվածներով սահմանել դրույթներ՝ գործառույթներով, լիազորություններով և կարգավիճակով միմյանցից տարբերվող կցորդների և ներկայացուցիչների վերաբերյալ։ Առանձին հավելվածներով նախատեսվող կարգավորումները վերաբերում են օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնին կից գործող ռազմական կցորդի, միջազգային կազմակերպություններում ՀՀ զինված ուժերի, պաշտպանության նախարարության ներկայացուցիչների, առևտրական կցորդների և ներկայացուցիչների, մասնագիտացված միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում միջազգային պայմանագրի հիման վրա նշանակված Հայաստանի Հանրապետության կցորդների և ներկայացուցիչների (այսուհետ՝ կցորդներ և ներկայացուցիչներ) նշանակման և գործունեության առանձնահատկություններին:

Ռազմական կցորդի, միջազգային կազմակերպություններում ՀՀ զինված ուժերի, պաշտպանության նախարարության ներկայացուցիչների վերաբերյալ կարգավորումները նախատեսված են N 1 Հավելվածով:

Առևտրական կցորդների, ինչպես նաև առևտրական ներկայացուցիչների (Առևտրի Համաշխարհային Կազմակերպությունում ՀՀ առևտրական ներկայացուցիչ) վերաբերյալ դրույթները նախատեսված են նախագծի N 2 Հավելվածով: Առևտրական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունը ունի միայն ԱՀԿ-ում:   

N 3 Հավելվածով նախատեսվում են այն կցորդների և ներկայացուցիչների վերաբերյալ կարգավորումները, որոնք ստեղծվելու են միջազգային պայմանագրերի շրջանակներում կամ միջազգային պայմանագրերի հիման վրա:   

Գործառույթներով տարբեր կցորդների և ներկայացուցիչների՝ պաշտոնի նշանակման և ազատման համար նախատեսվել է միասնական մոտեցում: Վերջիններիս պաշտոնի նշանակման և ազատման լիազորությունը տրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմնի ներկայացմամբ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած է ճանաչել կցորդների և ներկայացուցիչների կանոնադրությունները հաստատելու մասին կառավարության մի շարք որոշումներ, քանի որ նախագիծը նախատեսում է վերը նշված որոշումների՝ ներկայումս գործող կարգավորումները: Հետագա հնարավոր տարընկալումներից խուսափելու նպատակով՝ նախագծի 5-րդ կետի անցումային դրույթում սահմանվել է, որ նախագծի 4-րդ կետի որոշումները գործում են մինչև համարժեք հաստիքներ ստեղծելու մասին ՀՀ վարչապետի որոշումներ ընդունելը կամ միջազգային պայմանագիր կնքելը։

Հարկ է նաև նշել, որ նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել ՀՀ վարչապետի 2021 թվականի փետրվարի 24-ի թիվ 02/10.19/5805-2021 և 2021 թվականի փետրվարի 9-ի պետաիրավական նախարարական կոմիտեի նիստի ընթացքում տրված հանձնարարականները։ Մասնավորապես, հանձնարարվել է մշակել և սահմանված կարգով ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասով պահանջվող ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում գործառույթներով, լիազորություններով և կարգավիճակով միմյանցից տարբերվող կցորդների և ներկայացուցիչների նշանակման, առաջադրման, գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն մեկ միասնական ակտով:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:

 

Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

          Նախագծի ընդունման հետ կապված լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա:

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.

          Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է։

  • Обсуждалось

    30.05.2023 - 14.06.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Международные отношения

  • Министерство

    Министерство иностранных дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2390

Принт