Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 347 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 725-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«......» «........................» 2023 թվականի N ...-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 347 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

1․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրին կից տրվող ռուսերեն ներդիրի նկարագիրը և ձևը հաստատելու մասին» N 347 որոշումը։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

                  ՎԱՐՉԱՊԵՏ      

                  ՆՓԱՇԻՆՅԱՆ

ք Երևան

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ

ՈՐՈՇՈւՄ

«......» «........................» 2023 թվականի N ...-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 725-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում և նույնականացման քարտում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման կարգը սահմանելու մասին» N 725-Ն որոշման հավելվածում (այսուհետև` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) Հավելվածի 6-րդ կետում «կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության» բառերով.

2) Հավելվածի 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության (այսուհետ` լեզվի պետական տեսչություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի (այսուհետև՝ Լեզվի կոմիտե)» բառերով․

3) Հավելվածի 8-րդ կետի՝

ա․ 1-ին նախադասությունում «ոստիկանության անձնագրային ծառայությունը (այսուհետ` անձնագրային ծառայություն)» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը» բառերով․

բ․ 1-ին և 3-րդ նախադասություններում «լեզվի պետական տեսչություն» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Լեզվի կոմիտե» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով․

գ․ 2-րդ նախադասությունում և ամբողջ տեքստում «Անձնագրային ծառայության» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Ծառայության» բառով՝ համապատասխան հոլովաձևերով.

դ․ 4-րդ նախադասությունում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում» բառերը փոխարինել «Ծառայությունում» բառով։

2․ Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

                  ՎԱՐՉԱՊԵՏ      

                  ՆՓԱՇԻՆՅԱՆ

ք Երևան

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «........................» 2023 թվականի N ...-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշման (այսուհետև` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) Որոշման նախաբանում «Ոստիկանության մասին» օրենքի 9.1-ին հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 2-րդ մասը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 18-րդ մասը» բառերով.

2) Որոշման 2-րդ կետում «ոստիկանության» բառը փոխարինել «ներքին գործերի նախարարության» բառով.

3) Որոշման 3-րդ և 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

4) Որոշմամբ հաստատված կանոնադրության (այուհետև՝ Կանոնադրություն) 1-ին կետի 1-ին պարբերությունում «Հայաստանի Հանրապետության քաղաքացու» բառերից հետո լրացնել «սույն որոշմամբ սահմանված» բառերը․

5) Կանոնադրության 1-ին կետի 4-րդ պարբերությունում լրացնել նոր նախադասություն հետևյալ խմբագրությամբ․

«Դիմումը պետք է պարունակի երեխային անձնագիր տրամադրելու գործողության վերաբերյալ հստակ նշում, ինչպես նաև անձնագիր ստացող երեխայի անձնական տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ)»։

6) Կանոնադրության 1-ին կետի 8-րդ պարբերության 1-ին նախադասությունում «բաժնում» բառից հետո լրացնել «անգլերենով» բառը․

7) Կանոնադրության 1-ին կետի 9-րդ պարբերությունում «ոստիկանության» բառը փոխարինել «ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության (այսուհետ՝ լիազոր մարմին)» բառերով․

8) Կանոնադրության 2-րդ կետում «քաղաքացու ցանկությամբ տրվում է ռուսերեն ներդիր» բառերը հանել, իսկ 2-րդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած.

9) Կանոնադրության 4-րդ կետից հետո լրացնել նոր 4.1. կետ հետևյալ բովանդակությամբ.

«4.1. Օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում կատարելու համար քաղաքացին ներկայացնում է պետական տուրքի վճարման անդորրագիր, իսկ մինչև 35 տարեկան արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք։ Եթե ներկայացված փաստաթղթերը պատշաճ են, ապա օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարվում է անձնագրի տիրոջ` հետախուզման մեջ չգտնվելը պարզելուց հետո անմիջապես: Օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելը մերժվում է, եթե անձը գտնվում է հետախուզման մեջ։»․

10) Կանոնադրության 5-րդ կետի «ե» ենթակետը ճանաչել ուժը կորցրած․

11) Կանոնադրության 5.1. կետի «գ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Լեզվի կոմիտեի» բառերով․

12) Կանոնադրության ողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը և դրա բոլոր հոլովաձևերը փոխարինել «Լիազոր մարմնի» բառերով և համապատասխան հոլովաձևերով.

13) Կանոնադրության 10-րդ կետում «ըստ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մշտական, ժամանակավոր կամ փաստացի բնակության վայրի` Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ոստիկանության,» բառերը փոխարինել «բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալու դեպքում, Հայաստանի Հանրապետությունում՝ լիազոր մարմնի,» բառերով.

14) Կանոնադրության 12-րդ կետի 2-րդ պարբերությունում լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ.

«Սույն կետի 1-ին պարբերության «դ» և «ե» ենթակետով պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են միայն առաջին անգամ անձնագիր ստանալիս։»

15) Կանոնադրության  12-րդ կետը լրացնել հոտևյալ բովանդակությամբ՝ չորրորդ պարբերությամբ․

«Արգելվում է`

1) մինչև 16 տարեկան քաղաքացիներին անձնագիր տալ` առանց օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին առնվազն մեկ տարի ժամկետով նշում կատարելու.

2) անչափահաս երեխայի անձնագրում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետների մասին նշում կատարելու համար պահանջել դիմող ծնողի կամ մյուս ծնողի համաձայնությունը.

3) մերժել մինչև 16 տարեկան քաղաքացիների համար անձնագրային գործողության կատարումը, եթե նրա ծնողը գտնվում է հետախուզման մեջ։».

16) Կանոնադրության 14.1-րդ կետից հանել «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը․

17) Կանոնադրության 14.5 կետի «ոստիկանության ոլորտում լիազոր պետական կառավարման մարմնի» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով.

18) Կանոնադրության 15-րդ կետի՝

ա. 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Անձնագիրը կորցրած քաղաքացին այդ մասին հայտնում է լիազոր մարմին կամ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ: Այս դեպքում, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած անձնագիրը փոխանակման ներկայացնելիս Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացուն իր ցանկությամբ մինչև նոր անձնագրի տրամադրումը տրվում է ժամանակավոր վկայական: Ժամանակավոր վկայական կարող է տրամադրվել նաև ազատազրկման դատապարտված և կալանավորված քաղաքացիներին քրեակատարողական հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով, իսկ կարճաժամկետ մեկնում ստացած ազատազրկման դատապարտված կամ կալանավորված քաղաքացուն` ընդհանուր հիմունքներով: Ժամանակավոր վկայականի ձևը և տրամադրման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»․

բ. 2-րդ պարբերությունից «Անձնագրի կորստյան դեպքում կազմվում է կորստյան գործ» բառերը հանել.

19) Կանոնադրության 19-րդ կետի 2-րդ նախադասությունում «անձնագրային ծառայություն» բառերը փոխարինել «լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանում» բառերով.

20) Կանոնադրության 19.2. կետի 1-ին պարբերության 4-րդ նախադասությունում «անձնագրային ծառայությունը» բառերը փոխարինել «լիազոր մարմինը կամ նրա տարածքային ստորաբաժանումը» բառերով.

21) Կանոնադրությունը լրացնել նոր 20-րդ և 21-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«20. Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ այլ պետության կողմից հետախուզում հայտարարված լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրամադրվում (փոխանակվում) է լիազոր մարմնի ղեկավարի (տեղակալի) որոշմամբ՝ ներքին գործերի նախարարության իրավասու ստորաբաժանումների դիքորոշումների հիման վրա, եթե հետախուզում հայտարարած պետության հետ Հայաստանի Հանրապետությունը չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հանձնելու մասին վավերացված միջազգային պայմանագիր, կամ նման պայմանագրի առկայության դեպքում քաղաքացու արտահանձնումը չի իրականացվել։

21․ Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետախուզման մեջ գտնվելու հանգամանքը պարզվում է ներքին գործերի նախարարությունում գործող համակարգերով իրականացվող ստուգումների միջոցով։»։

22․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

                  ՎԱՐՉԱՊԵՏ      

                  ՆՓԱՇԻՆՅԱՆ

ք Երևան

  • Обсуждалось

    24.05.2023 - 08.06.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Паспорта и визы, Миграция и гражданство

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1829

Принт