Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 347 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 725-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 25-ի N 347 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի N 725-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացու անձնագրում և նույնականացման քարտում անվան, ազգանվան և հայրանվան հայերեն, ինչպես նաև անվան և ազգանվան անգլերեն ամրագրման հետ կապված իրավահարաբերություններում որպես լիազոր մարմին կճանաչվի Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև որոշակի կատեգորիայի անձնագրերի տրամադրումը նույնպես կվերապահվի Միգրացիայի և քաղաքացիությանը, իսկ ՀՀ-ում անձնագրային համակարգի կազմակերպման աշխատանքների կատարումն ու վերահսկողությունը՝ Ներիքն գործերի նախարարությանը։

Միևնույն ժամանակ, առաջկվող Կառավարության որոշումների նախագծերի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն պրակտիկայում ի հայտ եկած որոշակի խնդիրներ՝ պարզեցնելով և հստակեցնելով իրականացվող վարչարարությունը։

 

 

  • Обсуждалось

    24.05.2023 - 08.06.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Паспорта и визы, Миграция и гражданство

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1695

Принт