Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ

27-Ի N 75-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է 2022 թվականի հուլիսի 7-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-316-Ն Օրենքով և Վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N1099-Ա որոշմամբ, ինչպես նաև ջրի որակի գնահատման և մոնիթորինգային գործընթացը Ջրային շրջանակային դիրեկտիվի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի ընդունմամբ կապահովվի 2022 թվականի հուլիսի 7-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-316-Ն Օրենքի պահանջների կիրարկումը և կկարգավորվի   ջրի որակի գնահատման և մոնիթորինգային գործընթացի իրականացումը՝ ըստ հիդրոմորֆոլոգիական, հիդրոքիմիական և կենսաբանական տարրերի:

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունմամբ կապահովվի 2022 թվականի հուլիսի 7-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-316-Ն Օրենքի պահանջների իրականացումը, ջրի որակի գնահատման և մոնիթորինգային գործընթացը կիրականացվի լիարժեք՝ առավել հստակ գնահատական տալով ջրային մարմինների կարգավիճակին, ինչն էլ հնարավորություն կտա մշակել արդիական միջոցառումներ վատթարացված  ջրային մարմինների կարգավիճակի  բարելավման ուղղությամբ:

  1. լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

  Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի ակնկալվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավա­րություններ

Կառավարության որոշման նախագիծը ռազմավարական փաստաթղթերից չի բխում։

  • Обсуждалось

    02.05.2023 - 18.05.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение, Сельское хозяйство, Охрана природы, Экономика, Водное хозяйство

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2507

Принт

Предложения

Լարիսա Հովնիկյան

15.05.2023

Մոնիթորինգի կենսաբանական բաղադրիչն անհրաժեշտ է համապատասխանեցնել պետական բյուջեից հատկացվող գումարներին և կենսաբանական մոնիթորինգի ծրագրերին ու դիտակետերին համապատասխան։ Այլապես, անհրաժեշտ է սահմանել անցումային դրույթներ՝ իրենց վերջնաժամկետներով։

Узнать больше