Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

                        _______________ 2022 թվականի N ___ -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 75-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի «Կախված տեղանքի առանձնահատկություններից` յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի ջրի որակի ապահովման նորմերը սահմանելու մասին» N 75-Ն որոշման (այսուհետ՝ Որոշման) վերնագրում «ՋՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ» բառերը փոխարինել «ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՈՐԱԿԻ» բառերով,
  2. Որոշման՝

1) նախաբանում «Համաձայն» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 68.1-րդ հոդվածի և» բառերը.

2) 1-ին կետի՝

ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրային մարմինների կարգավիճակների ջրի որակի նորմերը՝ ըստ հիդրոմորֆոլոգիական տարրերի՝  համաձայն N 1 հավելվածի.» .

բ. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրային մարմինների կարգավիճակների ջրի որակի նորմերը՝ ըստ ֆիզիկաքիմիական տարրերի՝ համաձայն N 2 հավելվածի.

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1 ենթակետով.

«2.1) Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրային մարմինների կարգավիճակների ջրի որակի նորմերը՝ ըստ կենսաբանական տարրերի՝ համաձայն N 2.1 հավելվածի.» .

դ. 3-25-րդ ենթակետերում հանել «Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքի 14 խոշոր գետային ավազանների գետերի ու գետերի առանձին հատվածների`» բառերը, իսկ «ջրի որակի նորմերը» բառերից հետո լրացնել «՝ ըստ ֆիզիկաքիմիական տարրերի» բառերով, .

3) 2-րդ կետում «մակերևութային» բառը փոխարինել «մակերևութային ջրային մարմինների կարգավիճակների» բառերով.

4) 3-րդ կետի՝

ա. «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով.

բ. 1-ին ենթակետի «ջրերի որակի ապահովման» բառերը փոխարինել «ջրային մարմինների կարգավիճակների ջրի որակի» բառերով.

գ. 2-րդ ենթակետի «մակերևութային ջրերի որակի» բառերը փոխարինել «մակերևութային ջրային մարմինների կարգավիճակների ջրի որակի» բառերով, իսկ «էկոլոգիական նորմերը` ըստ» բառերը՝ «մակերևութային ջրային մարմինների կարգավիճակների ջրի որակի նորմերը` ըստ հիդրոմորֆոլոգիական, ֆիզիկաքիմիական, կենսաբանական տարրերի և» բառերով.

  1. Որոշմամբ հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:

 

 

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2023 թվականի

----- ---ի N ---Ն որոշման

«Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2011 թվականի

  հունվարի 27-ի N 75-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՋՐԻ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐ՝ ԸՍՏ ՀԻԴՐՈՄՈՐՖՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ

 1. Մակերևութային ջրային մարմինների կարգավիճակը և ջրի որակի նորմերն՝ ըստ հիդրոմորֆոլոգիական տարրերի ներկայացված են աղյուսակ 1-ում։

Աղյուսակ 1

ՄԱԿԵՐևՈՒԹԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՎ ՋՐԻ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐ՝ ԸՍՏ ՀԻԴՐՈՄՈՐՖՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ

Մակերևութային ջրային մարմինների կարգավիճակ

 

Ջրի որակի նորմերն՝ ըստ հիդրոմորֆոլոգիական տարրերի

I

գերազանց

1.0 – 1.7

II

լավ 

1.8 – 2.5

III

միջակ

2.6 – 3.4

IV

անբավարար

3.5 – 4.2

V

 վատ

4.3 – 5.0

 2. Ջրի որակն ըստ հիդրոմորֆոլոգիական տարրերի ձևավորվում է հիդրոլոգիական ռեժիմի և հիդրոմորֆոլոգիական տարրերի թվաբանական միջինով։

3. Հիդրոլոգիական ռեժիմի տարրերի գնահատումը ներկայացված է աղյուսակ 2-ում։

Աղյուսակ 2

ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՏԱՐՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Հիդրոլոգիական ռեժիմի տարրեր

ՀՌՄ միավորը

1

Միջին հոսք

 

2

Սակավաջուր հոսք

 

3

Ջրի մակարդակի փոփոխությունը

 

4

Հոսքի հաճախակի փոփոխությունները

 

 

Հիդրոլոգիական ռեժիմի միավորը (ՀՌՄ)

ՀՌՄ = (1 + 2 + 3 + 4)/4

1 - 5

 4. Հիդրոմորֆոլոգիական տարրերի գնահատումը ներկայացված է աղյուսակ 3-ում։

Աղյուսակ3

ՀԻԴՐՈՄՈՐՖՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Հիդրոմորֆոլոգիական որակի տարրեր

ՀՈՄ միավորը

1

Գետի ձևաբանություն

 

2

Գետի հոսքի բնութագրիչներ

 

3

Գետափ

 

4

Ողողահուն

 

 

Հիդրոմորֆոլոգիական որակի միավորը (ՀՈՄ)

ՀՈՄ=(1+2+3+4)/4

1 - 5

                                                                                                                   ».

  1. Որոշմամբ հաստատված N2 հավելվածի`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՋՐԻ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐԸ՝ ԸՍՏ ՖԻԶԻԿԱՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ».

2) աղյուսակի և Որոշմամբ հաստատված NN 3-25-րդ հավելվածներում «Որակի դաս» բառերը փոխարինել «Մակերևութային ջրային մարմինների կարգավիճակ» բառերով.

  1. Որոշումը լրացնել N 2.1 հավելվածով` համաձայն N 2հավելվածի.

  Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2023 թվականի

----- ---ի N ---Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՋՐԻ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐ՝ ԸՍՏ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ

 1. Մակերևութային ջրային մարմինների կարգավիճակների ջրի որակի նորմերը՝ ըստ կենսաբանական տարրերի գնահատվում է նորմալիզացված էկոլոգիական որակի հարաբերակցության (nEQR - normalized Ecological Quality Ratio) արժեքով:

2. Որպես ինդիկատոր կիրառվում են հատակային մակրոանողնաշարավորները՝ նմուշառված բազմամիջավայր տեխնիկայով։

3. Մակերևութային ջրային մարմինների կարգավիճակը և ջրի որակի նորմերն՝ ըստ կենսաբանական տարրերի ներկայացված են աղյուսակ 1-ում։

Աղյուսակ 1

ՄԱԿԵՐևՈՒԹԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՎ ՋՐԻ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐ՝ ԸՍՏ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ

Մակերևութային ջրային մարմինների կարգավիճակ

Ջրի որակի նորմեր՝ ըստ կենսաբանական տարրերի

I

գերազանց  

>0.8

II

լավ   

0.6-0.8

III

միջակ  

0.4-0.6

IV

անբավարար  

0.2-0.4

V

 վատ  

<0.2

                                                                                                                       ».

  1. Որոշմամբ հաստատված NN 12.1, 12.2, 13, 14, 15 և 16 հավելվածների «Արսեն, ընդհանուր» տողի 2-րդ սյունակի (Որակի դաս, II) «20», «20», «20», «20.6», «20», «20» թվերը փոխարինել «10» թվով.
  2. Որոշմամբ հաստատված NN 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 12.1, 12.2, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24 և 25 հավելվածների «Կապար, ընդհանուր» տողի 2-րդ սյունակի (Որակի դաս, II) «10.66», «10.7», «10.66», «10.9», «10.13», «10.5», «10.3», «10.17», «10.17», «10.1», «10», «10.17», «10.17», «10.18», «10.15», «10.12», «10.14», «10.14», «10.14», «10.14», «11.5», «10.09», «10.1», «10.11», «10.18» թվերը փոխարինել «5» թվով.
  3. Որոշմամբ հաստատված NN 3, 4, 5, 6 և 7 հավելվածների «Մանգան, ընդհանուր» տողի 2-րդ սյունակի (Որակի դաս, II) «64», «52», «64», «52», «58» թվերը փոխարինել «50» թվով.
  4. Որոշմամբ հաստատված NN 3, 4, 5, 6, 7, 11, 12, 12.2, 13, 14, 15, 16, 17 և 18 հավելվածներ «Երկաթ, ընդհանուր» տողի 2-րդ սյունակի (Որակի դաս, II) «0.5», «0.3», «0.5», «0.3», «0.22», «0.3», «0.42», «0.36» «0.22», «0.24», «0.24», «0.8», «0.4», «0.4» թվերը փոխարինել «0.2» թվով.
  5. Որոշմամբ հաստատված NN 3, 4, 5, 6, 7, 8, 11, 12, 12.2, 13, 16 և 20 հավելվածների «Ալյումին, ընդհանուր» տողի 2-րդ սյունակի (Որակի դաս, II) «0.5», «0.5», «0.5», «1.6», «0.5», «0.5», «0.3», «0.28», «0.52», «0.25», «0.25», «0.28» թվերը փոխարինել «0.2» թվով.
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի մեկից։

 

  • Обсуждалось

    02.05.2023 - 18.05.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение, Сельское хозяйство, Охрана природы, Экономика, Водное хозяйство

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2508

Принт

Предложения

Լարիսա Հովնիկյան

15.05.2023

Մոնիթորինգի կենսաբանական բաղադրիչն անհրաժեշտ է համապատասխանեցնել պետական բյուջեից հատկացվող գումարներին և կենսաբանական մոնիթորինգի ծրագրերին ու դիտակետերին համապատասխան։ Այլապես, անհրաժեշտ է սահմանել անցումային դրույթներ՝ իրենց վերջնաժամկետներով։

Узнать больше