Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N570-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ հարկային օրենսգրքի 336-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը կազմվում է՝ հաշվի առնելով հետևյալ պարտադիր պահանջները.

1) բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված հարկ վճարողները պետք է կազմեն ծրագրով ստուգման ենթակա հարկ վճարողների առնվազն 70 տոկոսը.

2) ցածր ռիսկայնության խմբում ընդգրկված հարկ վճարողները պետք է կազմեն ծրագրով ստուգման ենթակա հարկ վճարողների առավելագույնը հինգ տոկոսը:

Խնդիրն այն է, որ առկա չափանիշների միջոցով ռիսկերի վրա հիմնված հարկային ստուգումների համակարգը հնարավորություն չի տալիս օգտագործել արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման գործիքների կիրառման արդյունքում ստացվող ցուցանիշները։

Որոշման N1 հավելվածի գործող կարգավորումների համաձայն գնահատվում է կոնկրետ հարկային հաշվարկի ռիսկայնությունը, իսկ արհեստական բանականություն և մեքենայացված ուսուցման գործիքների միջոցով հնարավոր է գնահատել ոչ թե կոնկրետ հարկային հաշվարկի ռիսկը, այլ հարկ վճարողի ռիսկայնությունը` տվյալների մեծ բազայում դիտարկելով բազմաթիվ գործոններ:

Միաժամանակ, 2022 թվականի մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-88-Ն օրենքի ընդունմամբ ուժը կորցրած են ճանաչվել հորիզոնական մոնիտորինգի համակարգի հետ կապված կարգավորումները։

  • Обсуждалось

    02.05.2023 - 17.05.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы, Финансовая, Экономическая

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1604

Принт