Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N570-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

______ _____________  2023 թվականի N _____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՅԻՍԻ 25-Ի N570-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի «Հարկային մարմնի գործունեության շրջանակներում ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N570-Ն որոշման N1 հավելվածում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները․

1)  5-րդ կետում՝

ա․ «հարկային հաշվարկների» բառերից հետո լրացնել «, հաշվարկային փաստաթղթերի տվյալների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով այլ տեղեկությունների» բառերը,

բ․ հանել «ըստ հարկային հաշվարկների» բառերը,

2) 7-րդ կետից հանել «ներկայացրած հարկային հաշվարկների» բառերը,

3) 8-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) յուրաքանչյուր հարկ վճարող պետք է ունենա իր գործունեության տեսակին, կատարված գործարքներին և հարկման ռեժիմին բնորոշ և կիրառելի ռիսկային չափանիշներ.»,

4) 9-րդ կետից հանել «կենտրոնական» բառը,

5) 11-րդ կետում լրացնել 20-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«20) արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման գործիքների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալների բազայի վերլուծության արդյունքում արտասովոր (անոմալ) գնահատված ցուցանիշները:,

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետ՝

«12.1. Սույն բաժնի դրույթները չեն տարածվում 11-րդ կետի 20-րդ ենթակետով սահմանված չափանիշի վրա:»,

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին կետ՝

«16.1. Սույն բաժնի դրույթները չեն տարածվում 11-րդ կետի 20-րդ ենթակետով սահմանված չափանիշի վրա:»,

8) IX-րդ բաժնի վերնագրում «ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ» բառերը փոխարինել «ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ» բառերով,

9) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«17) Հարկ վճարողների ռիսկայնության միավորը հաշվարկվում է որպես առանձին չափանիշների ռիսկային միավորների հանրագումար, որը հարկային մարմնի սահմանած կարգով կարող է փոփոխվել 11-րդ կետի 20-րդ ենթակետով սահմանված չափանիշով գնահատման արդյունքների հիման վրա:»,

10) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«18. Գնահատված ռիսկային միավորները, ինչպես նաև 11-րդ կետի 20-րդ ենթակետով սահմանված չափանիշով գնահատման արդյունքները պահվում են հարկային մարմնի տվյալների բազայում:»,

11) ուժը կորցրած ճանաչել 19-23-րդ կետերը,

12)  X-րդ բաժնի վերնագրում «ԳՆԱՀԱՏՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ» բառերը փոխարինել «ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ» բառերով,

12)  25-րդ կետում «Ըստ հաշվարկների՝ բարձր» բառերը փոխարինել «Բարձր» բառով,

13)  26-րդ կետում «, ինչպես նաև հարկային մարմնի հետ հորիզոնական մոնիթորինգի համաձայնագիր կնքած կազմակերպությունները, համաձայնագրի գործողության ժամանակահատվածում,» բառերը փոխարինել «հարկ վճարողները,» բառերով,

14)  29-րդ կետի՝

ա․ 1-ին ենթակետից հանել «, այդ թվում՝ նաև ըստ հարկ վճարողների հաշվառման հարկային տեսչությունների» բառերը,

բ․ 2-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) 11-րդ կետի 20-րդ ենթակետով սահմանված չափանիշով գնահատման արդյունքների հիման վրա ռիսկային միավորների հանրագումարի փոփոխությունների իրականացումը.»,

գ․ 3-րդ ենթակետից հանել «ըստ հարկային հաշվարկների սահմանված համամասնության և ըստ որոշված» և «թվի՝ հարկ վճարողների» բառերը,

15)  30-րդ կետից հանել «կենտրոնական» բառը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Обсуждалось

    02.05.2023 - 17.05.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы, Финансовая, Экономическая

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1606

Принт