Добавить в избранное

Проект принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԵՎ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

------------- ---2023 թվականի N       -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԵՎ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը և 21-րդ հոդվածի 1-ին կետի 12-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Սահմանել բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի  և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակի չափերը՝

  1) ըստ մասնագիտությունների (կրթական ծրագրերի) պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղեր ունեցող բուհերում պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնողմասնագիտություններով (կրթական ծրագրերով) սովորողներին՝

ա․ առաջին կուրսում՝ 70000 (յոթանասուն հազար) դրամ,

բ․ հաջորդ կուրսերում նախորդ ուսումնական տարվա արդյունքներով միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 90,01% և բարձր ՄՈԳ ունեցողներին  77000 (յոթանասունյոթ հազար) դրամ, 80,01-90,00% ՄՈԳ ունեցողներին՝ 70000 դրամ,

2. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով նախատեսված ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ, սովորողների կրթաթոշակը սահմանել 50000 (հիսուն հազար) դրամ:

3. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքով նախատեսված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչև 23 տարեկան սովորողներին կրթաթոշակ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով կրթաթոշակներին միաժամանակ հավակնելու դեպքում սովորողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից, որի դեպքում կիրառվում է կրթաթոշակի առավելագույն չափը;

5. Հաստատել բարձրագույն կրթության ոլորտում պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը, որոնցով սովորելու դեպքում տրվում է պետական կրթաթոշակ՝ համաձայն հավելվածի:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է սկսած 2023-2024 ուսումնական տարվանից 1-ին կուրս ընդունվածների վրա:

7. Ներառյալ 2022/2023 ուսումնական տարին բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված սովորողների նկատմամբ, սահմանված կարգով և սահմանված ժամկետներում՝ մինչև նրանց ուսումնառության ավարտը, շարունակվելու է կիրառվել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 14-ի N 217 որոշման կարգավորումներն ու պետական կրթաթոշակի չափերը։

  • Обсуждалось

    03.04.2023 - 18.04.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5358

Принт

Предложения

Արմեն Գալստյան

16.04.2023

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 053101.04.6-«Սննդի անվտանգություն» և 053101.08.7-«Սննդի անվտանգություն» դասիչներով կրթական ծրագրերը և նախագծում ընդգրկված 072101.03.06 «Սննդամթերքի անվտանգություն» և 072101.03.07 «Սննդամթերքի անվտանգություն» կրթական ծրագրերը գաղափարախոսությամբ նույն են, այսինքն պատրաստում են պարենամթերքի անվտանգության մասնագետներ, միայն տարբերվում է որակավորումը առաջին դեպքում համապատասխանաբար քիմիայի բակալավրի և մագիստրոսի, նախագծում ընդգրկվածի դեպքում համապատասխանաբար տեխնոլոգիայի բակալավրի և մագիստրոսի, առաջարկում եմ նախագծում ընդգրկել նաև 053101.04.6-«Սննդի անվտանգություն» և 053101.08.7-«Սննդի անվտանգություն» դասիչները։

Արմեն Գալստյան

16.04.2023

Նախագիծը միտված է պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով՝ մասնագիտական մանկավարժության՝ ըստ ԲՏՃՄ ուղղությունների, և ագրարային համապատասխան մասնագիտությունների մասնագետների պատրաստմանը: Այն գրավիչ կդառնա դիմորդների համար ապագա մասնագիտություն ընտրելու համար և որը խթան կհանդիսանա պետությունում առկա մասնագետների բացը լրացնելու համար։ Այս նախագծի ընդունման դեպքում որոշ թիրախային խմբեր դուրս կմնան, մասնավորապես ԵՊՀ-ում ԲՏՃՄ ուղղությունների ուսանողները հնարավորություն ունեն ստանալու լրացուցիչ կրթամասով (30 կրեդիտ) մանկավարժի որակավորում, բայց այս նախագծով նախատեսված մասնագիտական դասիչներով չեն կարող հայցել կրթաթոշակի։ Առաջարկում եմ նախագծում ընդգրկել նաև այն ԲՏՃՄ ուղղություններով մասնագիտությունների դասիչները, որոնց շրջանավարտները լրացուցիչ կրթամասով կարող են ստանալ մանկավարժի որակավորում, օրինակ՝ 051101․00․6 «Կենսաբանություն», 053101․00․6 «Քիմիա», 054201․00․6 «Աշխարհագրություն», 055101․00․6 «Ֆիզիկա» և այլն(մանկավարժի որակավորման լրացուցիչ կրթամաս ընտրելու պարագայում)։ Այս մոտեցումը կբերի ավելի շատ թվով որակյալ մանկավարժ-մասնագետների և կհամալրի այն բացը, որը առկա է պետությունում։

Узнать больше