Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակ)

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է 28.12.2022 թվականի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստի թիվ ԿԱ/373-2022 արձանագրության 1․1 կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից։

 

  2 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

2004-2006թթ․ ընթացքում, հիմք ընդունելով ՀՀ բոլոր համայնքներում իրականացված կադաստրային քարտեզագրման արդյունքներով կազմված հողամասերի սկզբնական հաշվառման տվյալները, ՀՀ կառավարությունը առանձին որոշումներով պետական կարիքների համար չհաշվառված հողամասերը, հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել է համայնքներին՝ նշելով նաև այդ հողամասերի նպատակային նշանակությունները:

Հողամասերի սկզբնական հաշվառումը սեղմ ժամկետներում իրականացնելու հետևանքով ինչպես ամբողջ հանրապետությունում առկա են դեպքեր, երբ կադաստրային քարտեզներով պետական սեփականության գույքը տեղակայված է համայնքային սեփականության հողամասի վրա, համայնքային սեփականության գույքը տեղակայված է պետական սեփականության հողամասի վրա, կամ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող գույքերը տեղակայված են պետական կամ համայնքային սեփականության հողամասերի վրա և հետևապես առկա են նաև դրանց հետ կապված հողամասերի նպատակային նշանակության անհամապատասխանություններ:

Միաժամանակ, իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու հնարավորությունն ինքնին չի ենթադրում, որ սոսկ այդ հնարավորությունն ամրագրող դրույթին հղում տալով կարող է ընդունվել ցանկացած բովանդակությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող կարգավորում: Որևէ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կատարելու համար նույնպես անհրաժեշտ է կատարվող վերանայումների բովանդակությանը համարժեք լիազորող նորմի առկայությունԵլնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի  2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտն է։

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ համայնքներին անհատույց սեփականության իրավունքով հողամասեր փոխանցելու մասին Կառավարության որոշումները նորմատիվ բնույթի են՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով Կառավարությանը լիազորություն է տրվում կատարելու համապատասխան փոփոխություններ կայացված որոշումներում։

 

3 Առկա խնդիրների համար առաջարկվող լուծումները

Նախագծի հնարավորություն կտա շտկելու համայնքներին անհատույց սեփականության իրավունքով հողամասեր փոխանցելու մասին Կառավարության որոշումներում առկա անճշտությունները։

 

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության  կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

       Նախագծով նախատեսվում է սահմանել, որ եթե մինչև տվյալ բնակավայրի մասով Կառավարության կողմից համայնքներին անհատույց սեփականության իրավունքով հողամասեր փոխանցելու վերաբերյալ որոշումներ կայացնելը առկա էր անշարժ գույքերի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցում կամ իրավատեր, որի կողմից ՀՀ օրենսդրությամբ չարգելված եղանակով ձեռքբերված գույքի նկատմամբ իրավունքը սահմանված կարգով դեռևս պետական գրանցման չի ենթարկվել, ապա հողամասի սեփականության սուբյեկտների կողմից նկատված անճշտությունները կարգավորվում են հողամասերի անհատույց փոխանցման մասին Կառավարության որոշումներում համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով։

      

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

       

7 Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.

Նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն կարող է առաջանալ:

   

             8 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

 

 

 

  • Обсуждалось

    27.03.2023 - 12.04.2023

  • Тип

    Закон

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1639

Принт