Добавить в избранное

В стадии разработки

««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

«Հանրակրթության մասին»  օրենքում  փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի ընդունումը պայմանավորված է «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող և ուսուցիչ չաշխատող անձանց ևս ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն տալու անհրաժեշտությունից:

Միաժամանակ, «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգավորումը կարող է չտարածվել այն անձանց վրա, որոնք կմասնակցեն կամավոր ատեստավորմանը և բավարար արդյունքի դեպքում կունենան դրույքաչափի փոփոխություն, որով նաև հնարավորինս կմեղմվի հաստատություններում թափուր տեղեր առաջանալու ռիսկը:

Մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար ևս սահմանվել է գործընթացի կարգավորման լիազորող նորմ՝  հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2023 թ. մարտի 16-ի 351-Լ որոշման «Հանրակրթական հաստատություններում որակյալ ներառական կրթության ապահովման մեխանիզմների ներդրում» բաժնի 2.2.5 միջոցառման կատարման անհրաժեշտությունը:

  • Обсуждалось

    24.03.2023 - 08.04.2023

  • Тип

    Закон

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Общественное обсуждение

24.03.2023 20:06

.

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3532

Принт

Предложения

Արմինե Աղաջանյան

01.04.2023

<<Հանրակրթության մասին>> օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը միանգամայն ողջունելի է:Այն հնարավորություն կտա բարձրագույն կրթություն ունեցող,բայց ուսուցիչ չաշխատող մասնագետներին ներգրավելու կրթական համակարգում ՝ հնարավորություն տալով նրանց զբաղվել մանկավարժական գործունեությամբ:Միաժամանակ կրթական հաստատությունների համար կթեթևանա թափուր տեղերի համալրման նպատակով մասնագետների պակասը լրացնելու խնդիրը:Հաշվի առնելով նաև այն փաստը,որ որոշ մասնագիտությունների գծով կրթական համակարգում կա պակաս՝անհրաժեշտ է հիշյալ մասնագետներին մասնագիտական զարգացման հնարավորություն ընձեռել և ներգրավել դպրոցներում կրթական և ուսումնադաստիաչակչական գործընթացում:Բացի այդ, պարզ կլինի նաև, թե բարձրագույն կրթություն ունեցող քանի մասնագետ է պատրաստ ուսուցիչ աշխատելու:Համակոմանիորեն քննելով վերոնշյալ նախագծի հնարավոր դրական և բացասական կողմերը՝կարծում ենք,որ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորությունից բացի այդ մասնագետների համար հարկ կլինի նաև կազմակերպել մանկավարժության վերապատրաստման դասընթացներ կամ սեմինարներ:Անդրադառնալով 38-5 կետին՝ առաջարկում ենք այս օրենքը տարածել նաև բարձրագույն կրթություն չունեցող ,բայց դպրոցում երկարամյա ստաժ ունեցող ուսուցիչների համար և հնարավորություն տալ նրանց շարունակելու զբաղվել մանկավարժական գործունեությամբ:Միաժամանակ կրթական հաստատություններում չեն ավելանա թափուր տեղերը և չեն կանգնի մասնագետների պակասը լրացնելու խնդրի առաջ: Առաջարկում ենք նաև կամավոր ատեստավորման արդյունքում 70 տոկոս և ավելի արդյունքները վերածել մասնագիտական զարգացման կրեդիտի:Սա ևս կնպաստի բարձրագույն կրթություն ունեցող և ուսուցիչ աշխատել ցանկացող մասնագետների կամավոր ատեստավորման մասնակցությանը:

Արուսյակ Գրիգորյան

30.03.2023

Ցանկալի է` տնօրենի թափուր տեղի համար մրցույթին մասնակցող անձը <<Հանրակրթության մասին>> օրենքի 12-րդ հոդվածի 1-ին և 2- րդ մասերով սահմանված 7 տարվա աշխատանքային ստաժից առնվազն երեքը ունենա ուսումնական հաստատությունում ` ցանկալի է դասավարդման փորձով։Քանզի հաճախ տնօրեն է դառնում դպրոցի և կրթության հետ որևէ աղերս չունեցող անձը, ինչն էլ բացասաբար է ազդում արդյունավետ աշխատանքին։

Անի Բարեղամյան

30.03.2023

Առաջարկում եմ, որ դպրոցի մանկավարժահոգեբանական խմբի անդամներին, նույնպես թույլ տալ մասնակցել կամավոր ատեստավորմանը։ Հարգանքով՝ Ա․Բ․

Узнать больше