Добавить в избранное

В стадии разработки

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 562-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

« ....... » ................................. 2023 թվականի N  -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Պետական գույքի էլեկտրոնային հաշվառման և գրանցամատյան վարելու կարգը հաստատելու մասին» N 562-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1)  որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ՝ պետական մարմիններ) ղեկավարներին՝ սույն որոշմամբ հաստատված կարգով ապահովել հաշվառման ենթակա գույքի, ինչպես նաև իրենց ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին, 100 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին սեփականւթյան իրավունքով պատկանող և ամրացված տրանսպորտային միջոցների մասին տվյալների մուտքագրման անընդհատությունը և գրանցամատյանում պարունակվող տվյալների համադրելիությունը հաշվառման ու վերահսկման այլ տեղեկատվական համակարգերի տվյալների հետ։».

2) որոշման 6-րդ կետում և որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության» բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության» բառերով.

3) որոշմամբ հաստատված կարգի՝

ա. 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Պետական էլեկտրոնային հաշվառման տարրեր են հանդիսանում սեփականության իրավունքով պետությանը պատկանող շարժական (բացառությամբ դրամական միջոցների) և անշարժ գույքը (բացառությամբ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների), այդ թվում՝ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները, արհեստական կառույցները, ճանապարհային կահավորանքն ու ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունները, պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ՝ պետական մարմիններ), պետական մարմինների ենթակայության պետական մասնակցությամբ առևտրային և պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություններ) ու հիմնադրամներին (այդ թվում` որոնց հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները փոխանցվել են Երևանի քաղաքապետին) անհատույց օգտագործման իրավունքով հանձնված անշարժ և շարժական գույքը, ինչպես նաև կազմակերպությունների և հիմնադրամների սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքը՝ այդ թվում՝ տրանսպորտային միջոցները, պետական մարմինների հաշվեկշռում հաշվառված մտավոր սեփականության օբյեկտները, իրավաբանական անձանց (այդ թվում` որոնց հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները, որպես պատվիրակված լիազորություն, փոխանցվել են Երևանի քաղաքապետին) կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը (բաժնետոմսերը), այլ պետություններում գտնվող (այդ թվում` դիվանագիտական առաքելությունների համար օգտագործվող)` Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը:»,

բ. 6-րդ կետի 1-ին ենթակետի ա. պարբերությունում՝ (շենք (առանձին կանգնած կամ ստորաբաժանված) բառերը փոխարինել (շենք, այդ թվում՝ ստորաբաժանված) բառերով, «(մարզը, համայնքը, քաղաքը, գյուղը)» բառերը փոխարինել «(մարզը, համայնքը, բնակավայրը)» բառերով, «ավարտվածության աստիճանը (մինչև 50%, 50%-ից մինչև 100%, 100%),» բառերը փոխարինել «ավարտվածության աստիճանը (0-50 տոկոս (ներառյալ), 51-ից 80 տոկոս (ներառյալ), 81 տոկոս և ավելի)» բառերով, «շենքի, շինության շահագործման հանձնման տարեթիվը» բառերը փոխարինել «շենքի, շինության կառուցման տարեթիվը» բառերով, «անշարժ գույքի վթարայնության աստիճանը» բառերը փոխարինել «անշարժ գույքի վնասվածության աստիճանը» բառերով, «կադաստրային արժեքը» բառերը փոխարինել «շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը» բառերով և լրացնել «անշարժ գույքի հիմնանորոգման աշխատանքներ իրականացված լինելը» բառերով,

գ. 6-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ է. պարբերությունով.

«է. հաշվեկշիռ ընդունելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.»,

դ. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.

«6) չկառուցապատված հողամասի դեպքում՝

ա. հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը, հողատեսքը,

բ. մակերեսը,

գ. հասցեն, կադաստրային ծածկագիրը,

 դ. գոտիականությունը,

ե. իրավունքը (սեփականություն, վարձակալություն, անհատույց, սերվիտուտ, գրավ և այլն),

զ. ինքնակամ կառույցով ծանրաբեռնվածությունը,

է. կնքված պայմանագրի գործողության ժամկետը,

ը.  իրավունքի պետական գրանցման վկայականի համարը և գրանցման ամսաթիվը,

թ. շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը, բացառությամբ  գյուղատնտեսական նշանակության հողամասերի։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Обсуждалось

    20.03.2023 - 08.04.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Управление государственным имуществом

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1785

Принт