Добавить в избранное

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԿԱՄ ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԿԱՄ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԱ-ՌՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԿԱՄ ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԿԱՄ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության կամ հե-տախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվհետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման կարգը սահմանել մասին Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում, հետախուզական, հակահետախուզա-կան կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացնող, ինչպես նաև հատուկ ստորաբաժանումների (այսուհետ՝ համապատասխան ստորաբաժանումներ) ծառայողներին հա-վելավճար հաշվարկելու նպատակով անցկացվելիք ատեստավորման հետ կապված հարցերը կանոնակարգելու անհրաժեշտությամբ:
Մասնավորապես, նախագծով առաջարկվում է կանոնակարգել համապատասխան ստո-րաբաժանումների ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատես-տավորման ամբողջ գործընթացը՝ ներառյալ դրա կազմակերպման և անցկացման ընթացքի, դրա արդյունքների հետ կապված հարցերը:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվում է ատեստավորումն իրականացնել 2 (թեստավորման և հարցազրույցի) կամ 3 (ստուգարքի, թեստավորման և հարցազրույցի) փուլով՝ կախված առանձին պաշտոնների հա-մար սահմանված գործառնական պարտականություններից:
Ատեստավորման հանձնաժողովն ի պաշտոնե գլխավորելու է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, իսկ հանձնաժովի անդամներ ի պաշտոնե հանդիսանալու են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալները:
Նախագծով առաջարկվում է կանոնակարգել նաև ատեստավորման ժամկետների, ատեստավորման 2 կամ 3 փուլերցից յուրաքանչյուրի կազմակերպման և ացկացման, ատեստավորման արդյունքում կայացված գրավոր եզրակացությունների հետևանքների, դրանք ծառայողին պարտադիր ծանոթացնելու, ինչպես նաև ատեստավորման արդյունքների և կայացված գրավոր եզրակացության բողոքարկման հետ կաված հարցերը:
Նախագծի ընդունումից հետո առաջացող ծախսերը ֆինանսավորվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Միաժամանակ, հաշվի առնելով, որ ատեստավորման արդյունքներով հաշ-վարկվող հավելավճարի չափը սահմանվելու է Կառավարության որոշմամբ, կանխատեսվող բյուջետային ծախսերին հնարավոր է անդրադառնալ նշված որոշման նախագծի շրջանակներում:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն համապատասխան ստորաբաժա-նումների ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվելիք ատեստավոր-ման կազմակերպման և անցկացման հետ կապված հարցերը:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություն-ներ
Նախագծի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը պարբերությունից, համաձայն որի ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, կայունության, հա-սարակության բնականոն գործունեության կարևորագույն նախապայմաններից է նաև համապա-տասխան որակյալ կադրերով համալրվող և հասարակության վստահությունը վայելող ազգային անվտանգության մարմինների առկայությունը: Հետախուզության, հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի և գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես վերազինելը, որակյալ նոր կադրերով, անհրաժեշտ մասնագետներով համալրելը: Ազգային անվտանգության մարմինների համար կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործընթացի շարունակական կատարելագործումն այդ մարմինների զարգացման և մասնագիտական կարողությունների խորացման առանցքային գործոններից է:
Միաժամանակ, վերոհիշյալ պարբերության համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումներ, այդ թվում՝ սահմանապահ զորքերի անձնակազմի թվի ավելացում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը փուլային տարբերակով Պաշտպա-նության նախարարությունից ընդունելու են հայադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը:
Ազգային անվտանգության ծառայություն

  • Обсуждалось

    06.02.2023 - 21.02.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Служба национальной безопасности

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3272

Принт