Добавить в избранное

«ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N            - Ն

 

<ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ  ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ  ԿԵՆՏՐՈՆ>  ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

<Քաղաքաշինական  ծրագրերի  փորձագիտական  կենտրոն>  բաց բաժնետիրական ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունն ու կառավարումը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել <Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն>  բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Կենտրոն) 2023-2027 թվականների ֆինանսական առողջացման ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին`

1) մինչև 2023թվականի 2-րդ եռամսյակի ավարտն ապահովել իրավախորհրդատուի ծառայությունների ձեռքբերման գործընթացը և ՀՀ կառավարության 2010թվականի դեկտեմբերի 30-ի N1746-Ա որոշման պահանջների կատարումը, Կենտրոնի նոր կանոնադրության հաստատումը,

2) մինչև 2023թվականի 3-րդ եռամսյակի ավարտն ապահովել Կենտրոնի շենքի վերակառուցման/հիմնանորոգման նախագծային փաստաթղթերի տեխնիկական առաջադրանքի մշակման, շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցման աշխատանքները,

3) մինչև 2023թվականի 4-րդ եռամսյակի ավարտն ապահովել նախագծային փաստաթղթերի մրցութային ձեռքբերման գնման գործընթացի կազմակերպումը,

4) նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքների պետական գնման պայմանագրի կնքումից հետո երկամսյա ժամկետում ներկայացնել 2024-2027թվականների ընթացքում վերակառուցման/հիմնանորոգման առաջնահերթ աշխատանքների կատարման և ֆինանսական միջոցների բաշխման ժամանակացույց:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Обсуждалось

    02.02.2023 - 17.02.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1714

Принт