Добавить в избранное

«ՈՐՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԵՍՏՆԵՐ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏԱՐԱԾՔՆԵՐԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԵՐԻ) ԿԱՄ ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ՍԱՐՔԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ, ՄԱԿԵՐԵՍՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԻՄՆՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ԱՅԼ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 270-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ԵՎ 276-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Մաքսային կարգավորման մասին» ՀՕ-353-Ն օրենքի ընդունմամբ, ինչպես նաև ժամանակավոր պահպանության պահեստներում և մաքսային պահեստներում պահպանվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացման ավտոմատացման և դրա արդյունքում մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման հանգամանքով։

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված պահանջների պահպանումը հավաստվում է Կառավարության լիազորած մարմինների տրամադրած գրավոր փաստաթուղթը մաքսային մարմիններ ներկայացնելու միջոցով՝ Կառավարության որոշմամբ սահմանված պարբերականությամբ, իսկ նույն մասում նշված փաստաթուղթն ստանալու և մաքսային մարմիններ ներկայացնելու պարտավորությունը կրում է ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողը: Որպես ժամանակավոր պահպանման պահեստներ օգտագործվող կամ օգտագործման համար նախատեսվող շինությունների, տարածքների (տարածքների մասերի) կամ բաց հրապարակների տեղակայմանը, սարքավորվածությանը, մակերեսներին ներկայացվող այլ պահանջները, ինչպես նաև դրանց հիմնման և գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը: Նույն օրենքի 276-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված պահանջների պահպանումը հավաստվում է Կառավարության լիազորած մարմինների տրամադրած գրավոր փաստաթուղթը մաքսային մարմիններ ներկայացնելու միջոցով՝ Կառավարության որոշմամբ սահմանված պարբերականությամբ, իսկ նույն մասում նշված փաստաթուղթն ստանալու և մաքսային մարմիններ ներկայացնելու պարտավորությունը կրում է մաքսային պահեստի տիրապետողը: Կառավարությունը կարող է սահմանել որպես մաքսային պահեստներ օգտագործվող կամ օգտագործման համար նախատեսվող տարածքների (տարածքների մասերի) կամ բաց հրապարակների տեղակայմանը, սարքավորվածությանը, մակերեսներին ներկայացվող այլ պահանջներ: Մաքսային պահեստների հիմնման և գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը: Նույն օրենքի 177-րդ հոդվածի 17-րդ մասով նաև Կառավարությանը վերապահված է մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց համար ապրանքների պահպանության վայրերին ներկայացվող պահանջների սահմանման իրավասություն։

Վերը նշված նորմերի կիրարկման նպատակով նախագծով նախատեսվում է վերանայել ժամանակավոր պահպանության պահեստներին և մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները՝ սահմանելով նաև նոր պահանջներ, որոնց ներդրման արդյունքում կարագացվեն և կպարզեցվեն ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառնությունները՝ ապահովելով մաքսային մարմինների կողմից իրականացվող հսկողության արդյունավետությունը։  

  • Обсуждалось

    23.01.2023 - 07.02.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2178

Принт