Добавить в избранное

«ՈՐՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԵՍՏՆԵՐ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏԱՐԱԾՔՆԵՐԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԵՐԻ) ԿԱՄ ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ՍԱՐՔԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ, ՄԱԿԵՐԵՍՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԻՄՆՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ԱՅԼ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 270-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ԵՎ 276-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

2023 թվականի ______ N__-Ն

 

ՈՐՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԵՍՏՆԵՐ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏԱՐԱԾՔՆԵՐԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԵՐԻ) ԿԱՄ ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ՍԱՐՔԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ, ՄԱԿԵՐԵՍՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԻՄՆՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ԱՅԼ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 270-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ԵՎ 276-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 177-րդ հոդվածի 17-րդ, 270-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ, 276-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել՝
  • որպես ժամանակավոր պահպանման պահեստներ և մաքսային պահեստներ օգտագործվող կամ օգտագործման համար նախատեսվող շինությունների, տարածքների (տարածքների մասերի) կամ բաց հրապարակների տեղակայմանը, սարքավորվածությանը, մակերեսներին ներկայացվող այլ պահանջները, դրանց հիմնման և գործունեության կարգը, ժամանակավոր պահպանման պահեստներից տարբերվող այլ վայրերին ներկայացվող պահանջները՝ համաձայն N1 հավելվածի.
  • «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 270-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 276-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված պահանջների պահպանումը հավաստող լիազոր մարմինները և մաքսային մարմիններին փաստաթղթերի ներկայացման պարբերականությունը՝ համաձայն N2 հավելվածի։
  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Ժամանակավոր պահպանության պահեստներին ևմաքսային պահեստներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N592-Ն որոշումը։
  2. Սահմանել, որ ժամանակավոր պահպանության պահեստների և մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրներում մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը ընդգրկված իրավաբանական անձինք սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում պետք է ապահովեն սույն որոշման պահանջների պահպանվածությունը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման N1 հավելվածի 8-րդ կետի 11-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում համապատասխան էլեկտրոնային համակարգի գործարկման օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N1

Հայաստանի Հանրապետության կառավարության

«___» ____________ N___-Ն որոշման

 

 

ՈՐՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԵՍՏՆԵՐ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏԱՐԱԾՔՆԵՐԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԵՐԻ) ԿԱՄ ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ՍԱՐՔԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ, ՄԱԿԵՐԵՍՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԻՄՆՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ԱՅԼ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. Ժամանակավոր պահպանության պահեստների և մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրներում ընդգրկվում են Եվրասիական տնտեսական միության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված պայմաններին բավարարող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնադրված իրավաբանական անձինք։
  2. Ժամանակավոր պահպանության բաց տեսակի պահեստի ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 10000 քառ. մետր, այդ թվում՝ փակ տարածքներինը` 2000 քառ. մետր բացառությամբ սույն հավելվածի 3-րդ կետի:
  3. Ժամանակավոր պահպանության փակ տեսակի պահեստի ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 5000 քառ. մետր, այդ թվում` փակ տարածքներինը` 1000 քառ. մետր:
  4. Փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց համար օդային տրանսպորտով փոխադրվող ապրանքների ժամանակավոր պահպանության համար նշված անձանց կողմից ժամանակավոր պահպանության պահեստների տիրապետողների ռեեստրում ներառման նպատակով ժամանակավոր պահպանության պահեստի ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 150 քառ․ մետր։
  5. Բաց տեսակի մաքսային պահեստների ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 1000 քառ. մետր, իսկ փակ տեսակի մաքսային պահեստների ընդհանուր մակերեսը՝ առնվազն 200 քառ. մետր:
  6. Սույն հավելվածի 1-ին և 2-րդ կետերում նշված չափանիշների պահպանման համար ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի սահմանվում են գոտիականության հետևյալ չափանիշները՝
  • Երևան քաղաք, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզեր՝ 100 տոկոս.
  • Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր՝ 50 տոկոս:
  1. Ժամանակավոր պահպանության պահեստների և մաքսային պահեստների փակ տարածքում ներառվում են`
  • ժամանակավոր պահպանության պահեստի և մաքսային պահեստի տիրապետողի վարչական ապարատի զբաղեցրած տարածքը.
  • ապրանքների պահպանության համար նախատեսված պահեստային շինության տարածքը.
  • փակ շինության` զննման համար նախատեսված տարածքը.
  • մաքսային մարմիններին հատկացված տարածքը.
  • մաքսային ներկայացուցիչների և ինքնահայտարարագրման գրասենյակի տարածքը.
  • այլ տարածքներ:
  1. Ժամանակավոր պահպանության պահեստի տիրապետողը պետք է ապահովի`
  • ժամանակավոր պահպանության ամբողջ տարածքում կատարվող գործողությունները հեռակառավարվող տեսախցիկներով տեսագրելու և ձայնագրելու հնարավորություն, ընդ որում, տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն յուրաքանչյուր օրվա համար առանձին` համակարգչում կամ ցանկացած արտաքին կրիչի վրա, որը հնարավորություն կընձեռի պարզորոշ դիտելու և լսելու կատարված տեսագրությունն ու ձայնագրությունը` համարակալելով ըստ այդ օրերի ամսաթվերի: Տեսագրություններում պետք է նշվեն նաև տեսագրման ամսաթիվը և ժամը: Տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն ժամանակավոր պահպանության պահեստի տիրապետողի մոտ` առնվազն 90 օր.
  • մաքսային մարմինների համար ժամանակավոր պահպանման պահեստում տեղադրված տեսահսկման համակարգերին առցանց հասանելիությունը․
  • կշռելու հնարավորություն ունեցող` Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային համակարգերի հետ ինտեգրված էլեկտրոնային (առնվազն 15000 գործարքի հիշողությամբ) տարբեր կշեռքների առկայությունը, այդ թվում` ավտոմեքենաներ կշռող` առնվազն 80 տոննա, իսկ երկաթգծի առկայության դեպքում` առնվազն 150 տոննա կշռելու հնարավորություն ունեցող կշեռք, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետի.
  • փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց համար օդային տրանսպորտով փոխադրվող ապրանքների ժամանակավոր պահպանության պահեստներում կշռելու հնարավորություն ունեցող՝ Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային համակարգերի հետ ինտեգրված էլեկտրոնային կշեռքների առկայությունը՝ առնվազն 500կգ կշռելու հնարավորությամբ։
  • փոսորակների, հարթակների, փակ շինությունների (անգարների) առկայությունը`

ա. սույն հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետում նշված վայրերում գործող ժամանակավոր պահպանության պահեստների դեպքում՝ առնվազն 5 ավտոմեքենայի միաժամանակյա զննման համար.

բ. սույն հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված վայրերում գործող ժամանակավոր պահպանության պահեստների դեպքում՝ առնվազն մեկ ավտոմեքենայի զննման համար.

  • Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային համակարգերի հետ ինտեգրված մանրակրկիտ զննման համար անհրաժեշտ սարքերի ու սարքավորումների ներդրումը (ռենտգենային, ռադիոակտիվ միջոցների հայտնաբերման և այլն)` Պետական եկամուտների կոմիտեի կողմից սահմանված պահանջներին համապատասխան.
  • մաքսային մարմինների աշխատողներին անհրաժեշտ կապի և էլեկտրոնային տեխնիկական սարքավորումների տրամադրումը, ինտերնետային և ռադիոհեռահաղորդման կապով ապահովումը` մաքսային ձևակերպումները տեղում կազմակերպելու համար.
  • իր կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանված սակագների մասին տեղեկատվության հրապարակայնությունը` Պետական եկամուտների կոմիտեի կողմից սահմանված կարգով.
  • ապրանքների բեռնման-բեռնաթափման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների և բեռների տեղափոխման կամ փոխադրման համար անհրաժեշտ այլ տեխնիկական միջոցների առկայությունը.
  • ժամանակավոր պահպանության պահեստի գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը.
  • ժամանակավոր պահպանության հանձնված ապրանքների հսկողության էլեկտրոնային համակարգով ժամանակավոր պահպանության հանձնված ապրանքների նկատմամբ իրականացվող գործողությունների հաշվառումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով․
  • Պետական եկամուտների կոմիտեի կողմից սահմանված պահանջներին համապատասխան՝ ժամանակավոր պահպանության պահեստի տարածքում կայանման վայրերի, մուտքի ու ելքի ճանապարհների, անցումների գծանշումների, համարակալումների և սահմանագծերի հավաստանշման առկայությունը.
  • հերթերի կառավարման էլեկտրոնային (այդ թվում՝ առցանց) համակարգի առկայությունը․
  • ժամանակավոր պահպանության պահեստ ժամանած ապրանքների և տրանսպորտային միջոցների ուղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային տեսքի, ինչպես նաև տրանսպորտային միջոցի կայանման վայրի համարի և (կամ) պահեստում ապրանքների տեղաբաշխման համարակալված շինության համարի և շինության ներսում տեղամասի համարի՝ ժամանակավոր պահպանման պահեստի գտնվելու վայրի մաքսատուն-վարչություն փոխանցման համար մաքսային մարմնի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանող էլեկտրոնային համակարգի առկայությունը․
  • ժամանակավոր պահպանման պահեստում մուտքի և ելքի սահմանագծերին ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի ավտոմատ ընթերցման և տրանսպորտային միջոցների մուտքի և ելքի ժամերի, ինչպես նաև հաշվառման համարանիշների՝ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային համակարգերին փոխանցման հնարավորությամբ մաքսային մարմնի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանող էլեկտրոնային համակարգի առկայությունը․
  • մաքսային վճարների վճարումը տեղում իրականացնելու հնարավորություն՝ բանկի, վճարային տերմինալի միջոցով կամ օրենսդրությամբ սահմանված այլ եղանակներով։
  1. Ժամանակավոր պահպանության պահեստներում և մաքսային պահեստներում պետք է ապահովված լինեն համապատասխան պայմաններ՝ հետևյալ կատեգորիաների ապրանքների պահպանության դեպքում․
  • հատուկ ջերմային ռեժիմ պահանջող ապրանքների պահպանության դեպքում պետք է ապահովված լինեն սառնարանային շինության տարածքներ․
  • սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից պետական վերահսկողության ենթակա ապրանքների պահպանության դեպքում պետք է ապահովված լինեն հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց համար սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների զննման և նմուշառման համար անհրաժեշտ տարածքներ․
  • Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի փետրվարի 13-ի N 27 որոշմամբ սահմանված՝ կենդանական ծագման ապրանքների և կերերի պահպանության դեպքում պետք է ապահովված լինեն նշված ապրանքների պահպանման համար՝ նույն որոշմամբ սահմանված պայմանները․
  • դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի պահպանման դեպքում՝ պետք է պահպանվեն դեղերի մասին օրենսդրությամբ սահմանված պահանջները։
  1. Ժամանակավոր պահպանության պահեստի պարսպապատմանը և ցանկապատմանը ներկայացվում են հետևյալ տեխնիկական պահանջները՝
  • պարիսպը պետք է պատրաստված լինի քարից, բետոնից կամ այլ նյութից, որն ապահովում է տարածքի մեկուսացվածությունը.
  • պարսպի բարձրությունը պետք է լինի 2.5 մետրից ոչ պակաս.
  • պարիսպը պետք է լինի անընդհատ ամբողջ շրջագծով` բացառությամբ ֆիզիկական անձանց մուտքի, ելքի, ինչպես նաև ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծման, արտահանման համար նախատեսված անցագրային կետերի.
  • պարսպի ամբողջ երկայնքով պետք է տեղադրված լինեն տեսախցիկներ, այնպիսի հեռավորությամբ, որ հնարավոր լինի ապահովել ամբողջ տարածքի տեսանելիությունը.
  • պարիսպը պետք է լինի երկկողմանի լուսավորված (դրսից և ներսից)։
  1. Ժամանակավոր պահպանության պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու օրվանից սկսած 10 աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավոր պահպանության պահեստի տիրապետողը պարտավոր է ապահովել ժամանակավոր պահպանության պահեստի հիմնական մուտքի վրա Պետական եկամուտների կոմիտեի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանող ցուցանակի առկայությունը՝ Պետական եկամուտների կոմիտեի տարբերանշանով և ժամանակավոր պահպանության պահեստի տիրապետողի անվանմամբ:
  • Սույն հավելվածով սահմանված պահանջները տարածվում են նաև մաքսային պահեստների տիրապետողների նկատմամբ, եթե այդպիսի մաքսային պահեստները հանդիսանում են ժամանակավոր պահպանության վայրեր:
  1. «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 177-րդ հոդվածի 16-րդ մասին համապատասխան, ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների ժամանակավոր պահպանության համար նախանշված վայրերը պետք է գտնվեն նշված անձանց մշտական կամ ժամանակավոր բնակության (գտնվելու) կամ նշված անձանց կողմից ներկայացված այլ վայրերում՝ պայմանով, որ պետք է ապահովված լինի մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության իրականացման հնարավորությունը։

 

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության կառավարության

«___» ____________ N___-Ն որոշման

 

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 270-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ԵՎ 276-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 270-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 276-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված պահանջներին համապատասխանությունը հաստատվում է հետևյալ մարմինների կողմից՝
    • սանիտարահիգիենիկ պատշաճ պայմանների համապատասխանության ոլորտում, ինչպես նաև սույն որոշման 1-ին հավելվածի 9-րդ կետով նախատեսված պահանջների հաստատման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպությունը, իսկ սննդամթերքի անվտանգության ոլորտում` Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը.
    • շինու­թյունների պահպանության պահնորդաազդանշանային համակարգի առկայության և գործունեության ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը․
    • շինու­թյունների հրդեհային անվտանգության համակարգի առկայության և գործունեության և շինությունների նպատակային նշանակությամբ շահագործման անվտանգության պահանջ­ների պահպանման ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։
  2. Սույն հավելվածի 1-ին կետով սահմանված՝ պահանջների համապատասխանության հաստատումն իրականացվում է իրավաբանական անձանց կողմից ժամանակավոր պահպանության պահեստների և մաքսային պահեստների ռեեստրներում գրանցվելու համար դիմումի ներկայացման ժամանակ, ինչպես նաև տարեկան պարբերականությամբ՝ մինչև յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ավարտը։
  3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված՝ պահանջների համապատասխանության հաստատումն իրականացվում է նույն կետում նշված մարմինների կողմից անցկացվող հետազոտության կամ ստուգման արդյունքներով՝ նույն մարմինների կողմից տրամադրված եզրակացությունների հիման վրա։
  • Обсуждалось

    23.01.2023 - 07.02.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2180

Принт