Добавить в избранное

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԽՄԲԱԿՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԽՄԲԱԿՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

      1. Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը.

  Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հանրակրթության մասին»  օրենքի 30-րդ հոդվածի 26.19-րդ կետի պահանջից։

 Միջոցառման նպատակն է՝ հանրակրթական ուսումնական հաստատության դպրոցական և անհատական բաղադրիչով սահմանված առարկաների ծրագրերի և խմբակների երաշխավորման գործընթացի պատշաճ ապահովման իրավական հիմքի ստեղծումը:

     1.1. Կարգավորման ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.

  Հաշվի առնելով այն, որ հանրակրթության պետական նոր չափորոշչով նախատեսվել է հանրակրթական ուսումնական հաստատության կողմից դպրոցական և անհատական բաղադրիչով առարկաների սահմանում, որոնց ծրագրերն անհրաժեշտ է պետական ծրագրի տրամաբանությամբ երաշխավորելու, ուստի դրանք ենթակա են մասնագիտական կարծիքի հիման վրա երաշխավորման:

     1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

   Խնդիրը լուծելու նպատակով մշակվել և ներկայացվել է հանրակրթական ուսումնական հաստատության դպրոցական և անհատական բաղադրիչով սահմանված առարկաների ծրագրերի և խմբակների երաշխավորման կարգը:

   Սույն իրավական ակտի նախագծով կարգավորվում է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնական պլանների դպրոցական բաղադրիչով սահմանվող ուսումնական առարկաների ծրագրերի, ինչպես նաև ուսումնական խմբակների, ուսումնական նախագծերի ձևավորման, գործունեության և երաշխավորման հետ կապված հարաբերությունները:

      2. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.

  Հանրակրթական ուսումնական հաստատության դպրոցական և անհատական բաղադրիչով սահմանված առարկաների և խմբակների ծրագրերը սահմանված կարգով կներկայացվեն մասնագիտական կարծիքի և կերաշխավորվեն գործածության:

       Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված մարմիններ՝

         ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Հանրակրթական ուսումնական հաստատության դպրոցական և անհատական բաղադրիչով սահմանված առարկաների ծրագրերի և խմբակների երաշխավորման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը պետական բյուջեի  ծախսերի ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսում:

  • Обсуждалось

    23.01.2023 - 07.02.2023

  • Тип

    Приказ

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2380

Принт