Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-Ի թիվ 1481-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ որոշման նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2023 թվականի ______ N__-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 1481-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

     Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրա­պետու­թյան օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

      1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի «Մաքսա­յին մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի,ակցիզային հարկի և բնա­պահ­­պանական հարկի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման կարգը սահմանելու մասին» թիվ 1481-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

      1) Որոշման նախաբանում «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 5-րդ կետը» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասը» բառերով,

      2) Որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետում «կարգավորվում են» բառերից հետո լրացնել «Մաքսային կար­գավոր­ման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասով,» բառերը։

      2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

  • Обсуждалось

    20.01.2023 - 09.02.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1901

Принт