Добавить в избранное

Проект принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Armen Ohanyan 12.01.2023 13:37:47 Վարակիչ հիվանդությունների ակտուալությունը գրեթե նկարագարված չէ, ներառված չեն ներհիվանդանոցային վարակները, մասնավորապես clostridium difficile վարակը։ Վերոնշյալի ենթակետ որպես նշված չէ հակաբիոտիկների պատշաճ օգտագործման կարգը։ Հարկավոր է վերանայել ինֆեկցիոն հիվանդությունների բուժման, մեկուսացման, կարանտինի վերաբերվող նախկին կարգավորումները, օրինակ փայտացման փաստաթուղթը, որտեղ ակնհայտ սխալ կա, ջրծաղիկի վերաբերյալ հարկավոր է ամբողջական փաստաթուղթ կազմել։ Այս ամենի հետ տարեկան 1000 ավոր մարդիկ են առնչվում և էական ֆինասական խնդիրներ է առաջանում։ ԱԱՊ օղակի համար հարկավոր է վարակիչհիվանդությունների դասընթացներ կազմակերպել, հետագա վերահսկողությամբ՝ մասնավորապես հելմինթզների մասով ունեք լուրջ խնդիրներ, որը շատ հեշտ կտեսնեք, եթե իրականացնեք հարցում բժիշկների և հանրության շրջանում, նշում եմ հելմինթոզները, քանի որ քանակապես շատ շատ ակտուալ թեմա է հանրության շրջանում։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ռազմավարական ծրագրի միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 1913-Ն որոշմանմբ սահմանված մի շարք միջոցառումների արդյունքում կատարելագործվել է վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը և դրանց դեմ պայքարին ուղղված նպատակային քաղաքականությունը, վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգը, այդ թվում նաև ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանական հսկողության համակարգը: Վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումները 2016 թվականից հետո շարունակվել են իրականացվել մի շարք ծրագրերի շրջանականերում: Մասնավորապես՝ 1) Ներհիվանդանոցային վարակների կանխարգելումը իրականացվել է ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի ապրիլի 06-ի «Հայաստանի Հանրապետությունում բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների վերահսկման և կանխարգելման 2018-2022 թթ. նպատակային ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 914-Ա հրամանի շրջանակներում: Ելնելով ներհիվանդանոցային վարակների առանձնահատկությունից՝ իրականացվել է քննարկում ԱՀԿ-ի համապատասխան մասնագետների հետ և 2023 թվականին նախատեսվում է մշակել Հանրապետությունում բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների վերահսկման և կանխարգելման միջոցառումների վերաբերյալ նոր առանձին նախագիծ: 2) Առողջապահության նախարարի 2016 թվականի թիվ 1148-Ա հրամանով սահմանված է Ջրծաղիկ հիվանդության համաճարակաբանական հսկողության, կանխարգելման, ախտորոշման, բուժման վերաբերյալ միջոցառումները։ 3) Ինչ վերաբերում է մեկուսացման, կարանտինի վերաբերվող նախկին կարգավորումների վերանայմանը, տեղեկացնում եմ, որ մշակվել է «Հանրային առողջապահության մասին» օրենքի նախագիծ, որը ուղարկվել է ՀՀ կառավարություն հաստատման, ինչով արդեն իսկ սահմանված են կիրառվող սահմանափակող միջոցառումներ՝ մեկուսացման, օբսերվացիայի, կարանտինի դեպքում: 4) Մարդու և կենդանիների համար ընդհանուր և մակաբուծային հիվանդությունների ոլորտում գործում է համաճարակաբանական դիտարկման համակարգ, որը հաշվի է առնում հանրային առողջապահության ոլորտի զարգացման առկա հնարավորությունները և միտումները, գլոբալ և տարածաշրջանային զարգացումները, ԱՀԿ մոտեցումները, համաշխարհային փորձը և ժամանակակից մասնագիտական պահանջները, Հայաստանի կենսաբանական անվտանգության խնդիրները, ինչպես նաև ֆինանսական սահմանափակ ռեսուրսները։ Առանձին հիվանդությունների առումով հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման ծրագրերը կազմվում են` ելնելով հանրային առողջապահական մարտահրավերների առաջնահերթությունից։ 5) Ներկայում մշակվում է «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 14-ի N 33-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին հրամանի նախագիծը՝ «Հայաստանի Հանրապետությունում փայտացման համաճարակաբանական հսկողություն» ՍԿ N3.1.1-013-10 սանիտարահամաճարակային կանոններում և նորմերում փոփոխություններ կատարելու և միջազգային առողջապահական կազմակերպությունների առաջարկություններին համահունչ դարձնելու նպատակով: ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 2129-Ն որոշմամբ նախատեսվում է ապահովել Պատվաստումների ազգային օրացույցում 2024 թվականից ջրծաղիկի դեմ պատվաստումների փուլային ներդրումը: Պատվաստումների ազգային օրացույցում ջրծաղիկի դեմ պատվաստումների փուլային ներդրման ուղղությամբ արդեն իսկ իրականացվում են նախապատրաստական միջոցառումներ, մասնավորապես՝ համաձայն Առողջապահության նախարարի 2022 թվականի փետրվարի 23-ի թիվ 784-Ա հրամանով ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցում ջրծաղիկ հիվանդության դեմ պատվաստանյութի ներդրման համար Հայաստանի Հանրապետության իմունականխարգելման ազգային փորձագիտական խորհրդատվական խմբին կից աշխատանքային խումբ», որի կողմից գնահատվել է ջրծաղիկ հիվանդության տարածվածությունը, հիվանդացությունը, մահացությունը և ներկայացվել է առաջարկություն պատվաստումների ազգային օրացույցում ներդնելու անհրաժեշտության վերաբերյալ:
2 Թաթուլ Ստեփանյան 17.01.2023 10:45:01 2.3.2. բաժնում և հաջորդիվ կետերում ներկայացվում է վարակիչ հիվանդությունների նպատակները, ուղղությունները այնինչ ռազմավարությունից բխող միջոցառումների ցանկում անրադարձ է կատարվել ընտրողաբար։ Առաջարկում եմ միջոցառումների ցանկը համապատասխանեցնել ռազմավարության տեքստին։ Չնայած իմ ընկալմամբ ռազմավարությունը ևս ներկայացված է ոչ բավարար մակարդակով։ Միջոցառումների ցանկը բխում է ռազմավարության նպատակներից։
3 Թաթուլ Ստեփանյան 17.01.2023 10:45:01 Առաջարկում եմ առանձին անրադառնալ զոոնոզ հիվանդությունների դեմ պայքարի խնդիրներին։ Միջոցառումների ցանկում բավարվել եք միայն սննդամթերքում հագեցած ճարպերի/ տրանսճարպերի, ազատ շաքարների և աղի քանակների սահմանափակմանն ուղղված միջազգային փորձի ուսումնասիրություն և համապատասխան միջոցառումների իրականացման առաջարկությունների ներկայացմամբ։ Հղում՝ կետ 1․, ենթակետ 4)
4 Թաթուլ Ստեփանյան 17.01.2023 10:45:01 Հաջորդ առաջարկությունս վերաբերում է այն միջոցառումներին, որոնք հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդություններից վարակվելու ռիսկից պետք է զերծ պահեն բանակին /հաշվի առնելով մեր նախորդ ձորձը/։
5 Թաթուլ Ստեփանյան 17.01.2023 10:45:01 Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում ներկայացված է 1) ընդհանուր պատվաստումների գործընթացի և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական դիտարկում, կազմակերպում և համակարգում, նոր պատվաստումների ներդրում՝ ըստ անհրաժեշտության ձևակերպումը։ Առաջարկում եմ պայքարի այլ ձևեր և մեթեդներ ևս դիտարկել, քանի որ պատվաստումները անհրաժեշտ, բայց բավարար պայման չեն վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործառույթներում։ Հաղորդման ենթակա բոլոր վարակիչ հիվանդությունների համար ՀՀ-ում գործադրված է համաճարակաբանական հսկողության համակարգ, որը հնարավորություն է տալիս բացահայտել ռիսկերը՝ հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով: Յուրաքանչյուր խումբ հիվանդության համար առկա են սանիտարական կանոններով և նորմերով սահմանված հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներ:
6 Թաթուլ Ստեփանյան 17.01.2023 10:45:01 <<3) տուբերկուլոզի, հեպատիտ Ց-ի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերացմանն ուղղված ծրագրերի իրականացում,>>, խնդրում եմ բացատրեք այս հիվանդություններին սույն ռազմավարությունում հատուկ վերաբերմունքին։ Ինչու անրադարձ չկա օրինակ՝ սիբիրախտին, բրուցելոզին, Covid-ին, գրիպին, տուլարեմիային, կատաղությանը, լեյկոզին և մեր երկրում գրեթե ամենամյա ռեժիմով արձանագրվող այլ վարակիչ հիվանդություններին։ Հարկ եմ համարում նշել, որ հաղորդման ենթական բոլոր վարակիչ հիվանդությունների համար ՀՀ-ում գործադրված է համաճարակաբանական հսկողության համակարգ, որը հնարավորություն է տալիս բացահայտել ռիսկերը՝ հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով: 1) Վիրուսային հեպատիտների կանխարգելումն և վերահսկման միջոցառումները ԱՀԿ նոր մոտեցումներին համահունչ իրականացնելու համար արդեն իսկ մշակվել և սահմանված կարգով հաստատվել է Առողջապահության նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 07-ի «Վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման 2023-2026թթ. Ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 5635-Լ հրամանը: 2) Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելումն իրականացվել և շարունակվում է իրականացվել ԱՀԿ-ին պահանջներին համահունչ՝ համաճարակային իրավիճակից ելնելով: Համավարակի զարգացման փուլերին համապատասխան, արտակարգ իրավիճակների արձագանքման պլանավորման շրջանակներում մշակվել և հաստատվել է արձագանքման երեք պլան. • «Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի բերովի դեպքով/դեպքերով (COVID-19) պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման» պլան, • «Երկրի մակարդակով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բերովիից երկրորդային դեպքով (կլաստերային դեպքեր) պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման» պլան, • Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համայնքային փոխանցման դեպքում արտակարգ իրավիճակների արձագանքման պլան: ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումները հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշման ամբողջ 2022 թվականի ընթացքում իրականացվել են Կորոնավիրուսային հի¬վանդության համավա-րակի կանխարգելմանն և արձագանքմանն ուղղված մի շարք միջոցառումներ: 3) Սուր շնչառական վարակների համաճարակաբանության, կանխարգելման, բուժման, ախտորոշման, գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնին հիվանդացության բարձրացման ժամանակ իրականացվող միջոցառումների և տեղեկատվության ներկայացման վերաբերյալ պահանջները սահմանված են Առողջապահության նախարարի 2010 թվականի թիվ 34-Ն, 2020 թվականի թիվ 2794-Լ և 2021 թվականի թիվ 3979-Լ հրամաններով։ Ներկայումս ԱՆ 2010 թվականի թիվ 34-Ն հրամանն լրամշակվել է և շրջանառության փուլում է։
7 Թաթուլ Ստեփանյան 17.01.2023 10:45:01 Առանձին ուշադրության է արժանի հատուկ անրադարձը առողջապահության ոլորտը սպասարկող տարբեր ակրագվիճակներ ունեցող իրավական փաստաթղթերին՝ օրենքից մինչև նախարաի հրամաններ։ Այստեղ բազմաթիվ են անճշտությունները։ Առաջարկությունը հասկանալի ձևակերպված չէ։
8 Zhenya Mayilyan 25.01.2023 17:03:21 Հաշվի առնելով ՀՀ-ում հոգեներգործուն նյութերից կախվածության տարածվածությունը բնակչության տարբեր տարիքային խմբերի շրջանում, առաջարկում եմ հատուկ ուշադրություն դարձնել հանրային առողջապահական այս խնդրին, ռազմավարական ծրագրում և միջոցառումների պլանում ներառել կախվածությունների կանխարգելմանն և բուժմանն ուղղված գործողություններ՝ միևնույն ժամանակ հոգեներգործուն նյութերից կախվածությունը դիտարկելով առողջապահական և սոցիալական հիմնախնդիր։ Կախվածությունների կանխարգելմանն և բուժմանն ուղղված գործողությունները ներառված են այլ ծրագրերում:
9 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 26.01.2023 21:31:23 Ռազմավարությունից հեռացնել բոլոր դրույթները, որոնք վերաբերում են «հաշմանդամության կանխարգելմանը» և «հաշմանդամություն ունեցող անձանց թվի նվազեցմանը»՝ հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի հաշմանդամության սահմանումը և մոտեցումները։ Առաջարկի հիմքում նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի՝ Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումների (CRPD/C/ARM/CO/1) 6 (2) առաջարկն է. «2) Վերանայել իր օրենսդրությունը և պլանները, որոնք առնչվում են հաշմանդամության կանխարգելմանը և բուժմանը և դրանք համապատասխանեցնել հաշմանդամության մարդու իրավունքների վրա հիմնված մոդելին»։
10 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 26.01.2023 21:31:50 Մասնավորապես՝ Հավելված 1-ի 5-րդ կետից հանել «հաշմանդամություն առաջացնող հիվանդությունների և» բառերը։
11 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 26.01.2023 21:32:09 Հավելված 1-ի 9-րդ կետից հանել «հաշմանդամության և» բառերը։
12 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 26.01.2023 21:32:34 Հավելված 1-ի 2.1.1. բաժնից հանել «և հաշմանդամության» բառերը։ Ծնելության ցուցանիշների ավելացման «հուսադրող չլինելը» և ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց թվի կապը անհիմն է։
13 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 26.01.2023 21:32:50 Հավելված 1-ի 74-րդ կետից հանել «, որն իր հերթին նպաստում է հաշմանդամության զարգացմանը» բառերը։
14 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 26.01.2023 21:33:08 Հավելված 1-ի 111-րդ կետից հանել «և հաշմանդամության» բառերը։
15 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 26.01.2023 21:33:32 Հավելված 1-ի 112-րդ կետի 2-ր ենթակետից հանել «, հաշմանդամության» բառը։
16 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 26.01.2023 21:33:54 Առաջարկում ենք ռազմավարությամբ անդրադառնալ առողջապահական ծառայությունների՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությանը և դրան ուղղված նախատեսել առանձին գործողություներ:
17 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 26.01.2023 21:34:36 Առաջարկում ենք ռազմավարությամբ անդրադառնալ նաև հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների սեռական և վերարտադրողական առողջության՝ հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 16-րդ մասի պահանջները, այն է՝ «Հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների շահերն ու իրավունքները համակարգված ձևով պետք է ընդգրկվեն կանանց, մանկության և հաշմանդամության վերաբերյալ ազգային ռազմավարություններից բխող, ինչպես նաև ոլորտային բարեփոխումներին միտված գործողությունների ծրագրերում»:
18 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 26.01.2023 21:35:08 Հաշվի առնելով նախագծի կարևորությունը՝ առաջարկում ենք նախագիծն ընդունելուց առաջ քննարկել հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների հետ՝ նպատակ ունենալով ապահովել ռազմավարության համապատասխանությունը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 26-րդ հոդվածին։ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան պատրաստ է կազմակերպել քննարկումը։
19 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.01.2023 23:55:39 Ռազմավարության նախագիծը հաշվի չի առնում հաշմանդամություն ունեցող անձանց, և առողջապահությունում անհավասարությունը չի դիտարկում որպես հիմնական մարտահրավեր, հետևաբար նաև ռազմավարական ուղղություն։ Մինչդեռ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պետք է լիարժեք և արդյունավետ կերպով արտացոլված լինեին նախագծում մի շարք հիմնավորումներով։ Մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձինք զգալիորեն ավելի հավանական է, որ առողջապահական ծառայությունների կարիք կունենանք, քան հաշմանդամություն չունեցող անձինք, միաժամանակ ավելի հավանական է, որ չստանան դրանք (WHO and World Bank, World Report on Disability (2011), էջ 60–62): Օրինակ՝ ուսումնասիրությունների համաձայն՝ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն 3 անգամ ավելի չբավարարված առողջապահական կարիքներ, քան հաշմանդամություն չունեցող անձինք (M. A. McColl, A. Jarzynowska and S.E.D. Shortt, “Unmet health care needs of people with disabilities: population level evidence”, Disability and Society, vol. 25, No. 2 (2010), էջ 205–218.): Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ հաշմանդամություն ունեցող կանայք սահմանափակ հասանելիություն ունեն քաղցկեղի սկրինինգի ծառայություններին (J. Angus, L. Seto, N. Barry et al., “Access to cancer screening for women with mobility disabilities”, Journal of Cancer Education, vol. 27, No. 1 (March 2012), էջ 75–82): Խուլ անձինք կանխարգելիչ առողջության հարցերում գիտելիքի զգալի բացեր ունեն, իսկ հաշմանդամություն ունեցող երիտասարդներն ընդհանուր առմամբ ավելի ցածր գիտելիքներ՝ ՄԻԱՎ-ի փոխանցման և կանխարգելման վերաբերյալ։ Նախագծում հաշմանդամություն ունեցող անձանց համար առողջապահական ծառայությունների մատչելիությանն անդրադառնալը ինչպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի, այնպես էլ համանուն կոնվենցիայի պահանջ է։ Մասնավորապես՝ ռազմավարությունում հարկ է անդրադառնալ նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի՝ Հայաստանի նախնական զեկույցի մասին եզրափակիչ դիտարկումների 44-րդ առաջարկին. «Կոմիտեն առաջարկում է մասնակից պետությանը՝ 1) անցկացնել բժշկական մասնագետների համար վերապատրաստման դասընթացներ և ընդունել էթիկայի ստանդարտներ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ, 2) երաշխավորել առողջապահական ծառայությունների (ներառյալ արտակարգ իրավիճակների ծառայությունների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, բուժման, խնամքի և աջակցության ծրագրերը) հասանելիությունը և մատչելիությունը հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց համար ամբողջ երկրում, 3) ձեռնարկել միջոցներ՝ ապահովելու, որ հաշմանդամություն ունեցող կանայք օգտվեն մատչելի բժշկական ծառայություններից (ներառյալ սեռական և վերարտադրողական առողջության ոլորտում) և շենքերից»։
20 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.01.2023 23:55:39 Նախագծի 58-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «58. Սույն ոլորտում ռազմավարության նպատակն է բարելավել հոգեկան առողջության բարձրորակ, ապացույցների վրա հիմնված ծառայությունների հասանելիությունը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար։»։
21 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.01.2023 23:55:39 Նախագծի 59-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «59. Սույն ոլորտում նպատակին հասնելու ռազմավարական ուղղություններն են՝ - ինտեգրել հոգեկան առողջության ծառայությունները առողջության պահպանման առաջնային օղակում՝ բարելավելու հոգեկան առողջության խնդիրների վաղ հայտնաբերումն ու միջամտությունը. - բարձրացնել հանրային իրազեկությունը և նվազեցնել հոգեկան առողջության հետ կապված խարանը՝ նպատակային իրազեկման արշավների միջոցով. - բարձրացնել հոգեկան առողջության վերապատրաստված մասնագետների թիվը, ներառյալ հոգեբույժները, հոգեբանները և սոցիալական աշխատողները. - ընդլայնել հոգեկան առողջության համայնքահենք ծառայությունների թիվը՝ հիմնված ծառայություն ստացող անհատների ընտրության և արժանապատվության սկզբունքների վրա. - բարձրացնել հոգեկան առողջության վերաբերյալ հետազոտությունների ֆինանսավորումը` բարելավելու ժամանակակից հոգեբուժության և ոչ կոնսենսուսային հոգեբուժության վերաբերյալ լայն ըմբռնումը:»։