Добавить в избранное

В стадии разработки

««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին

Իրավական ակտի հիմնավորումը

Անհրաժեշտությունը

 ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը մշակվել է ի կատարումն  Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշման N1 հավելվածով հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Կրթություն» բաժնի 1.1 կետի համաձայն, մշակվել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն այնուհետ սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ (oրենքի նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N1174-Ա որոշմամբ)։ Սահմանված կարգով քննարկումներ անցնելուց հետո, 2022 թվականի դեկտեմբերի 13-ին (ՀՕ-441-Ն) օրենքն ընդունվել է: Սույն օրենքի 3-րդ հոդվածով էլ նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունը եռամսյա ժամկետում պետք է հաստատի ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը։  

Կարգավորման նպատակը և բնույթը

Սահմանել Օրենքից բխող՝ կրթության մինչև 2030 թվականի զարգացման հստակ գործողությունների ծրագիր՝ միջոցառումների ժամանակացույցով և արդյունքային ցուցանիշներով։

Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետների կողմից։

Ակնկալվող արդյունքը

 ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի կիրարկման ապահովումը։

 

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու կամ նոր իրավական ակտեր ընդունելու  անհրաժեշտություն չկա:

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Обсуждалось

    20.12.2022 - 05.01.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2268

Принт