Добавить в избранное

В стадии разработки

««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

««ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք)  Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝ «30 տարին» բառերից հետո լրացնել «իսկ քրեակատարողական հիմնարկի անվտանգային կառավարման ստորաբաժանում ընդունվողների համար՝ 35 տարին» բառերը,

2) 3-րդ մասում՝ «չունեցող քաղաքացիները» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ քրեակատարողական հիմնարկի անվտանգային կառավարման ստորաբաժանում ընդունվելու համար դիմած անձանց,»,

3) Լրացնել նոր 3․1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ․  

«3․1 Քրեակատարողական հիմնարկի անվտանգային կառավարման ստորաբաժանում դիմած և քրեակատարողական ծառայության պաշտոնի անցնելու համար սույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող քաղաքացիները մինչև մրցույթին մասնակցելը` քրեակատարողական ծառայության պետի համապատասխան իրավական ակտով ներգրավվում են եռամսյա ուսումնական դասընթացներում: Ուսումնական դասընթացներ անցնող քաղաքացիները ծառայողներ չեն համարվում:»:

4) Լրացնել նոր 3․2-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ․  

«3.2 Քրեակատարողական հիմնարկի անվտանգային կառավարման ստորաբաժանումում պաշտոնի անցնելու համար դիմած քրեակատարողական ծառայողները, ուսումնական դասընթացներում ներգրավվելու իրավունք ձեռք բերելուց հետո, քրեակատարողական ծառայության պետի համապատասխան իրավական ակտով գործուղվում են մասնակցել եռամսյա ուսումնական դասընթացներին։»:

5) Լրացնել նոր 3․3-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ․  

«3.3 Ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցնելու պայմանները և դասընթացի ավարտից հետո մրցույթին մասնակցելու և պաշտոնի նշանակման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:»:

6) Լրացնել նոր 3․4-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ․  

 «3.4 Ուսումնական դասընթացի ընթացքում մասնակիցների վարձատրության պայմանները և կարգը սահմանում է կառավարությունը:»։

 

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասում՝ «կրտսեր խմբի» բառերց հետո ավելացնել «, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի անվտանգային կառավարման ստորաբաժանման»։

 

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասում «Քրեակատարողական ծառայության պետին և նրա տեղակալներին» բառերը փոխարինել «Քրեակատարողական ծառայության պետի տեղակալներին» բառերով։

 

Հոդված 4 Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել 7․1-րդ կետ, հետևյալ բովանդակությամբ՝

«7․1) քրեակատարողական ծառայողներին պարգևատրում է քրեակատարողական ծառայության գերատեսչական մեդալներով կամ կրծքանշաններով, իսկ քրեակատարողական ծառայության համակարգում վարչական, հայեցողական, քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց և մյուս աշխատողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների այլ մարմինների ու կազմակերպությունների ծառայողներին (աշխատողներին) և անհատ անձանց՝ պարգևատրում է քրեակատարողական ծառայության գերատեսչական մեդալներով․»։

 

Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ կետը «ցուցումներ» բառից հետո լրացնել «կայացնում է որոշումներ» բառերով.

2) 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ՝

«10) քննարկում և ըստ համապատասխան անհրաժեշտության թողնում է անփոփոխ, փոփոխում է, ուժը կորցրած է ճանաչում կամ վերացնում է համապատասխան քրեակատարողական ծառայողների անօրինական կամ անհիմն հրամանները, ցուցումները և որոշումները․».

3) լրացնել նոր 13.1-րդ կետ, հետևյալ բովանդակությամբ՝

«13.1) քրեակատարողական ծառայողներին պարգևատրում է քրեակատարողական ծառայության գերատեսչական մեդալներով կամ կրծքանշաններով, իսկ քրեակատարողական ծառայության համակարգում վարչական, հայեցողական, քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց և մյուս աշխատողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության  և օտարերկրյա պետությունների այլ մարմինների ու կազմակերպությունների ծառայողներին (աշխատողներին) և անհատ անձանց՝ պարգևատրում է քրեակատարողական ծառայության գերատեսչական մեդալներով․»։

 

Հոդված 6.  Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասում՝ ««Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին»» բառերը փոխարինել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»» բառերով։

 

Հոդված 7. Օրենքի 11-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ․

«Գ Լ ՈՒ Խ  11

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ  ԽՐԱԽՈՒՍԵԼԸ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼԸ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌՅՈՂՆԵՐԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ»։

 

Հոդված 8. Օրենքի 35-րդ հոդվածում՝

1) Վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հոդված 35 Քրեակատարողական ծառայողներին խրախուսելը և այլ անձանց պարգևատրելը»

 2) 1-ին մասում լրացնել նոր պարբերություն, հետևյալ բովանդակությամբ՝

«1. Քրեակատարողական ծառայության գերատեսչական մեդալով և կրծքանշանով պարգևատրում են միայն համապատասխան նախարարը և քրեակատարողական ծառայության պետը:»․

3)  2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ՝         

«2.Քրեակատարողական ծառայողների նկատմամբ քրեակատարողական ծառայության պետի կողմից կարող են կիրառվել նաև խրախուսանքի հետևյալ տեսակները.  

1) Արտահերթ կոչման շնորհում, եթե լրացել է հերթական կոչում շնորհելու համար ծառայության սահմանված ժամկետի առնվազն մեկ երրորդը.

2) Տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչման շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը։

Սույն մասում նշված խրախուսանքի տեսակները քրեակատարողական ծառայողների նկատմամբ  ծառայության ամբողջ ընթացքում կարող են կիրառվել միայն մեկ անգամ։»․

3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ՝

«Երկարամյա ծառայության (աշխատանքի) կամ ծառայողական (աշխատանքային) պարտականությունները կամ հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար քրեակատարողական ծառայողները կարող են պարգևատրվել քրեակատարողական ծառայության գերատեսչական մեդալներով կամ կրծքանշաններով, իսկ քրեակատարողական ծառայության համակարգում վարչական, հայեցողական, քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք և մյուս աշխատողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության այլ մարմինների ծառայողները (աշխատողները) ծառայողական (աշխատանքային) պարտականությունները կամ հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու կամ քրեակատարողական ծառայության հետ համագործակցության կամ քրեակատարողական ծառայության առջև դրված խնդիրների իրականացմանն աջակցելու համար, իսկ օտարերկրյա պետությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչները և այլ անձինք քրեակատարողական ծառայության հետ համագործակցության կամ քրեակատարողական ծառայության առջև դրված խնդիրների իրականացմանն աջակցելու համար կարող են պարգևատրվել քրեակատարողական ծառայության գերատեսչական մեդալներով։:

 

Հոդված 9. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 9.1-ին կետով հետևյալ բովանդակությամբ.

«9.1) Սույն օրենքի 55.4-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված ժամկետում ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք չբերելու, ինչպես նաև հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերելու կամ սույն օրենքի 55.4-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով կրկնակի ատեստավորման համար չդիմելու կամ կրկնակի ատեստավորման արդյունքներով հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերելու դեպքում»

 

Հոդված 10. Օրենքը լրացնել նոր 55.4-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ

«Հոդված 55.4 Քրեակատարողական ծառայողի ատեստավորումը

  1. Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին կամ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին (բացառությամբ քրեակատարողական հիմնարկի անվտանգային կառավարման ստորաբաժանման ծառայողների) հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվում է ատեստավորում: Ատեստավորման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ատեստավորմանը քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին կամ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները (բացառությամբ քրեակատարողական հիմնարկի անվտանգային կառավարման ստորաբաժանման ծառայողների) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում առաջին անգամ պարտավոր են անցնել ատեստավորում:
  3. Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին կամ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները (բացառությամբ քրեակատարողական հիմնարկի անվտանգային կառավարման ստորաբաժանման ծառայողների) ենթակա են ատեստավորման պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո և ոչ ուշ, քանի չորրորդ ամիսը լրանալու օրը, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է պաշտոնի նշանակման օրվանից:
  4. Համապատասխան պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող քրեակատարողական ծառայողները ենթակա են ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար: Սույն մասով սահմանված դեպքում՝

1) հղի կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող քրեակատարողական ծառայողն ատեստավորման ենթակա է ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո եւ ոչ ուշ, քանի չորրորդ ամիսը լրանալու օրը.

2) հերթական արձակուրդում կամ գործուղման կամ բուժման մեջ գտնվող քրեակատարողական ծառայողը ենթակա է ատեստավորման հերթական արձակուրդի կամ գործուղման կամ բուժման ավարտից հետո եռամսյա ժամկետում:

  1. Ատեստավորման ենթակա քրեակատարողական ծառայողը ոչ ուշ, քան երկու ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:
  2. Ատեստավորման արդյունքներով կայացվում են հետևյալ եզրակացությունները`

1) ենթակա է հաշվարկվելու հավելավճար.

2) ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը.

3) ենթակա չէ հաշվարկվելու հավելավճար:

  1. Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած քրեակատարողական ծառայողը կարող է կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից:
  2. Ատեստավորվող քրեակատարողական ծառայողը պարտադիր ծանոթացվում է ատեստավորման արդյունքներին և կայացված եզրակացությանը: Ատեստավորվող քրեակատարողական ծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները և կայացված եզրակացությունը՝ դրանց ծանոթանալու օրվանից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կամ դատական կարգով՝ երեսուն օրացուցային օրվա ընթացքում
  3. Ատեստավորման արդյունքներով հավելավճարի հաշվարկման կարգը և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը սահմանվում են համապատասխան նախարարի հրամանով::

 

Հոդված 11. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  2. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական ակտերն իրավասու մարմիններն ընդունում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում:

3․ Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում՝ համապատասխան նախարարը՝ Արմավիր քրեակատարողական հիմնարկներում անվտանգային կառավարման ստորաբաժանման ներդրման նպատակով, անհրաժեշտ փոփոխություններ է կատարում քրեակատարողական հիմնարկի կառուցվածքում և հաստիքային ցուցակում: Սույն օրենքով սահմանված կարգով՝ այլ քրեակատարողական հիմնարկների կառուցվածքում և հաստիքային ցուցակներում  համապատասխան նախարարի կողմից փոփոխություններ են կարատվում՝ ոչ ուշ, քան տվյալ քրեակատարողական հիմնարկում անվտանգային կառավարման ստորաբաժանումում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման համար ընդունելություն-մրցույթի հայտարարվելու պահից մեկ ամիս առաջ:

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ oրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետում «ավելացում» բառից հետո լրացնել «կամ քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին կամ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների (բացառությամբ քրեակատարողական հիմնարկի անվտանգային կառավարման ստորաբաժանման ծառայողների) որակավորման համար՝ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում» բառերը:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում.

1) 6-րդ մասից հետո լրացնել 6.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ .

«6.1. քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին կամ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին (բացառությամբ քրեակատարողական հիմնարկի անվտանգային կառավարման ստորաբաժանման ծառայողների) օրենքով սահմանված կարգով ատեստավորման արդյունքում որակավորման համար տրվում է հավելավճար, որը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացման միջոցով:».

2) 7-րդ մասում «դատավորին վճարվող» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն հոդվածի 6.1-ին մասով սահմանված» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի հետո լրացնել 5.1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

«5.1. քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին կամ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին (բացառությամբ քրեակատարողական հիմնարկի անվտանգային կառավարման ստորաբաժանման ծառայողների) օրենքով սահմանված կարգով ատեստավորման արդյունքում որակավորման համար տրվում է հավելավճար՝ որի չափը և վճարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սույն մասով սահմանված հավելավճար հաշվարկելու դեպքում քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին կամ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող անձանց սույն օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և քրեակատարողական ծառայության պաշտոնի համար սահմանված հավելումը չի հաշվարկվում:»:

 

Հոդված 4. Եզրափակիչ մաս

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում:

 

 

  • Обсуждалось

    13.12.2022 - 28.12.2022

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Уголовно-исполнительная

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2306

Принт

Связанные документы / ссылки