ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
1 - Против
Աշտարակ համայնքի 2023 թվականի բյուջեի հաստատման որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով Աշտարակ համայնքի 2022-2026 թվականների զարգացման ծրագրի նախագիծը և առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համապատասխան, որի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը, մասնակցայնությունը և հստակությունը:
Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասերի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երեք տարիների ընթացքում փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների հիման վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու համար համայնքի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ենթակայության կազմակերպությունների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը։ Այս տարվա բյուջեի կազմումը տարբերվում է նախորդ տարիների բյուջեների կազմման աշխատանքներից։ Կարևոր դեր է կատարում համայնքների միավորումը։ Բյուջեի եկամուտները պլանավորելիս հիմք են հանդիսացել բնակավայրերի նախորդ տարիների փաստացի հավաքագրված եկամուտների հանրագումարը։
Աշտարակ համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծում (այսուհետ՝ նախագիծ) եկամուտները ծրագրվել է 8359836,8 հազար դրամ, իսկ ծախսերի ընդհանուր գումարը ծրագրվել է 8379836,8 հազար դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 20000,0 հազար դրամ, բյուջետային տարին ավարտվելուց հետո կկատարենք բյուջեի փոփոխություն, մնացորդների ճշտում կատարելու համար:
Աշտարակ համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի կանխատեսված եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 3318338,0 հազար դրամ, գերազանցելով նախորդ տարվա պլանավորված բյուջեն 9 %-ով, որը կազմում է 842664,0 հազար դրամ:
Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 1130000,0 հազար դրամ , որի 65 %-ը կամ 2168338,0 հազար դրամը բաժին է ընկել պաշտոնական դրամաշնորհներ հոդվածին:
Աշտարակ համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը նախատեվում է 8379836,8 հազար դրամ։ Ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 3318338,0 հազար դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), 5061498,8հազար դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին (ֆոնդային բյուջե), իսկ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի գումարը կազմում է 3070839,7 հազար դրամ, որը ենթակա է փոփոխության տարեվերջի ազատ մնացորդի ճշգրտման հետ կապված։
Պահուստային ֆոնդը նախատեսվել է վարչական բյուջեի եկամուտների 7,5 %-ի չափով՝ ապահովելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջները։
Ստորև ներկայացվում են համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծով ծրագրվող ծախսերի սկզբունքներն ու հիմնավորումները՝ ըստ ծրագրի։
-
Обсуждалось
08.12.2022 - 23.12.2022
-
Тип
Pешение
-
Область
Местное самоуправление
-
Министерство
Муниципалитет Аштарака Арагацотнской области
Просмотры 3435
Принт