Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 

 

----------------- 2022 թվականի  N      -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքները կառուցապատելու կանոնակարգման միջոցառումների մասին» N 2404-Ն որոշման (այսուհետ՝ որոշում)մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  • 4-րդ կետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների դեպքում՝ 1-ին կարգի ճանապարհների կամ դրանց հատվածների համար՝ 15.0 մետր, 2-րդ կարգի ճանապարհների կամ դրանց հատվածների համար՝ 15.0 մետր, իսկ 3-րդ և 4-րդ կարգի ճանապարհների կամ դրանց հատվածների համար՝ 12.0 մետր։».

  • 2-րդ կետի 2-րդ ենթակետի «օբյեկտները,» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բառերով.

«այդ թվում՝ ինժեներական հաղորդակցուղիների առկայությունը, կառուցվող օբյեկտների հեռավորությունը հաշված միջպետական և/կամ հանրապետական նշանակության ճանապարհների եզրից, տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը դեպի կառուցվող օբյեկտներ, ինչպես նաև օբյեկտների սպասարկման և շահագործման համար անհրաժեշտ ավտոմեքենաների կայանատեղերի կազմակերպումը և դրանց հեռավորությունը ճանապարհի եզրից,».

  • 2-րդ կետի 7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով.

«8) հողամասի և նախատեսվող օբյեկտի մոտով անցնող ճանապարհահատվածի(ների) երթևեկության կազմակերպման սխեման(ները)։».

  • 5-րդ կետը «թ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժ» պարբերությամբ․

«ժ) ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի տեղադրումը, որը պետք է իրականացվի կառուցապատողի միջոցների հաշվին։ Կահավորանքի հետ կապված աշխատանքների` սահմանված կարգով կազմված նախագծերը համաձայնեցնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հետ:».

  • 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.1-րդ և 6.2-րդ կետերով.

«6.1 Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման,  ճանապարհների վերակառուցման, հիմնանորոգման, նորոգման և պահպանության համար պատշաճ պայմաններ ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման  հեռանկարները՝  բնակավայրերից դուրս գտնվող միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում օրենսդրությամբ սահմանված կարգով և գործող քաղաքաշինական նորմերի պահանջներին համապատասխան կարող են կառուցվել միայն.

  • ավտոմոբիլային ճանապարհների սպասարկման, դրանց կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման և նորոգման համար նախատեսված սպասարկման օբյեկտներ.
  • Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստաիկանություն» ծառայության և ճանապարհային բնագավառի տեսչական գործառույթներ իրականացնող տեսչական մարմնի կողմից տեղադրված օբյեկտները.
  • տրանսպորտային միջոցների, վարորդների և ուղևորների սպասարկման համար նախատեսված սպասարկման օբյեկտներ՝ հանգստի գոտիներ, մոթելներ, հյուրանոցներ, ավտոլիցքավորման, տեխնիկական սպասարկման կայաններ, ավտոլվացման, բժշկանան օգնության, սննդի, առևտրի և կապի կետեր, ավտոկայաններ, գովազդային և տեղեկատվական վահանակներ ու ցուցանակներ և սպասարկման այլ օբյեկտներ,
  • հաղորդակցուղիներ։»։
  • 8-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գոտիներում մինչև սույն որոշման 4.2-րդ կետով նախատեսված կառուցապատման առաջարկությունների փաստաթղթղերի կազմելը համայնքի ղեկավարը քաղաքաշինական գործունեության իրականացման գործառույթները պետք է համաձայնեցնի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության և պետական կառավարման այլ շահագրգիռ մարմինների հետ։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:   

 

  • Обсуждалось

    07.11.2022 - 25.11.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство, Транспорт

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2202

Принт

Связанные документы / ссылки