В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը
-
7 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-85-Ն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«է) վերցնել արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ և կայացնել փորձաքննություն նշանակելու մասին որոշում․»։
Հոդված 2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՆԱԽԱԳԻԾ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում «կամ Վարչական դատավարության օրենսգրքով» բառերից հետո լրացնել «կամ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով» բառերով։
Հոդված 2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Обсуждалось
03.11.2022 - 18.11.2022
-
Тип
Закон
-
Область
Здравоохранение
-
Министерство
Полиция
Просмотры 3617
Принт