Добавить в избранное

<<Ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով ֆինանսական ծախսերի (ՖԾ) նվազեցման կարգը, դեպքերը և չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

<<Ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով ֆինանսական ծախսերի (ՖԾ)

նվազեցման կարգը, դեպքերը և չափերը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության

որոշման նախագծի վերաբերյալ

                                                                                                                                                                                                                                                                                                      

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հար­կա­յին օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ կետի կիրար­կումն ապահովելն է: Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 15-ի ՀՕ-149-Ն ՀՀ օրենքով սահմանվել է, որ ռոյալթիի Բ3 բազայի հաշ­վարկ­ման նպատակով ֆինանսական ծախսերի (ՖԾ) նվա­զեց­­ման կարգը սահմանում է Կառավարությունը:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. <<Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> 2022 թվականի հունիսի 15-ի ՀՕ-149-Ն ՀՀ օրենքով սահմանվել է, որ ռոյալթիի հաշվարկման նպատակով կիրառվում են հարկման Բ1, Բ2 և Բ3 բազաները: Միաժամանակ, սահմանվել է, որ ռոյալթիի Բ3 բազայի հաշ­վարկ­ման նպատակով ֆինան­սա­կան ծախսերի (ՖԾ) նվա­զեց­­ման կարգը սահմանում է Կառավարությունը: Խնդիրն այն է, որ ռոյալթիի Բ3 բազայի հաշ­վարկ­ման նպատակով ֆինանսական ծախսերի (ՖԾ) նվա­զեց­­ման կարգը, դեպքերը և չափը սահմանված չեն:
  3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել ռոյալթիի Բ3 բազայի հաշ­վարկ­ման նպատակով ֆինանսական ծախսերի (ՖԾ) նվա­զեց­­ման կարգը, դեպքերը և չափը:
  4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ռոյալթիի Բ3 բազայի հաշ­վարկ­ման նպատակով ֆինանսական ծախսերի (ՖԾ) նվա­զեց­­ման կարգի հետ կապված հարաբերություններն են:
  5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է Ֆինանսների նախարարության կող­­մից:
  6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է ունենալ ռոյալթիի Բ3 բազայի հաշ­վարկ­ման նպատակով ֆինան­սական ծախսերի (ՖԾ) նվա­զեց­­ման կարգը, դեպքերը և չափը:

Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­­թյուն չի պահանջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վա­րություններ.

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ՝ «Հար­կա­բյու­ջետային քաղաքա­կա­նություն» մասե­րով սահմանված քաղաքականության ուղղու­թյուն­ներից: Մասնավորապես, ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործումն ապահովելու, բնական պաշարների գեր­շա­­­հագործումը բացառելու նպատակով նախատեսվում է հանքարդյունաբերության հարկ­ման արդար և երկարաժամկետ զարգացումն ապահովող արդյունավետ մեխանիզմների ներդրում` ռոյալ­թիների մեխանիզմի բարեփոխում:

  • Обсуждалось

    27.10.2022 - 12.11.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы, Экономика, Финансовая, Экономическая

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2503

Принт