Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 14.12.2023 - 30.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է տվյալ հարկային տարվա ընթացքում անշարժ գույքի հարկ վճարողի կողմից հարկային պարտավորությունները ամբողջական կատարված լինելու դեպքում՝ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի որակական կամ քանակական տվյալների ճշգրտման ժամանակ անշարժ գույքի հարկման բազայի փոփոխման արդյունքում առաջացած հարկի նկատմամբ տույժեր չհաշվարկվելուն։
0 1147

Обсуждалось 27.10.2022 - 12.11.2022

<<Ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով ֆինանսական ծախսերի (ՖԾ) նվազեցման կարգը, դեպքերը և չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակը ռոյալթիի Բ3 բազայի հաշ­վարկ­ման նպատակով ֆինան­սա­կան ծախսերի (ՖԾ) նվա­զեց­­ման կարգի սահմանումն է
0 2408

Обсуждалось 25.08.2021 - 09.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 100-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 100-Ն որոշման հավելվածով հաստատված կարգում լրացում է կատարվում այն մասին, որ փոստային կապի միջոցով կարող է պահանջվել միայն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով սահմանափակված մատչելիությամբ տեղեկություն չպարունակող և վճարովի հիմունքներով հայցվող տեղեկություններ։
0 3978

Обсуждалось 16.06.2020 - 02.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի «ա2» ենթակետով Կառավարությանն իրավասություն է տրված սահմանել ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի իրացման շրջանառությունը որոշելիս մատակարարման պայմանագրով որոշված՝ վերամշակման, զտման կամ այլ համանման ծախսերի (ներառյալ՝ տրանսպորտային) առավելագույն սահմանաչափերը, որոնք և սահմանվել են 2017 թվականի N 1492-ն որոշմամբ: Հարկ ենք համարում նշել, որ միջազգային հարթակներում հաջորդ տարվա համար մետաղական խտանյութերի վերամշակման և զտման ծախսերի վերաբերյալ հրապարակվող տվյալները որոշվում են տարեկան կտրվածքով՝ խտանյութ արտադրողների/վաճառողների և վերամշակողների միջև տվալ տարեվերջում՝ բանակցությունների արդյունքում: Սա նշանակում է, որ ծախսերը փոփոխական են և կառավարության որոշմամբ դրանց սահմանումը կամ չի արտացոլի փաստացի տնտեսական հարաբերությունները, կամ անհրաժեշտ կլինի յուրաքանչյուր տարի փոփոխություններ կատարել համապատասխան ակտում:
0 6485