Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Տիգրան Պետրոսյան 25.10.2017 14:10:57 Ռազմավարության գործողությունների ծրագրի նախագծում միավորել Պատասխանատու կառույցը և Համագործակից կառույցը/ներ սյունակները մեկ՝ Կատարողներ անվան սյունակի տակ, քանի իր կոնկրետ գործողությունների շրջանակում համագործակցությունը ևս կատարում է ենթադրում: Ընդունվել է ի գիտություն:
2 Տիգրան Պետրոսյան 25.10.2017 14:10:57 Ռազմավարության գործողությունների ծրագրի նախագծում երկու կառույցների մասով որոնք են՝ «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամ, նախքան ռազմավարության հաստատումը, հստակեցված ներկայացնել որ գործողությունների կատարման գործընթացում որ կառույցն է պատասխատանտվություն ստանձնում: Բերված տարբերակում բոլոր 53 գործողությունների դիմաց սույն ոլորտային կառույցների մասնակցությունը սահմանված է «համաձայնությամբ», ինչը օբյեկտիվորեն ընկալելի է ՔՀԿ կառույցների պարագայում, բայց ոչ ՊՈԱԿ-ի և Նախագահի որոշմամբ ստեղծված հիմնադրամի պարագայում: Ընդունվել է ի գիտություն :
3 Տիգրան Պետրոսյան 25.10.2017 14:10:57 Վերանայել և հստակեցնել ռազմավարության միջոցառումների իրականացման ժամանակները, քանի որ բերված տարբերակով դրանք անորոշություն են ստեղծում և չի երևում թե իրականացման փուլում որ գործողություններն են «սնելու» մյուս գործողություններին: Ընդունվել է ի գիտություն:
4 Տիգրան Պետրոսյան 25.10.2017 14:10:57 Ռազմավարության միջոցառումների ծրագրում բերված և ոչ մի գործողության համար սահմանված չեն մոնիտորինգի և գնահատման չափորոշիչները, ինչը անհնար է դարձնում միջոցառումների իրականացման արդյունավետության և իրատեսականության մասին պատկերացում կազմել: Առաջարկում եմ հնարավորինս սեղմ ժամկետում սահմանել սույն չափորոշիչները և դրանցով համալրված տարբերակը նոր դնել հանրային քննարկման: Ընդունվում է մասնակի:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: