Add to favourites

Under development

«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Տիգրան Պետրոսյան 25.10.2017 14:10:57 Ռազմավարության գործողությունների ծրագրի նախագծում միավորել Պատասխանատու կառույցը և Համագործակից կառույցը/ներ սյունակները մեկ՝ Կատարողներ անվան սյունակի տակ, քանի իր կոնկրետ գործողությունների շրջանակում համագործակցությունը ևս կատարում է ենթադրում: Ընդունվել է ի գիտություն: Նախագծում կկատարվեն համապատասխան փոփոխություններ:
2 Տիգրան Պետրոսյան 25.10.2017 14:10:57 Ռազմավարության գործողությունների ծրագրի նախագծում երկու կառույցների մասով որոնք են՝ «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամ, նախքան ռազմավարության հաստատումը, հստակեցված ներկայացնել որ գործողությունների կատարման գործընթացում որ կառույցն է պատասխատանտվություն ստանձնում: Բերված տարբերակում բոլոր 53 գործողությունների դիմաց սույն ոլորտային կառույցների մասնակցությունը սահմանված է «համաձայնությամբ», ինչը օբյեկտիվորեն ընկալելի է ՔՀԿ կառույցների պարագայում, բայց ոչ ՊՈԱԿ-ի և Նախագահի որոշմամբ ստեղծված հիմնադրամի պարագայում: Ընդունվել է ի գիտություն : Նախագծում կկատարվեն համապատասխան փոփոխություններ: Որոշ գործողություններում որպես պատասխանատու կառույց կնշվի Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ը, որոշ գործողությունների համար պատասխանատու կլինի Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, իսկ որոշ միջոցառումների համար երկու կառույցները համատեղ: «Համաձայնությամբ» բառը կհանվի Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողքից:
3 Տիգրան Պետրոսյան 25.10.2017 14:10:57 Վերանայել և հստակեցնել ռազմավարության միջոցառումների իրականացման ժամանակները, քանի որ բերված տարբերակով դրանք անորոշություն են ստեղծում և չի երևում թե իրականացման փուլում որ գործողություններն են «սնելու» մյուս գործողություններին: Ընդունվել է ի գիտություն: Նախագծում կկատարվեն համապատասխան փոփոխություններ:
4 Տիգրան Պետրոսյան 25.10.2017 14:10:57 Ռազմավարության միջոցառումների ծրագրում բերված և ոչ մի գործողության համար սահմանված չեն մոնիտորինգի և գնահատման չափորոշիչները, ինչը անհնար է դարձնում միջոցառումների իրականացման արդյունավետության և իրատեսականության մասին պատկերացում կազմել: Առաջարկում եմ հնարավորինս սեղմ ժամկետում սահմանել սույն չափորոշիչները և դրանցով համալրված տարբերակը նոր դնել հանրային քննարկման: Ընդունվում է մասնակի: Չափորոշիչները հնարավորինս սեղմ ժամկետում կսահմանվեն և կներկայացվեն Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2017 թվականի մայիսի 29-ի N 114–Ա/1 հրամանով հաստատված Երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը մշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի քննարկմանը: