Добавить в избранное
«Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 01.11.2017 18:19:31 | Հոդված 3-ի 2-րդ մասի 2-րդ կետի «մթնոլորտի ձևավորմանը» բառերից հետո լրացնել «և խտրականության դեմ պայքարին» բառերով։ | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 2 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 01.11.2017 18:19:31 | Հոդված 4-ի 3-րդ մասից հանել 1-ին կետը։ Վերջինս հակասում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային։ Օրինակ՝ այն պայմաններում, երբ բժշկական նպատակներով թմրանյութերի գործածման քաղաքականությունը չի բխում առողջական խնդիրներ ունեցող անձանց առողջության պահպանման իրավունքից, և համակարգը ունի մի շարք բացեր, նման սահմանափակումը կարող է բացառել հաշմանդամություն ունեցող մարդկանց այս գործընթացից, ինչը խտրականություն է։ | Չի ընդունվել: | |||
| 3 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 01.11.2017 18:19:31 | Հոդված 4-ի 3-րդ մասից հանել 2-րդ կետը։ Գործունակության իրավունքի սահմանափակումը կամ դրանից զրկումը ինքնին անձի նկատմամբ հաշմանդամության հիմքով խտրականություն է և հակասության մեջ է նախագծի հոդված 3-ի 2-րդ մասի հետ։ Այն նաև հակասում է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային։ Մասնակցության իրավունքի սահմանափակումները, թեև հակասելով միջազգային պայմանագրերին, արդեն իսկ սահմանված են ՀՀ օրենսդրությամբ, ուստի այս օրենքում չկա նման դրույթի անհրաժեշտություն։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի ընդհանուր մեկնաբանություն 1-ը և Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումները (պարբերություն 5)։ | Չի ընդունվել: | |||
| 4 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 01.11.2017 18:19:31 | Հոդված 4-ի 3-րդ մասից հանել 3-րդ կետը։ Կետը բացառում է առողջական վիճակի պատճառով տարկետում ստացած այն տղամարդկանց, ովքեր դեռևս չեն հանվել զինվորական հաշվառումից։ Ուստի, այս դրույթը պարունակում է հաշմանդամության հիմքով խտրականություն Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի սահմանմամբ հաշմանդամություն ունեցող անձ համարվող անձանց նկատմամբ։ | Չի ընդունվել: | |||
| 5 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 01.11.2017 18:19:31 | Հոդված 4-ի 3-րդ մասից հանել 4-րդ կետը։ Կետը հակասում է ՀՀ Սահմանադրության հոդված 14.1-ին։ Խանգարման հիմքով ցանկացած տարբերակում, բացառում կամ սահամանափակում խտրականություն է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ։ Առողջական խնդիրների հիմքով սահմանափակման հարցը քննարկվել է նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի անդամների կողմից Հայաստանի նախնական զեկույցը քննարկելիս։ | Ընդունվել է: | |||
| 6 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 01.11.2017 18:19:31 | Հոդված 4-ի 4-րդ մասի «հինգ տարի ժամկետով» բառերից հետո լրացնել «առանց վերընտրման իրավունքի» բառերով։ | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 7 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 01.11.2017 18:19:31 | Հոդված 4-ի 4-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Հանրային խորհրդի անդամների ընտրության ժամանակ ապահովվում են հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության և գենդերային ներկայացվածության սկզբունքները։»։ | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 8 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 01.11.2017 18:19:31 | Հոդված 4-ը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Հանրային խորհրդի հաշմանդամություն ունեցող անդամներին, իրենց դիմումի համաձայն, տրամադրվում են խելամիտ հարմարեցումներ, որոնք համաչափ ու նպատակահարմար են և ուղղված են անձի մարդու հիմնական իրավունքներից և ազատություններից օգտվելուն»։ Տե՛ս Եզրափակիչ դիտարկումներ Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ (պարբերություն 8 և 51-52): | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 9 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 01.11.2017 18:19:31 | Հոդված 6-ի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6. Հանրային խորհրդի նիստերը դռնբաց են, եթե Հանրային խորհուրդը նիստերը դռնփակ անցկացնելու մասին որոշում չի կայացնում։»։ | Ընդունվել է: | |||
| 10 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 01.11.2017 18:19:31 | Հոդված 6-ի 16-րդ մասի 2-րդ կետի «սահմանադրական փոփոխություններ» բառերից հետո լրացնել «միջազգային պայմանագրերի իրականացման հիմնահարցեր» բառերով։ | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 11 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 01.11.2017 18:19:31 | Հոդված 6-ի 16-րդ մասի 6-րդ կետից հանել «հաշմանդամության հիմնահարցեր» բառերը։ Տե՛ս առաջարկ 12-ը։ | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 12 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 01.11.2017 18:19:31 | Հոդված 6-ի 16-րդ մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հանձնաժողով (Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, ազատությունների և արժանապատվության պաշտպանություն)։ Տե՛ս հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումները Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ (պարբերություն 5 և 51-52): | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 13 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 01.11.2017 18:19:31 | Հոդված 7-ի 1-ին մասի 3-րդ կետից հանել «անգործունակ» բառը։ | Չի ընդունվել: | |||
| 14 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 01.11.2017 18:19:31 | Հոդված 7-ի 2-րդ մասից հանել 2-րդ կետը։ | Ընդունվել է: | |||
| 15 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 01.11.2017 18:19:31 | Հոդված 7-ի 2-րդ մասի 3-րդ կետի «ավելի քան երկու» բառերը փոխարինել «ավելի քան չորս» բառերով։ | Ընդունվել է ի գիտություն: |