Добавить в избранное

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության «Չափումների միասնականության ապահովման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-22-Ն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման իրավական հիմքերը, չափումների միասնականության ապահովման բնագավառում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հարաբերությունները և ուղղված է չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, տնտեսության զարգացմանը և գիտատեխնիկական առաջընթացին։

Հաշվի առնելով ոլորտի նոր զարգացումները, Օրենքով կարգավորվող գործընթացները, կիրարկման արդյունքում արձանագրված իրավական բացերը, անհրաժեշտություն է առաջացել վերանայել որոշակի հոդվածներ՝ ապահովելով ներկա փուլում արձանագրված ոլորտային թերությունների կամ խնդիրների կարգավորումը, ոլորտի արդիականացումը, նոր իրավակարգավորումների սահմանումը։

Որոշակի առանձնահատկություններ ունեցող չափման միջոցների համար կիրառվում է բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմ (ՀՀ էկոնոմիկայի  նախարարի 2018թ․ N 133-Ն հրաման), ինչը չի արտացոլվում Օրենքով սահմանված դրույթներում, ուստի Նախագծով առաջարկվում է սահմանել համապատասխան իրավակարգավորումը։

Հաշվի առնելով ներկայիս հակահամաճարակային իրավիճակը և դրա հետևանքով որոշ դեպքերում նիստերի կազմակերպման անհնարինությունն ու դժվարությունները, Օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսվել է փոփոխություն, մասնավորապես, նախատեսվել է անհրաժեշտության դեպքում Խորհրդի նիստերի կազմակերպում նաև հեռավար՝ առցանց ռեժիմով։

Նախագծով կատարվել են նաև չափագիտության ազգային մարմնի Կառավարման խորհրդի անդամների քանակի փոփոխություն և մի շարք այլ տեխնիկական բնույթ կրող փոփոխություններ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Չափագիտության ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա: Ներկա փուլում հաշվի առնելով չափագիտության ոլորտի նոր զարգացումները, Օրենքով կարգավորվող գործընթացները, կիրարկման արդյունքում արձանագրված իրավական բացերը, ինչպես նաև նախագծի կարգավորման ոլորտը (գործընթացները) գործող փորձին համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել որոշակի հոդվածներ՝ ապահովելով ներկա փուլում արձանագրված ոլորտային թերությունների կամ խնդիրների կարգավորումը, ոլորտի արդիականացումը, նոր կարգավորումների սահմանում։

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, նպատակը և բնույթը

Տվյալ ոլորտում իրականացվող քաղաքականության հստակեցման անհրաժեշտությունից ելնելով մշակվել է սույն Նախագիծը, որի ընդունումը կխթանի ներկայումս առաջացած բացերի վերացմանը և խնդիրների լուծմանն ուղղված գործընթացը՝ Օրենքի կիրարկման ընթացքում արձանագրված օրենսդրական բացերի, ինչպես նաև նախագծի կարգավորման ոլորտի (գործընթացների)՝ գործող փորձին համապատասխանեցման առումով։

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

«Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

«Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։ Նախագիծը տեղադրվել է e-draft.am կայքում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերի, Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների դրույթներից։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

Ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության չափումների միասնականության ապահովման ոլորտի համապատասխան կարգավորումների հստակեցում, ոլորտի արդիականացում:

 

  • Обсуждалось

    22.09.2022 - 14.10.2022

  • Тип

    Закон

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2275

Принт