Добавить в избранное

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Չափումների միասնականության ապահովման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-22-Ն օրենքի այսուհետ՝ Օրենք 2-րդ հոդվածի`

  • 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 11․1)-ին, 13.1)-ին, 13.2)-րդ և 13.3)-րդ կետերով.

«11.1) չափման միջոցի չափագիտական վկայագրում՝ եզակի օրինակով արտադրված չափման միջոցի կամ իր կազմում մեկից ավելի չափիչ սարք ունեցող համալիրի կամ լրացուցիչ սարքերի հետ համատեղ աշխատող չափման միջոցների համալիրի ստուգաչափում․»

«13.1) չափման մեթոդ՝ չափման գործողությունների տրամաբանական հաջորդականության ընդհանուր նկարագրություն․»:

«13.2) չափման մեթոդիկա՝ չափման մեկ կամ մի քանի մեթոդի համաձայն՝ չափման մանրամասն նկարագիր, որը ներառում է չափման արդյունքի ստացման համար անհրաժեշտ հաշվարկները․»։

«13.3) չափման ռեֆերենս (ելակետային, էտալոնային, հղումային, արբիտրաժային) մեթոդիկա՝ չափման վկայագրված մեթոդիկա, որը կիրառվում է միևնույն տեսակի մեծությունների այլ տարբեր մեթոդիկաներով չափումներից ստացված արդյունքների հավաստիության գնահատման, ինչպես նաև տրամաչափարկման կամ ստանդարտ նմուշների բնութագրերի որոշման համար․»։

Հոդված 2Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1․ Չափման ռեֆերենս (ելակետային, էտալոնային, հղումային, արբիտրաժային) մեթոդիկաները և օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում կիրառվող չափումների բոլոր մեթոդիկաները ենթակա են չափագիտական վկայագրման:»։

Հոդված 3 Օրենքի 9-րդ հոդվածի.

  • 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․
  • 3-րդ մասի «կառավարության սահմանած» բառերը փոխարինել «օրենսդրությամբ սահմանված» բառերով ։

Հոդված 4 Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի․

  • 5)-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) սահմանում է տեսակը հաստատված չափման միջոցների գրանցամատյանի ձևը և վարման կարգը.»։

  • 6)-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) սահմանում է չափման միջոցի ստուգաչափման վկայականի ձևը, ստուգաչափման դրոշմի արտատիպի պատկերը և չափման միջոցը ոչ պիտանի ճանաչելու ծանուցագրի ձևը․»։

Հոդված 5 Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի՝

  • 8)-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«8) սահմանում է չափումների ռեֆերենս մեթոդիկաների և օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում կիրառվող չափումների մեթոդիկաների վկայագրման կարգերը և իրականացնում է դրանց վկայագրումը.»։

  • 10․1)-ին կետն ուժը կորցրած ճանաչել։
  • 11)-րդ կետում «վարում է» բառերից հետո լրացնել «տեսակը» բառը։
  • 13)-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«13) իրականացնում է չափման միջոցների ստուգաչափում, չափագիտական վկայագրում․»։

14)-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«14) Չափումների միասնականության ապահովման բնագավառում՝

ա) իրականացնում է կադրերի ուսուցում, մասնագիտացում, վերապատրաստում, օրենսդրական չափագիտության ոլորտում ստուգաչափող մասնագետների ուսուցում, տրամաչափարկման և փորձարկման լաբորատորիաների անձնակազմի վերապատրաստում, հավատարմագրման փորձագետների ուսուցում և շնորհում է համապատասխան վկայագրեր.

բ) սահմանում է փորձարկման սարքավորումների վկայագրման կարգը և իրականացնում է դրանց վկայագրում․

գ) կատարում է չափումներ․»։

Հոդված 6 Օրենքի 12-րդ հոդվածի՝

  • 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1. Կառավարման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) Չափագիտության ազգային մարմնի կառավարման մարմինն է, որը կազմված է 9 անդամներից` ստանդարտացման և չափագիտության գերակա ոլորտներում ներգրավված շահագրգիռ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող 5 անձանցից և ոչ պետական կազմակերպությունների 4 ներկայացուցիչներից:»։

  • 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար՝ առցանց ռեժիմով: Հեռավար նիստերի ժամանակ քվեարկությունը կատարվում է էլեկտրոնային հաղորդակցման միջոցներով: Նիստին ներկա անդամների ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:»։

Հոդված 7 Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 6)-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 8 Օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասում «կարգը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև տեսակի հաստատման սերտիֆիկատի ձևը և դրա գործողության ժամկետը» բառերը։

Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածի 11-րդ մասի «կառավարության սահմանած» բառերը փոխարինել «օրենսդրությամբ սահմանված» բառերով։

 

Հոդված 10. Անցումային դրույթներ

 

  1. Սույն օրենքն մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

 

 

  • Обсуждалось

    22.09.2022 - 14.10.2022

  • Тип

    Закон

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2279

Принт