Добавить в избранное

В стадии разработки

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1262-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «........................» 2022 թվականի N ...... Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1262ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

  1. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Պետական կառավարման մարմինների կողմից 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ անցկացնելու, դրանց գործունեությունը վերլուծելու և արդյունքներն ամփոփելու, գործունեության արդյունավետությունը որոշելու, գործադիր մարմինների ղեկավարների կատարած աշխատանքը գնահատելու ու առաջարկություններ ներկայացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի N 1844-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1262-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման վերնագրից, որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետից, ինչպես նաև 3-րդ ենթակետով հաստատված N 4 հավելվածի վերնագրից հանել «ու (և) առաջարկություններ ներկայացնելու» բառերը.

2) որոշման նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի պահանջնը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.».

3) որոշման տեքստում, որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի տեքստում, որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում և հաստատված տեղեկանքի վերնագրում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե» բառերով, «վարչություն» բառը՝ «Կոմիտե» բառով, իսկ «վարչության պետ» բառերը «Կոմիտեի նախագահ» բառերով՝ իրենց համապատասխան հոլովաձևերով, ինչպես նաև որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հավելվածի վերնագրից հանել «կիսամյակային և» բառերը.

4) որոշման 2-րդ կետի՝

ա. 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

բ. 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4) N 2 և N 3 հավելվածներով հաստատված մոնիթորինգի ձևերին համապատասխան տեղեկատվությունը, այդ թվում նաև կազմակերպությունների գործունեության արդյունավետությունն որոշելու, գործադիր մարմինների ղեկավարների կատարված աշխատանքը գնահատելու համար տեղեկատվությունը, համաձայն N 5 հավելվածի, կոմիտե ներկայացվում են տարեկան կտրվածքով՝ մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 5-ը։»,

գ. 6-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6) Կոմիտեի նախագահը, որոշմամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակում, մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 5-ը իրականացված ֆինանսատնտեսական մոնիթորինգի արդյունքների վերլուծության և կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման արդյունքների մասին կազմված տեղեկանքը տարեկան կտրվածքով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Տեղեկանքի պատճենը միաժամանակ ներկայացվում է նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն։

դ. 7-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«7) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարները սույն որոշման 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերով հաստատված կարգերին և 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված տեղեկանքներին համապատասխան տեղեկատվությունը ներկայացնում են մինչև կազմակերպությունների մասնավորեցման ծրագրում ընդգրկվելու կամ լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահը, ինչպես նաև սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռը «Սնանկության մասին» օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելը, որից հետո այդ կազմակերպությունների համար մոնիթորինգ չի իրականացվում.»,

ե. 8-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«8) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված կարգի պահանջները տարածվում են մոնիթորինգի ենթակա բոլոր կազմակերպությունների վրա: Ընդ որում կազմակերպությունների արդյունավետության գնահատում չի իրականացվում, եթե տվյալ հաշվետու տարում տեղի են ունեցել դեպքեր ու հանգամանքներ, որոնք ճանաչվել են որպես ֆորսմաժոր (անհաղթահարելի ուժ)».

5) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի`

ա. 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Մոնիթորինգի հիմնական նպատակներն ու խնդիրներն են`

1) կազմակերպությունների գործունեության բազմակողմանի վերլուծությունը և դրանց գործունեության վերջնական արդյունքների գնահատումը, ինչպես նաև զարգացման միտումների բացահայտումը.

2) կազմակերպությունների կողմից իրականացվող գործարար հեռանկարային զարգացման ծրագրերի իրականացման ընթացքի մշտադիտարկումը և վերահսկողությունը, ինչպես նաև ծրագրերի իրականացման մակարդակի գնահատումը և իրականացման ընթացքում ի հայտ եկած բացթողումների և խոչընդոտների վերացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.

3) կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական միջոցների ներդրման դեպքում՝ դրանց ներդրումային արդյունավետության վերլուծությունը, այդ ներդրումների օպտիմալացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.

4) կազմակերպությունների գործունեության թափանցիկության և հրապարակայնության ապահովումը՝ հանրության, պետական մարմինների և հնարավոր ներդրողների համար.

5) նպաստել կազմակերպությունների շահութաբերության մակարդակի բարձրացմանը և վերջնական արդյունքների բարելավմանը.

6) ներդնել կազմակերպությունների ղեկավար անձնակազմի աշխատանքի լավագույն արդյունքների բերման խթանումն ապահովող և ծրագրային առաջադրանքները չկատարելու դեպքում՝ պատասխանատվության ենթարկելու արդյունավետ գործիքակազմը.

7) օպտիմալացնել կազմակերպությունների կառուցվածքը և սահմանել մասնավորեցման ոչ ենթակա կազմակերպությունների թվաքանակը.

8) ներկայացնել առաջարկություններ կազմակերպությունների հետագա կառավարման արդյունավետ ձևերի ներդրման վերաբերյալ.

9) ներկայացնել առաջարկություններ կազմակերպությունների չօգտագործվող գույքի հետագա տնօրինման վերաբերյալ.»,

բ.  6-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1) մոնիթորինգի արդյունքների վերլուծության  հիման վրա ստացված ցուցանիշները համեմատելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշների հետ, նկատի ունենալով կառավարման արդյունավետության բարձրացումը, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններին ներկայացնում է առաջարկություններ՝

ա. մասնավորեցման ծրագրերում ընդգրկելու համար, եթե`

կազմակերպության ֆինանսական ցուցանիշների դինամիկան վերջին երեք տարվա ընթացքում ունի անկման միտում կամ տեղի է ունեցել կուտակված վնասի աճ, ինչպես նաև կազմակերպությունը չի լուծում անվտանգային կամ ռազմավարական խնդիրներ,

կազմակերպության զուտ ակտիվները կազմում եմ բացասական մեծություն, սակայն կազմակերպությունն ունի զարգացման ծրագիր և պարտատերերը համաձայն են պարտավորությունների տարաժամկետ մարմանը,

կազմակերպության շահութաբերության մակարդակը չի բավարարում ներկայացվող պահանջներին և տվյալ կազմակերպության գործունեության ոլորտում գործող այլ ոչ պետական մասնակցությամբ կազմակերպությունների շահութաբերության մակարդակը պետական կազմակերպության համեմատ շատ բարձր է,

բ. կազմակերպության լուծարելու համար, եթե՝

կազմակերպությունը վերջին երկու տարվա ընթացքում գործունեություն չի ծավալում և գործունեություն ծավալելու ուղղությամբ միջոցառումներ չի իրականացնում,

կազմակերպության գործունեությունը վերջին երեք տարվա ընթացքում գնահատվել է անբավարար, կազմակերպությունը տվյալ գործունեության բնագավառում չունի գործունեության բարելավման ծրագիր,

կազմակերպության զուտ ակտիվներն երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ֆինանասական տարվա ավարտից հետո կազմում են բացասական մեծություն,

գ. կազմակերպությունը վերակազմակերպելու համար, եթե՝

կազմակերպությունը գործունեություն է ծավալում սոցիալական ոլորտում և չի հետապնդում շահույթ ստանալու նպատակ,

նույն գործունեություն իրականացնող կազմակերպությունների նախապես մշակված ծրագրի հիման վրա միացումը կամ միաձուլումը կարող է տանել ակտիվների արդյունավետ օգտագործմանը կամ ապահովել գործունեության արդյունավետության բարձրացում,

դ. կանոնադրական կապիտալի նվազեցման համար, եթե կազմակերպության սեփական կապիտալի արժեքը 2 տարի անընդհատ պակաս է կանոնադրական կապիտալից,

ե. կառավարման ոլորտում արդյունավետ ձևերի՝ հավատարմագրային կառավարման, կոնցեսիոն պայմանագրերով կառավարման հանձնելու համար, եթե՝

կազմակերպության գործունեությունն առաջարկվում է իրականացնել պետություն-մասնավոր համագործակցության ծրագրի շրջանակներում,

կազմակերպության գործունեությունը գնահատվել է անբավարար, սակայն առկա է գործունեության բարելավման համար ներդրումային ծրագիր կամ հիմնավորված առաջարկություն տվյալ կազմակերպությունը մասնավոր կառավարման հանձնելու վերաբերյալ։».

6) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի՝

ա. (հաշվետու ժամանակաշրջան) բառերից հետո լրացնել «(հազ.դրամ)» բառերով,

բ. 8-րդ սյունակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8.1-րդ սյունակով «8.1 Ընդամենը ակտիվներ», 20-րդ սյունակի «Հաշվեկշիռ» բառը փոխարինել «Ընդամենը սեփական կապիտալ և պարտավորություններ» բառերով, իսկ 21-րդ սյունակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21.1, 21.2 և 21.3 -րդ սյունակներով.

«21.1 Շենք, շինությունների ընդհանուր մակերեսը, քառ.մ,  21.2 Այդ թվում՝ Չօգտագործվող տարածքներ, քառ.մ, 21.3  Այդ թվում՝ տրված վարձակալության, քառ.մ».

7) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«Հավելված N 4
ՀՀ կառավարության 2017 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1262-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ, ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ

 

  1. Սույն կարգով կանոնակարգվում են 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (այսուհետ կազմակերպություն) գործունեության արդյունավետության գնահատման ընթացակարգի և ժամկետների հետ կապված հարաբերությունները։
  2. Կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման հիմնական նպատակներն են՝

1) կազմակերպությունների գործունեության արդյունավետության մակարդակի գնահատումը և զարգացման միտումների բացահայտումը.

2) կազմակերպությունների ղեկավար անձնակազմի աշխատանքի խրախուսման և պատասխանատվության ենթարկելու բնագավառում հիմնավորված որոշումների ընդունումը.

3) կազմակերպությունների գործունեության բարելավման բնագավառում արդյունավետ միջոցառումների մշակումը և իրականացումը.

4) կազմակերպությունների կառավարման բնագավառում արդյունավետ կառավարման ձևերի (կոնցեսիոն, հավատարմագրային կառավարում) ներդրումը։

  1. Կազմակերպությունների արդյունավետությունը որոշվում է դրանց գործունեության հիմնական և լրացուցիչ ֆինանսական տարեկան ցուցանիշների հիման վրա։
  2. Կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը գնահատվում է հիմնական ֆինանսական տարեկան ցուցանիշների և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տարեկան միջին տոկոսադրույքի համեմատության, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական ցուցանիշների դինամիկայի միջոցով։
  3. Կազմակերպությունների արդյունավետության համար որպես ֆինանսական տարեկան հիմնական ցուցանիշներ ընդունվում են ըստ ոչ ընթացիկ ակտիվների շահութաբերության ցուցանիշը կամ ըստ իրացման ծավալի շահութաբերության ցուցանիշը, որոնք համեմատվում են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տարեկան միջին տոկոսադրույքի հետ։
  4. Կազմակերպությունների արդյունավետության գնահատման համար որպես լրացուցիչ ֆինանսական տարեկան ցուցանիշներ ընդունվում են՝
  • Զուտ շահույթը (վնաս).
  • Ըստ իրացման ծավալի շահութաբերության ցուցանիշի տարեկան աճը, որն իրենից ներկայացնում է հաշվետու տարվա զուտ շահույթի և իրացման ծավալի հարաբերությունը և այդ ցուցանիշի աճը նախորդ տարվա ցուցանիշի նկատմամբ.
  • Ըստ ոչ ընթացիկ ակտիվների շահութաբերության ցուցանիշի տարեկան աճը, որն իրենից ներկայացնում է հաշվետու տարվա զուտ շահույթի և ոչ ընթացիկ ակտիվների հարաբերությունը և այդ ցուցանիշի աճը նախորդ տարվա ցուցանիշի նկատմամբ
  • Իրացումից հասույթի ծավալը.
  • Ընթացիկ իրացվելիության ցուցանիշ, որը հաշվարկվում է հաշվետու տարվա ընթացիկ ակտիվների և ընթացիկ պարտավորությունների հարաբերությամբ.
  • Պարտքի գործակիցը. որը հաշվարկվում է հաշվետու տարվա ընթացիկ պարտավորությունների և ընթացիկ ակտիվների հարաբերությամբ.
  • Գործառնական դրամական հոսքերի տարեկան աճը, որն իրենից ներկայացնում է հաշվետու տարվա գործառնական դրամական հոսքերի և իրացման ծավալի հարաբերությունը և ցուցանիշի աճը նախորդ տարվա ցուցանիշի նկատմամբ.
  • Աշխատանքի արտադրողականությունը, որն իրենից ներկայացնում է իրացումից հասույթի և աշխատողների տարեկան միջին թվաքանակի հարաբերությունը:
  1. Կազմակերպությունների արդյունավետության գնահատումը կատարվում է ելնելով Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տարեկան միջին տոկոսադրույքից, ըստ իրացման ծավալի կամ ըստ ոչ ընթացիկ ակտիվների շահութաբերության մակարդակից և լրացուցիչ ֆինանսական ցուցանիշների դինամիկայից՝ թիվ 1 աղյուսակում նշելով գնահատման սանդղակին համապատասխան։

 

Աղյուսակ N 1

ՇԱՀՈՒԹԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՄԵԾ ԿԱՄ ՀԱՎԱՍԱՐ Է ՀՀ ԿԲ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՄԻՋԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻՑ

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՄԵԾ Է
50%-ԻՑ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

այո

Այո

դրական

այո

Ոչ

բավարար

ոչ

Այո

պայմանական բավարար

ոչ

Ոչ

անբավարար

 

  1. Ֆինանսական ցուցանիշների ամփոփ գնահատականում ներառվում են այն ցուցանիշներին համապատասխանող տեսակարար կշիռները, որոնց գծով կազմակերպությունը հաշվետու տարում նախորդ տարվա համեմատ ունեցել է դրական տեղաշարժ: Ցուցանիշների տեսակարար կշիռները ներկայացվում են N 2 աղյուսակում:

 

 

 Աղյուսակ N 2

հհ

ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻԱՎՈՐ ( %)

1

Զուտ շահույթ (վնաս)

15

2

Ըստ իրացման ծավալի շահութաբերության ցուցանիշ

15

3

Ըստ ոչ ընթացիկ ակտիվների շահութաբերության ցուցանիշ

15

4

Իրացումից հասույթ

15

5

Ընթացիկ իրացվելիության ցուցանիշ

10

6

Պարտքի գործակիցը *

10

7

Գործառնական դրամական հոսքերի տարեկան աճը

10

8

Աշխատանքի արտադրողականությունը

10

 

Ընդամենը

100

*Այս ցուցանիշի գծով տեղաշարժը դրական է, եթե նախորդ տարվա ցուցանիշի համեմատությամբ հաշվետու տարվա ցուցանիշը նվազել է, իսկ մնացած ցուցանիշների համար դրական տեղաշարժի դեպքում։».

 

8) N 5 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«Հավելված N 5
ՀՀ կառավարության 2017 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1262-Ն որոշման

   

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՏԱՐՎԱ ԿՏՐՎԱԾՔՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ

 

 

N/N

Կազմա-կերպու-թյան անվա-նումը

Զուտ շահույթ (վնաս)

Ըստ իրացման ծավալի շահութաբե-րության ցուցանիշ

Ըստ ոչ ընթացիկ ակտիվների շահութաբե-րության ցուցանիշ

Իրացու-մից հասույ-թը

Աշխատան-քի արտադրո

ղականու-թյունը

Ընթացիկ իրացվե-լիության ցուցանիշը

Պարտ-քի գործա-կիցը

Գործառնական դրամա-կան հոսքերի տարե-կան աճը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Обсуждалось

    09.09.2022 - 28.09.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Управление государственным имуществом

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3280

Принт